Ամբրոզիուս Բենսոն
Ամբրոզիուս Բենսոն (հոլ.՝ Ambrosius Benson, 1500 կամ 1490[1], Հյուսիսային Իտալիա, Իտալիա - 1550[2][3][4][…] կամ հունվար 1550[1], Բռյուգե), իտալական ծագումով նիդերլանդացի նկարիչ, հյուսիսային Վերածննդի ներկայացուցիչ։
Ամբրոզիուս Բենսոն | |
---|---|
Ծնվել է | 1500 կամ 1490[1] |
Ծննդավայր | Հյուսիսային Իտալիա, Իտալիա |
Վախճանվել է | 1550[2][3][4][…] կամ հունվար 1550[1] |
Մահվան վայր | Բռյուգե |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | հյուսիսային Վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | The Wedding in Cana? և The Magdalen Reading? |
Ambrosius Benson[5] Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱմբրոզիուսը Լոմբարդիայից Բրյուգե է տեղափոխվել 1519 թվականին[6], ընդունել է Բրյուգեի քաղաքացիություն, աշխատանքի անցել նկարիչ Գերարդ Դավիդի արվեստանոցում՝ որպես ենթավարպետ[7]։ Որոշ ժամանակ անց անդամագրվել է Սուրբ Ղուկասի գիլդիային, կերպարվեստի գործեր ստեղծելու և վաճառելու իրավունք ձեռք բերել (կյանքի վերջին շրջանում եղել է արվեստագետների ու արհեստավորների այդ համքարության կառավարիչը)։ Ունեցել է երկու տղա՝ Յանը և Վիլլեմը, որոնք նույնպես նկարիչ են դարձել։
Ամբրոզիուս Բենսոնը եղել է առաջին նկարիչներից մեկը, ով իր ստեղծագործությամբ տարածել է ընթերցող կնոջ կերպարը։ Ընդ որում՝ ընթերցողուհու դերում մեծ մասամբ հանդես է բերել Մարիամ Մագդաղենացուն կամ պարսկական սիբիլլային (Sybil Persica): Իսկ ոճի տեսակետից նրա բերած նորությունն այն էր, որ հետևողականորեն կոտրատում էր գոթիկ ավանդույթները և արվեստում ներդնում իտալական Վերածննդի նորամուծությունները։
Բենսոնը եղել է հաջողակ նկարիչ, գնորդների պակաս չի զգացել։ Նրա պատվիրատուների մեջ մեծ թիվ են կազմել հարուստ իսպանացիները, և ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ Բենսոնի բազմաթիվ աշխատանքներ հայտնվել են իսպանական թանգարաններում ու պատկերասրահներում (Մադրիդի Պրադոյում[8], Բիլբաոյի գեղարվեստի թանգարանում[9], Սեգովիայի, Բուրգոսի տաճարներում և այլուր)[10]։ Ամբրոզիուս Բենսոնը հայտնի է նաև «Սեգովիայի վարպետ» անվանումով։
Պատկերասրահ
խմբագրել-
«Աննա Ստաֆորդ», 1535 г., Սեյնթ Լուիսի գեղարվեստի թանգարան, աՄՆ
-
«Անծանոթը գրքով», մոտավ. 1530 թ., Կարնեգի գեղարվեստի թանգարան, Փիթսբուրգ, ԱՄՆ
-
«Յակոբ վան Բայերեն»
-
«Անծանոթուհի՝ կատվով», մինչև 1550 թվականը
-
«Անծանոթը՝ ոսկերչական զարդերով», հնարավոր է՝ «Ոսկերիչը»
-
«Յան Վոյտ»
Աշխարհիկ թեմաներով կոմպոզիցիաներ
խմբագրել-
«Լուկրեցիայի ինքնասպանությունը»
-
Բարձրաշխարհիկ զույգերի պարը մարգագետնում
Կրոնական թեմաներով կոմպոզիցիաներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.museabrugge.be/collection/work/id/0000_GRO0223_I
- ↑ 2,0 2,1 2,2 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Passel V. v. Benson [Bentsoen, Ambrosius] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007954
- ↑ 5,0 5,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Ambrosius_Benson
- ↑ [1] Biografia (Web Gallery of Art)
- ↑ [2] Biografia (Museu do Prado)
- ↑ «Benson, Ambrosius - Colección - Museo Nacional del Prado». www.museodelprado.es. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Annotated works | The Bilbao Fine Arts Museum». www.museobilbao.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ [3] Biografia e análise de obras.
Գրականություն
խմբագրել- M. J. Friedländer. Ambrosius Benson als Bildnismaler. // Jahrbuch der Preußischen Kunstsammlungen, 31.1910. — S. 139—148.
- G. Marlier. Ambrosius Benson et la peinture à Bruges au temps de Charles Quint. — Editions du Musée van Maerlant, 1957.
- G. Marlier. Ambrosius Benson et le thème des Sibylles. // Bulletin du Musée National de Varsovie, 4.1963. — S. 51—60.
Արտաքին հղումներ
խմբագրել- Friedländer, Max J. "Ambrosius Benson as a Portrait Painter". "Yearbook of the Prussian art collections", 1910. 31
- Gerard David: purity of vision in an age of transition, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Benson (see index)
- Sacha Zdanov, "Benson, Ambrosius", Nouvelle Biographie nationale 13, Brussels: Académie royale de Belgique, 2016, p. 19-21 [4].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոզիուս Բենսոն» հոդվածին։ |