Ամեբեական կոմպոզիցիա (հունարեն՝ amoibaios - «փոփոխակի, հերթագայող»), անաֆորի ընդլայնման հիմքի վրա գեղարվեստական կոմպոզիցիա, ուր պոետական երկի ամբողջ ընթացքում բնության երևույթների և հոգու վիճակների զուգահեռումով, հարց ու պատասխանի ձևով (հարցը կարող է մի տող լինել, պատասխանը՝ մի քանի) հերթագայվում են հատվածներ (անդամներ, տողեր, տներ, հանգերԲանահյուսության մեջ հարց ու պատասխանի հերթագայությամբ երգում են երկու երգիչները կամ երգչախումբը։ Ամեբեական կոմպոզիցիայի նմուշներ են Վ. Բրյուսովի «Քարագործը», Դ. Վարուժանի «Անհավատը», Հովհ. Թումանյանի «Լուսաբացին» բանաստեղծությունները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 14.

Գրականություն խմբագրել

  • Веселовский А., Собр. сочин., т. I, СПБ., 1913 (ст. по ист. поэт.) (ռուս.)
  • Жирмунский В., Композиция лирических стихотворений, 1921. (ռուս.)