Ամբրոջո Կոնտարինի (Contarini) (1429[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - 1499[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][3]), Վենետիկի հանրապետության դիվանագետ և ճանապարհորդ։ 1474 թվականի փետրվարին ուղարկվել է Թավրիզ՝ ակկոյունլուների տիրակալ Ուզուն-Հասանի մոտ՝ Վենետիկի հետ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելու առաջարկությամբ։ 1474 թվականին անցել է Հայաստանով։ Թավրիզից վերադառնալիս այցելել է Մոսկվա (1475 թվականի սեպտեմբեր-1476 թվականի հունվար), ուր նրան ընդունել է Իվան III Վասիլևիչ ցարը։ 1487 թվականին Ամբրոջո Կոնտարինին հրատարակել է ուղեգրություն, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Պարսկաստանի, Անդրկովկասի, Ռուսաստանի, Լեհաստանի, Ղրիմի և Աստրախանի խանության մասին։

Ամբրոջո Կոնտարինի
Ծնվել է1429[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]
Մահացել է1499[1][2][3][…]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][3]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունդիվանագետ, ճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ
 Ambrogio Contarini Վիքիպահեստում
Viaggio al signor Usun Hassan re di Persia, 1487

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոջո Կոնտարինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 582