Մալավալլի Հուչե Գովդա Ամարնաթ (անգլ.՝ Malavalli Huchche Gowda Amarnath, մայիսի 29, 1952(1952-05-29), Մանդյա, Մայսուր, Հնդկաստան - նոյեմբերի 24, 2018(2018-11-24), Բանդալոր, Հնդկաստան), հայտնի է Ամբարիշ կեղծանվամբ (կան. ಅಂಬರೀಶ್), հնդիկ դերասան և Կառնատակա նահանգի քաղաքական գործիչ։ Իր դերասանական կարիերայի 44 տարիների ընթացքում նա խաղացել է շուրջ 250 ֆիլմում։ Ռաջկումարի և Վիշնուվարդհանի հետ ներառվել է կաննադա լեզվով կինոյի ամենահայտնի դերասանների «Տրիումվիրատում»[2][3]։

Ամբարիշ
կան. ಅಂಬರೀಶ್
Ծնվել էմայիսի 29, 1952(1952-05-29)
ԾննդավայրՄանդյա, Մայսուր, Հնդկաստան
Մահացել էնոյեմբերի 24, 2018(2018-11-24) (66 տարեկան)
Մահվան վայրԲանդալոր, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դերասան
Ամուսին(ներ)Sumalata?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1952 թվականի մայիսի 29-ին Մայսուր նահանգի (այժմ՝ Կառնատակա) Մանդյա շրջանի Դոդարասինակեր գյուղում, ի ծնե ունեցել է Մալավալլի Հուչե Գովդա Ամարնաթ անունը[4]։ Ընտանիքում վեցերորդ երեխան էր և ջութակահար Չոուդիայի ազգական-թոռնիկն էր[5]։ Ամբարիշն ավարտել է Մանդյայի դպրոցը, որից հետո հետագա ուսման համար տեղափոխվել է Մայսուր[6]։

Այնտեղ նրան նկատել է ռեժիսոր Պուտանա Կանագալը, որն իր ապագա ֆիլմի չարագործի կերպարի համար նոր դերասան էր փնտրում։ Նրա մտերիմ ընկերներից մեկը խորհուրդ է տվել դերասանին ունկնդրումների համար վերցնել կեղծանուն։ Ունկնդրումների ժամանակ նրան խնդրել են քայլել որոշակի ձևով, երկխոսություն վարել և ծխախոտը պահել բերանում, որից հետո ռեժիսորը նրան դեր է տվել է 1972 թվականի Naagarahaavu ֆիլմում, որում կրկին առաջին անգամ հանդես է եկել Վիշնուվարդհանը, որը հետո դարձել է այդ նույն կինոարդյունաբերության աստղ։ Ամբարիշի կինոգործունեությունն սկսվել է անտագոնիստական և երկրորդական կերպարներով։ Շահութային առումով հաջողված ֆիլմերում խռովարարների կերպարների համար նա վաստակել է «ապստամբ աստղ» մականունը[4][6]։ Նրա մյուս մականունը «Մանդայգա Գանդու» (Մանդի մարդ) էր[7]։ Նրա հայտնի ֆիլմերից են՝ Shubhamangala, Antha, Chakravyuha, Masanada Hoovu, Olavina Udugere, Hrudaya Haadithu, Odahuttidavaru, Diggajaru և Elu Suttina Kote[8]։ Ամբարիշի և Լակշմիի դերակատարումներով «Antha» (1981) քաղաքական սատիրան լուրջ ոստիկանի պատմություն է, որը պայքարում է հասարակության մեջ կոռուպցիայի դեմ։ Այս ֆիլմը ժամանակին գրավել էր գրաքննության ուշադրությունը՝ չափազանց դաժան բովանդակության պատճառով[9]։

Բացի Կարնատակ նահանգի և Filmfare Awards South մրցանակաբաշխության մի քանի կինոմրցանակներ շահելուց բացի Ամբարիշին 2013 թվականին շնորհվել է Կառնատակայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[10]։ Նա նաև արժանացել է Filmfare Lifetime Achievement Award — South և Dr. Vishnuvardhan Award մրցանակների. բոլորն ստացել է կինոյում մեծ ներդրումների և նվաճումների համար[5][11]։

1994 թվականին օրենսդրական ընտրությունների նախօրեին Ամբարիշը միացել է Հնդկական ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությանը՝ մասնակցելով կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Այնուամենայնիվ, նա կուսակցությունից երկու տարի անց դուրս է եկել, երբ նրան մերժել են 1996 թվականի համապետական ընտրություններին մասնակցելու տոմսը։ Հետագայում նա միացել է Ջանաթա Դալին և 1998 թվակականին հաղթել է Մանդիի ընտրություններում։ Հետագայում նա վերամիացել է ՀԱԿ-ին, որպեսզի ներկայացնի Լոկ Սաբհե ընտրատեղամասը ևս երկու ժամանակահատված[4][9]։ Իր երրորդ ժամկետի ընթացքում նա կարճ ժամանակում զբաղեցրել է տեղեկատվության և հեռահաղորդակցման պետական նախարարի պաշտոնը 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի փետրվարը՝ Մանմոհան Սինգհի առաջին ժամկետի ընթացքում։ 2013 թվականի մայիսից մինչև 2016 թվականի հունիսը նա Սիդարամայի աշխատակազմում եղել է Կառնատակայի նահանգի պետական օրենսդրական ժողովի անդամի և Բնակարանաշինության նախարարի պաշտոնում[12], մինչև վերջինս աշխատանքից հեռացրել է նրան և 13 այլ նախարարների՝ նախարարություններում տեղի ունեցած վերադասավորումների պատճառով[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ամբարիշը ամուսնացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին դերասանուհի Սումալթհայի հետ։ Զույգը ունի տղա՝ Աբհիշեկը[5], որը 2019 թվականին առաջին անգամ հանդես է եկել Amar ֆիլմում։

2014 թվականից դերասանը տառապել է շնչառական խնդիրներով[11]։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին նրան գտել են անգիտակից Բանգալորի հարավային արվարձաններում գտնվող նրա տանը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց. չնայած ջանքերին՝ Ամբարիշը մահացած է համարվել ժամը 22։ 15-ին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://timesofindia.indiatimes.com/city/bengaluru/kannada-actor-former-union-minister-ambareesh-dies-in-bengaluru-hospital/articleshow/66789564.cms
  2. Khajane, Muralidhara (2018 թ․ նոյեմբերի 25). «Ambareesh was Kannada industry's troubleshooter». The Hindu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Congress loses 2 stalwarts in Ambareesh and CK Jaffer Sharief». The Economic Times (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Who was Ambareesh?». Indian Express (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Rebel star Ambareesh dies of cardiac arrest in Bengaluru». New Indian Express (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  6. 6,0 6,1 «When 'Rebel Star' rewinds past days in Mysore». Deccan Herald (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 20.
  7. «'Mandyada Gandu' gets rousing welcome». The Hindu (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 13.
  8. 8,0 8,1 8,2 «Kannada actor-turned-politician Ambareesh dies at 66». Hindustan Times (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  9. 9,0 9,1 «From angry young man in films to politician: Rebel Star Ambareesh's life in pics». The News Minute (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «Ambareesh gets a doctorate degree». The Times of India (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 17.
  11. 11,0 11,1 «Kannada actor, former Union minister Ambareesh dies in Bengaluru hospital». The Times of India (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «Karnataka cabinet reshuffle: Ambareesh resigns as MLA after being dropped as Housing Minister». Daily News and Analysis (անգլերեն). 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարիշ (դերասան)» հոդվածին։