Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ամիկ Ավետի Ենգիբարյան (ռուս.՝ Амик Аветович Енгибарян, 1901 - 1948), խորհրդահայ ավիոկոնստրուկտոր, էլեկտրասարքավորումների մասնագետ[1]։

Ամիկ Ենգիբարյան
Ծնվել է1901
Մահացել է1948
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1923)
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1901 թվականին Երևանում։ 1917 թվականին ավարտել է Երևանի դասական գիմնազիան, իսկ 1923 թվականին՝ Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը։ 1923 թվականից, որպես ավիացիոն էլեկտրասարքավորումների կոնստրուկտոր աշխատել է Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտում։ 1930-ական թվականների սկզբին վերապատրաստվել է Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում։ 1937 թվականին եղել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության ժողկոմի 6-րդ վարչության պետը։ 1937 թվականի նոյեմբերի 22-ին ձերբակալվել է։ Նրան մեղադրանք են ներկայացրել Սիգիզմունդ Լևանևսկիի ինքնաթիռի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար և դատապարտել են 10 տարի։

1940 թվականի մայիսի 25 -ին ԽՍՀՄ նախագահի հրամանով համաներում է ստացել և ազատ արձակվել աշխատանքային ճամբարից։

1941 թվականի փետրվարից աշխատանքի է անցել № 266 գործարանում։ Նույն թվականի նոյեմբերից եղել է այդ գործարանի բաժնի վարիչը և գլխավոր կոնստրուկտորը։ 1945 թվականին նշանակվել է № 25 գործարանի գլխավոր կոնստրուկտորը և առաջին տնօրենը։

Մասնակցել է Անդրեյ Տուպոլևի ստեղծած ԱՆՏ-4, ԱՆՏ-14, ԱՆՏ-26, ԱՆՏ-28, ՏԲ-5, ՏՈւ-103 ինքնաթիռների փորձարկումներին։

Մահացել է 1948 թվականին սրտամկանի ինֆարկտից։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Ստալինյան մրցանակ 3-րդ կարգ-օդանավի սպառազինման նոր դիզայնը զարգացնելու համար։
  • Կենտգործկոմի պատվոգիր
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Կարմիր աստղի» շքանշան (1943)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Из истории эвакуации и работы завода им. И.И. Лепсе в годы войны». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել