«Ամերիկյան գոթիկա» (անգլ.՝ American Gothic), ամերիկացի նկարիչ Գրանթ Վուդի կողմից ստեղծված նկարներից։ Այս ստեղծագործությունը Վուդը վրձնել է 1931 թվականին։ Նկարը համարվում է 20-րդ դարի ԱՄՆ-ի արվեստի ամենահայտնի ստեղծագործությունը։ Այսօր «Ամերիկյան գոթիկա» նկարը պահպանվում և ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում:

Ամերիկյան գոթիկա
տեսակգեղանկար
նկարիչԳրանդ Վուդ[1][2]
տարի1930[1][2]
բարձրություն78 սանտիմետր[3]
լայնություն65,3 սանտիմետր[3]
ստեղծման երկիր ԱՄՆ[1]
ուղղությունRegionalism?[4]
նյություղաներկ[1] և beaverboard?[1]
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[5][1]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ[1]
ներշնչված էAmerican Gothic House?
Ծանոթագրություններ
 American Gothic (Grant Wood) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1930 թվականին ԱՄՆ-ի Այովա նահանգի Էլդոն (անգլ.՝ Eldon) քաղաքում նկարիչ Գրանտ Վուդը նկատեց փոքրիկ սպիտակ տուն՝ կառուցված գյուղական գոթիկայի ոճով։ Նրա մոտ ցանկություն առաջացավ նկարել այս տունն ու մարդկանց, որոնք, ըստ նրա, կարող էին բնակվել տանը։ Գրանտ Վուդի քույրը՝ Նենը, դարձավ նկարի բնորդուհին՝ ընդունելով ֆերմերի դստեր կեցվածքը։ Իսկ գյուղատնտեսի՝ ֆերմերի կերպարի համար որպես բնորդ կեցվածք ընդունեց Բայրոն ՄակԿիբին (Byron McKeeby): Վերջինս ատամնաբույժ էր Այովա նահանգի Սիդար Ռեփիդս (Cedar Rapids) քաղաքից։ Վուդը տունն ու կերպարներին նկարեց միմյանցից որոշ հեռավորության վրա. այն տեսարանը, որը տեսնում է դիտողը նկարին նայելիս, չի եղել իրականում, այսինքն մարդիկ և տունը իրական են, սակայն հենց այդտեղ չեն կանգնել ու կեցվածք ընդունել։

 
Այս տունն է պատկերված «Ամերիկյան գոթիկա» նկարում[6]

Նկարն ավարտելուց հետո Վուդը «Ամերիկյան գոթիկա» ստեղծագործությունը ներկայացրեց Չիկագոյի արվեստի ինստիտուտի կողմից հայտարարված մրցույթին։ Մրցույթի ժյուրիի կազմը այս նկարը որակովորեց որպես «հումորային վալենտինկա»։ Թանգարանի տերը համոզեց ժյուրիին, որպեսզի Գրանտ Վուդին որպես մրցանակ տալ 300 դոլար, իսկ բուն ինստիտուտին ստիպեց գնել նկարը, որը զարդարում է թանգարանը ցայսօր։ Շուտով «Ամերիկյան գոթիկա» նկարը արտատպվեց Չիկագոյի, Նյու Յորքի, Բոստոնի, Կանզաս Սիթիի և Ինդիանապոլսի թերթերում։ Սակայն, թերթերում հայտնվելուն պես, բացասական ընդունվեց Սիդար Ռեփիդս քաղաքում։ Այովայի բնակիչները վրդոված էին այն փաստից, թե ինչու է Գրանտ Վուդը իրենց պատկերել նկարում։ Նույնիսկ մի գյուղատնտեսուհի սպառնաց, որ կկծի Վուդի ականջը։ Գրանտ Վուդը հանդես եկավ ժխտողական հայտարարությամբ, թե չի ուզել ծաղրանկար պատկերել Այովայի բնակիչների տեսքով, այլ փորձել է նկարում պատկերել ամերիկացիների հավաքական կերպարը։ Վուդի քույրը, վիրավորվեց եղբորից, քանի որ նկարում նրան կարելի է ընդունել որպես ֆերմերի կինը, ոչ թե դուստրը։

Քննադատ, տեսաբան Գերտրուդ Սթայնը և Քրիստոֆեր Մորլին նկարը որակեցին որպես սատիրայի ժանրի ստեղծագործություն, որում պատկերված է գյուղական կյանքը ամերիկյան փոքր քաղաքներում։ «Ամերիկյան գոթիկա» նկարը համարվում է այդ ժամանակների գյուղական կյանքը քննադատող նկար։ Տենդենց նկատվեց այս նկարը զանազան ոլորտներում տարածելը։ Այն իր արտացոլումը գտավ Շերվուդ Անդերսոնի «Ուայնսբուրգ, Օհայո», Սինկլեր Լյուիսի «Գլխավոր փողոցը» գրքերում։ Մյուս կողմից Վուդին դատափետեցին, որպես քաղաքակրթության հակակրող, ուրբանիզացիան մերժող անձնավորություն։

Սակայն Մեծ ճգնաժամի տարիներին նկարի մասին կարծիքները փոխվեցին և այն ընդունվեց որպես ամերիկացիների անընկճելի ոգու խորհրդանիշը։

Նկարագիր խմբագրել

«Ամերիկյան գոթիկա» նկարում պատկերված են ֆերմերն ու իր դուստրը՝ տան ֆոնին կանգնած. տունը կառուցված է գյուղական գոթիկայի ոճով[7]։ Ֆերմերի աջ ձեռքին եղան է պատկերված, որը այնպես ուժեղ է սեղմել բռունցքով, կարծես ձեռքին ոչ թե եղան է, այլ զենք։ Վուդին հաջողվել է նկարի հերոսներին՝ հորն ու դստերը փոխանցել անդուրեկանությունը. հայրը պատկերված է ամուր սեղմված շրթունքներով և զայրացուցիչ հայացքով։ Աղջիկը պատկերված է մի փոքր դեպի հորը հակված գլխով. հայացքում նկարիչը կա՛մ վիրավորանք է արտացոլել, կա՛մ էլ՝ վրդովմունք։ Դստեր հագին կա արդեն այդ ժամանակ նորաձևությունից ելած գոգնոց։ Նկարչի քրոջ հիշելով, Վուդը նրան ստիպել է գոգնոցի վրա անցնել եզրաքուղ, որը մնացել էր դեռևս նրանց մոր հին հագուստներից[8]։ Այսպիսի գոգնոց՝ եզրաքուղով հանդիպում է նաև Վուդի մեկ այլ նկարում, որը կոչվում է «Կինը բույսերի հետ». այստեղ պատկերված է նկարչի մայրը[9]։

Ֆերմերի հագուստի վրայի գծերը նման են ձեռքում բռնած եղանին։ Եղանի ուրվագիծը կարելի է տեսնել նաև տան պատուհանների վրա։ Աղջկա հետնամասում երևում են ծաղիկների թաղարներ, իսկ ավելի հեռվում՝ հորիզոնին եկեղեցու ծայրաձողը։ Տղամարդու հետնամասում պատկերված է ամբարը։ Նկարի կոմպոզիցիան նման է 19-րդ դարավերջի ամերիկյան լուսանկարի։ Հերոսների պուրիտանական զսպվածությունը համապատասխանում է Եվրոպայի 1920-ական թվականների ռեալիզմին. ի դեպ, Վուդը այս ոճին ծանոթացել է Մյունխենում ճամփորդելու ժամանակ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
  2. 2,0 2,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 https://www.artic.edu/artworks/6565
  4. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  5. https://www.artic.edu/artworks/6565/american-gothic
  6. «American Gothic House Center». Ontario Architecture Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Hagen, 724.
  8. Sarah Vowell American Gothic. Архивировано из первоисточника 5 Հոկտեմբերի 2014.
  9. American Gothic. Архивировано из первоисточника 8 Սեպտեմբերի 2011.
  10. Hagen, 723.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Smarthistory - Grant Wood's American Gothic
  American Gothic House
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան գոթիկա (նկար)» հոդվածին։