Ամբրոզյան գրադարան
Ամբրոզյան գրադարան (իտալ.՝ Biblioteca Ambrosiana), պատմական գրադարան Իտալիայի Միլան քաղաքում, որի կազմում ընդգրկված է նաև Ամբրոզյան պատկերասրահը։ Անվանվել է ի պատիվ Միլանի եպիսկոպոս, հովանավոր Ամբրոսիոս Մեդիոլանցու։ 1602 թվականին հիմնադրել է կարդինալ Ֆեդերիկո Բորրոմեոն (1564-1631), ում ներկայացուցիչները գրքեր և ձեռագրեր ձեռք բերելու համար շրջել են Արևմտյան Եվրոպայում, Հունաստանում և Սիրիայում։ Ամբողջական գրադարաններով խոշոր ձեռքբերումներից են եղել Բենեդիկտյան Բոբբիո աբայության ձեռագրերը (1606) և Ջան Վինչենցո Պինելիի գրադարանը, որի ավելի քան 800 ձեռագրերը Միլան ուղարկվելուց հետո ընդգրկվել են հայտնի Ilias Picta-ի կազմում և տեղավորվել 70 գրատուփերում[1]։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | գրադարան և հանրային գրադարան |
Հիմնվել է | 1602 |
Տեղադրություն | Գոտի 1 |
Հասցե | Piazza Pio XI, 2 |
Այլ տվյալներ | |
Կայք | ambrosiana.it(իտալ.)(անգլ.) և ambrosiana.it |
ՊատմությունԽմբագրել
Գրադարանի կառուցման շինարարական աշխատանքներն սկսվել են 1603 թվականին ճարտարապետներ Լեյլո Բուցցիի և Ֆրանչեսկո Մարիա Ռիչինիի գլխավորությամբ։ Գրադարանի «Sala Fredericiana» առաջին ընթերցասրահը հանրության համար բացվել է 1609 թվականի դեկտեմբերի 8-ին Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի բացումից հետո։ Գրադարանում նորարարություն էր, որ գրքերը տեղավորված էին պատերի վրայի դարակներում և ոչ թե դրված գրասեղաններին (այս միջնադարյան պրակտիկան դեռևս կիրառվում է Ֆլորենցիայի Լաուրենցյան գրադարանում)։ Գրադարանին կից ստեղծվեց տպագրական մամուլ, ինչպես նաև դասական լեզուների ուսուցման դպրոց։
Գրադարանն ունի դոկտորական քոլեջ, որը նմանություններ ունի Վատիկանի գրադարանի հետ։ Այստեղ դոկտորի կոչում են ստացել Ջուզեպպե Ռիպամոնտին, Լուդովիկո Անտոնիո Մուրատորին, Ջուզեպպե Անտոնիո Սասին, կարդինալ Անջելո Մայը, 20-րդ դարի սկզբին Անտոնիո Մարիա Չերիանին, Պիոս XI պապը, Ջովաննի Մերկատին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը վնասվել է, կորել են Լա Սկալա օպերային թատրոնի արխիվային լիբրետոները։ Կառույցը վերականգնվել է 1952 թվականին, հիմնովին վերանորոգվել է 1990-1997 թվականներին։
Ամբրոզյան պատկերասրահի հավաքածուում է ընդգրկված Լեոնարդո դա Վինչիի «Երաժշտի դիմանկարը», Կարավաջոյի «Մրգով լի զամբյուղ» և Ռաֆայել Սանտիի «Աթենական դպրոց» կտավները։
ՀավաքածուԽմբագրել
Գրադարանն ունի Լեոնարդո դա Վինչիի 12 ձեռագիր, 14-19-րդ դարերի եվրոպական արվեստագետների 12 հազար նկարներ, «Իլիականի» XIV-XIX դարերում լուսավոր խմբագրությունը (Ilia Picta, V դ), Սիմոնե Մարտինիի նկարազարդումներով Վերգիլիոսի և Ֆրանչեսկո Պետրարկայի լուսանցավերնագրերից և բազմաթիվ այլ մշակութային արժեքներ։
ԳրականությունԽմբագրել
- Catalogus codicum graecorum Bibliothecae Ambrosianae (Mediolani 1906) Tomus I
- Catalogus codicum graecorum Bibliothecae Ambrosianae (Mediolani 1906) Tomus II
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Biblioteca Ambrosiana website, select English
- The Ambrosian Library at the Catholic Encyclopedia
- Ambrosiana Foundation, U.S. support organization Archived 2008-06-15 at the Wayback Machine.
- http://www.1st-art-gallery.com/Edward-Clifford/Edward-Clifford-oil-paintings.html
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամբրոզյան գրադարան կատեգորիայում։ |