Ամերիկյան նպաստամատույց արշավախումբը Փոքր Ասիայում Կարմիր խաչի հովանու ներքո
Ամերիկյան նպաստամատույց արշավախումբը Փոքր Ասիայում Կարմիր խաչի հովանու ներքո (անգլ.՝ American Relief Expedition to Asia Minor under the Red Cross), զեկույց է, որ կազմվել է Ամերիկյան Կարմիր խաչի ազգային կոմիտեի կողմից, որի հեղինակներն են Կլարա Բարտոնը, Ջորջ Փուլմանը, Ջ. Հաբելը, Ի. Հարիսը և Կարմիր խաչի այլ ներկայացուցիչներ։ Զեկույցը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնք անդրադառնում են Կարմիր խաչի՝ Օսմանյան Կայսրության տարածքում ծավալած գործունեության տարբեր ոլորտներին։
Զեկույցի բովանդակությունը Խմբագրել
Առաջին մասում Կլարա Բարտոնը՝ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիրը, առաջին նախագահն ու գանձապահը, մանրամասն ներկայացրել է Ամերիկյան Կարմիր խաչի աշխատակիցների ծավալած գործունեությունը Օսմանյան կայսրությունում բնակվող և համիդյան ջարդերը վերապրած հայերի շրջանում, անդրադարձել է աշխատանքի ընթացքում ծագած խոչընդոտներին և դրանց հաղթահարմանը։ Դրան հաջորդում է Ջորջ Փուլմանի՝ Ամերիկյան Կարմիր խաչի ֆինանսական հարցերով քարտուղարի զեկույցը, որում նա ներկայացնում է այդ ընթացքում առաջացած ֆինանսական խնդիրները, հանգանակություններ կազմակերպելու և անհրաժեշտ գումարներ հայթաթելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Երրորդ բաժնում ներկայացված են Կարմիր խաչի արշավախմբի համար դաշտային պատասխատուներ Ջ. Հաբելի, Է. Ուիսթարի և Չ. Վուդի զեկույցները՝ հասցեագրված կառույցի նախագահ Կ. Բարտոնին։ Առանձին ներկայացված է նաև բժիշկ Ի. Հարիսի զեկույցը Մարաշում և Զեյթունում հայերին ցուցաբերած օգնության վերաբերյալ։
Գրքում առանձին բաժին նվիրված է 1896 թվականի ընթացքում Կլարա Բարտոնի և Ամերիկյան Կարմիր խաչի մյուս աշխատակիցների թղթակցությանը։ Զեկույցում տեղ են գտել նաև տեղացիների կյանքը լուսաբանող լուսանկարներ, ինչպես նաև համայնապատկերներ[1]։
Քաղվածքներ զեկույցից Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Report. American Relief Expedition to Asia Minor under the Red Cross,Washington DC, 1896, 125p.