Ամելիա Ջենքս Բլումեր (անգլ.՝ Amelia Jenks Bloomer, մայիսի 27, 1818(1818-05-27)[1][2][3][…], Homer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 30, 1894(1894-12-30)[1][2][6], Council Bluffs, Այովա, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, ֆեմինիզմի առաջին հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան, գրող, լրագրողուհի։

Ամելիա Բլումեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1818(1818-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրHomer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էդեկտեմբերի 30, 1894(1894-12-30)[1][2][6] (76 տարեկան)
Մահվան վայրCouncil Bluffs, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերThe Lily?[4]
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, լրագրող, գրող և սուֆրաժիստ
ԱմուսինDexter C. Bloomer?
Ծնողներմայր՝ Lucy Jenks?[7]
Պարգևներ և
մրցանակներ
 Amelia Bloomer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է աղքատ ընտանիքում, կրթություն ստանալուց հետո, 17 տարեկանում զբաղվել է դասուսուցչությամբ, աշխատել է տնային դաստիարակչուհի։

1840 թվականին ամուսնացել է փաստաբան Դեկստեր Բլումերի հետ (Dexter Bloomer), ով դրդել է նրան հոդվածներ գրել իր նյու-յորքյան «Seneca Falls County Courier» թերթի համար։

1848 թվականին նա գլխավորել է իր իսկ ստեղծած կանանց միությունը՝ «Ladies Temperance Society» և դարձել Սենեկա Ֆոլզում կայացած կանանց իրավունքների առաջին համագումարի մասնակից։

1849 թվականին սկսել է քարոզել իր հայացքները իր ստեղծած հրատարակչությունում՝ «The Lily», կանանց համար առաջին թերթում, որը լույս էր տեսնում երկու շաբաթը մեկ (1849—1953): Թերթը, որի հիմնական կոչը ընթերցողներին չափավորությունն էր, ժամանակի ընթացքում սկսեց նեռարել սոցիալական թեմաների ավելի ընդարձակ շրջան՝ սթափությունից մինչև կանանց իրավունքների չափավորություն։ Շուտով հրատարակությունը հայտնի դարձավ և հրատարակված տպաքանակը գերազանցեց 4 000 օրինակը։

1853 թվականից Բլումերը դարձել էր կանանց ընտրության իրավունքների համար ակտիվ և կրակոտ պայքարող։ 1871-1873 թվականներից Այովայում Կանանց ընտրության իրավունքների ասոցացիայի նախագահն էր (Iowa Woman Suffrage Association):

Նրա ըմբռնողությամբ կանանց իրավունքների համար իրական պայքարը ոչ միայն երկրի նախագահի ընտրության իրավունքին հասնելն էր, այլև հարմարավետ հագուստ կրելու իրավունքը։ Նա պնդում էր, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի կրել այն հագուստը, որը նա հավանում է և հարմար է, թույլատվություն չհարցնելով տղամարդկանցից։

1851 թվականին Լոնդոնում Համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ բառացի շփոթեցրել է հանրությանը, ովքեր հավաքվել էին լսելու նրա հերթական ելույթը։ Ամելյա Բլումերը ամերիկացի հայտնի սուֆրաժիստկա էր, կանացի ֆեմինիստական ամսագրի խմբագիր, լեռնագնաց, ով պայքարում էր կանանց ընտրության իրավունքի համար, հանրության առաջ է հայտնվել կարճ և բավականին լայն շրջազգեստով համադրած տաբատի հետ։ Առաջին ցնցումից հետո հանրությունը ծաղրանքով է ընդունել, այդ ժամանակների համար անընդունելի հանդերձանքը։ Սակայն գտնվեցին նաև մարդիկ, ովքեր աջակցեցին խիզախ Ամելիային։

Հիշատակ խմբագրել

  • Ամելի Բլումերի անունը ընդգրկվել է կանանց փառքի ազգային սրահում և Այովա նահանգի կանանց փառքի սրահում։
  • 2002 թվականից Ամերիկայի գրադարանային ինստիտունը հրապարակում է Ամելի Բլումերի նախագծի ամենամյա ցանկը՝ երիտասարդ ընթերցողների համար նախատեսված հրապարակված ֆեմինիստական բովանդակությամբ գրքեր[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Բլումեր» հոդվածին։