Ամիդներ թթուների, թթուների ածանցյալներ, որտեղ թթվի հիդրօքսիլ խումբը փոխարինված է ամինա խմբով՝ -NH2 (ինչպես նաև -NHR և -NR2)։ Ամիդներ անվանվում են ըստ համապատասխան թթուների։

Amide-general.png

Անօրգանական թթուների ամիդներԽմբագրել

Անօրգանական թթուների ամիդներ են.

  • սուլֆամինաթթուն՝ NH2SO2OH,
  • սուլֆամիդը՝ (NH2)2Տ03 և այլն։

Կարբոնաթթուների ամիդներԽմբագրել

Կարբոնաթթուների ամիդներ են.

  • ֆորմամիդը՝ HC=ONH2,
  • բենզամիդը՝ C6H5-C=O-NH2,
  • կարբամիդը (միզանյութ)՝ H2N-C=O-NH2 և այլն։

ՀատկություններԽմբագրել

Ամիդները հիմնականում բյուրեղային նյութեր են։ Լուծվում են օրգանական լուծիչներում, ռեակցունակ են։

ՍտացումԽմբագրել

Ստացվում են թթուների անհիդրիդների, հալոգենանհիդրիդների կամ էսթերների և ամոնիակի կամ ամինների փոխազդմամբ։ Ամիդային խումբ՝ -C=O-N–պարունակում սպիտակուցները, պեպտիդները, կապրոնի, նայլոնը, որոշ դեղանյութեր և այլն։

ԳրականությունԽմբագրել

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 317