Ամարասի հովտի բնակատեղիներ

Ամարասի հովտի բնակատեղիներ, Արցախի վաղ միջնադարի խոշոր և շեն բնակավայրերից մեկն է, որտեղ կյանքը հարատևել է մինչև 16-րդ դարը, մինչև Օսմանյան թուրքերի կողմից ավերումը[1]։

Բնակավայր

Բնանկատեղիներ խմբագրել

Ամարասը ունի մեղմ կլիմա, որտեղ առանձնացել են են հին և հարուստ մշակութով բնակավայրեր, վանական և պատմական հուշարձարաններ։

Ամարասի հովտի շարունակությունը կազմող տարածքում եղել են բազմաթիվ հին, ավերված, կանգուն բնակավայրեր, որոնց մի մասը դեռևս չի ուսումնասիրվել։ ՀնասԵր Հրաչյա Բեգլարյանի կազմած տեղեկություններով եղել են միջնադարյան չորս գյուղեր։

Ղարահոջ խմբագրել

Ղարահոջը հիշատակվել Է մատենագիտական աղբույրներում։ Այն գտնվում է այժմյան Քրահունջ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Ռակհան լեռան լանջին և կորվում է «Հին Քարահունջ» անունով։ Գյուղի մեծ մասը վարելահողեր են, իսկ մյուս մասերում ավերակներ են։

Քարավեճ խմբագրել

Հին Քարահունջ բնակավայրի հարևանությամբ Քարավեճի գյուղատեղին է, որը գտնվում է հին Քարահունջից դեպի արևելք, այժմյա Քերթ գյուղի մոտ, Ռսկհան լեռան ուսին։ Տարիներ առաջ այստեղ հայտնաբերվել են գետնաթաղ քար ու կրով կառուցված շենքերի մնացորդներ, որոնք ցավոք ամբողջովին ավերակ վիճակում են եղել։

Բրիտիս խմբագրել

Գյուղը հիշատակված է Առաքել Դավրիժեցու պատմության մեջ, գտնվում է Կոլխոզաշեն և Մսմնա գյուղերի արանքում։ Գյուղը կոչվել է նաև Պերետես։ Այստեղ կան գերեզմանատուն, փլված մատուռով։ Տարածքում հիմնականում վարելահողեր են, չհաշված արհեստական թմբերը, որոնք առաջացել են փլված տները հող ու մցառով ծածկելու արդյունքում։

Քոչիզի խմբագրել

Քոճիզ գյուղի հետքերը երևում են Ծովատեղ և Խերխան գյուղերց ներքև ընկած բլրալանջի վրա։ Վկայում են, այստեղի երկու գերեզմանատները։

Ամարաս գյուղաքաղաք խմբագրել

Ամարաս գյուղաքաղաքը խոշոր տարածք է, որը գտնվում է Ամարաս գետի աջ և ձախ ափերին։ Հնավայրի արևմտյան և արևելյան մասերում կան երկու գերեզմանատներ։ Դրանցից մեկը գտնվում է Կհոլ տեղամասում, մյուսը Կզնապատ բլրի վրա։ Բնակավայրի պարսսպները, բազմաթիվ բնակարաններ, մատուռներ կառուցվել են քարից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ. Երևան: Հայաստան. pp. 145–146. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (help)