Ամել Բեգո Մույչինովիչ (սլովեն.՝ և բոս․՝ Amel Bego Mujčinovič, նոյեմբերի 20, 1973(1973-11-20)[1][2], Տուզլա), բոսնիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Մեկ խաղ է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։

Ամել Մույչինովիչ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա և  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1973(1973-11-20)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Տուզլա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1996 Բոսնիա և Հերցեգովինա Զմայ օդ Բոսնե 15 (−?)
1996—2002 Սլովենիա Ցելե 126 (−?)
2002—2003 Ռուսաստան Անժի 8 (−14)
2003—2005 Սլովենիա Մուրա 40 (−?)
2005—2016 Սլովենիա Ցելե 178 (−?)
Ազգային հավաքական
2001 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ամել Մույչինովիչը ֆուտբոլային կարիերան սկսել է բոսնիական «Զմայ օդ Բոսնե» ակումբում։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Սլովենիայի առաջնության «Ցելե» ակումբ, որտեղ անցկացրել է իր կարիերայի ամենաերկար հատվածը[3]։

Մույչինովիչը մեկ մրցաշրջան է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում՝ խաղալով Մախաչկալայի «Անժիում»։ Ավելի ուշ նա վերադարձել է Սլովենիայի առաջնություն, որտեղ նրա նոր ակումբը դարձել է «Մուրան»[3]։

2005 թվականին նա վերադարձել է «Ցելե», որտեղ էլ 2016 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[3]։

2009 թվականին Մարիբորում Սլովենիայի առաջնության բոլոր աստղերի ցուցադրական խաղում Մույչինովիչը բախվել է մրցակից թիմի խաղացողի հետ և լուրջ վնասվածք ստացել։ Հիվանդանոցում պարզվել է, որ կոտրվել է նրա այտոսկրը։ «Ցելեի» դարպասապահի վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել[4]։ Այնուամենայնիվ, նա բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը։ Այդ մրցաշրջանում «Ցելեի» մարզիչ Սլավիշա Ստոյանովիչը դժվարություններ է ունեցել դարպասապահի դիրքի հետ կապված, քանի որ թիմի մյուս դարպասապահ Ալեքսանդեր Շելիգան վաճառվել էր «Սպարտային» (Ռոտերդամ)[5]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

2001 թվականի փետրվարի 28-ին Զենիցայում տեղի է ունեցած Հունգարիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ամել Մույչինովիչն անցկացրել է իր միակ հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում՝ Ադնան Գուշոյի փոխարեն խաղադաշտ դուրս գալով ընդմիջումից անմիջապես հետո։ Այդ խաղում նա ոչ մի գոլ բաց չի թողել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 «Amel Mujcinovic - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  4. «Амел Муйчинович - биография, рейтинг, видео голов, фото, достижения | Футбол Топ.ру». www.footballtop.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  5. «Mujčinović operiran». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. Протокол матча Босния и Герцеговина - Венгрия(բոսն.)

Արտաքին հղումներ խմբագրել