Ամարո Ամանսիո

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ամանսիո Ամարոից)

Ամարո Ամանսիո Վարելա (իսպ.՝ Amancio Amaro Varela, ավելի հայտնի է որպես Ամանսիո, հոկտեմբերի 16, 1939(1939-10-16)[1][2], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա - փետրվարի 21, 2023(2023-02-21)[3][4], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Ռեալ Մադրիդի նախկին խաղացող, հարձակվող։

Ամարո Ամանսիո
իսպ.՝ Amancio Amaro
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1939(1939-10-16)[1][2]
Ծննդավայր Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 21, 2023(2023-02-21)[3][4] (83 տարեկան)
Մահվան վայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 1,76 մետր
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1954-1958 Իսպանիա Վիկտորիա (Լա Կորունյա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1958-1962 Իսպանիա Դեպորտիվո 92 (54)
1962-1976 Իսպանիա Ռեալ Մադրիդ 344 (119)
Ազգային հավաքական
1962-1974 Իսպանիա Իսպանիա 42 (11)
Մարզչական կարիերա
1982-1984 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա
1984-1985 Իսպանիա Ռեալ Մադրիդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերան Ամանսիոն սկսել է տասնհինգ տարեկանում իր հայրենի Լա Կորունյա քաղաքի «Վիկտորիա» ակումբում։ 1958 թվականին տեղափոխվել Լա Կորունյայի գլխավոր թիմ՝ «Դեպորտիվո», որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Երբ «Դեպորտիվոն» անցել է Պրիմերա, Ամանսիոն արժանացել է իսպանական բազմաթիվ թիմերի ուշադրությանը, որոնցից մեկը եղել է Մադրիդի «Ռեալը»։ Սանտյագո Բեռնաբեուն անձամբ գնացել է Լա Կորունյա՝ Ամարոյին համոզելու, որ միանա «Ռեալին» և համոզել է իր հեղինակությամբ և պայմանագրի արժեքով։ 1962 թվականին Ամանսիոն տեղափոխվել է «Ռեալ»։ Դա եղել է դժվար ժամանակաշրջան ակումբի համար, երբ այն վերակազմավորվում էր, ներգրավում նոր խաղացողներ։ Ամանսիոյի տեղափոխման տարում «Ռեալին» են միացել նաև Իգնասիո Սոկոն, Լյուսիեն Մյուլլերը և Յանկո Դաուցիկը։ Թիմում Ամանսիոն իր նորամուտը կատարել է «Բետիսի» դեմ խաղում (5:2 հօգուտ «Ռեալի»), իսկ կարճ ժամանակ անց մասնակցել է իր առաջին եվրոպական խաղին ընդդեմ «Անդերլեխտի» (3:3)։ 1963/64 մրցաշրջանում Ամանսիոն «Ռեալի» կազմում հասել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Միլանին» 1:3 հաշվով, իսկ հաջորդ մրցաշրջանում ակումբը հասել է միայն քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է «Բենֆիկային»։ 1965/66 մրցաշրջանն ավելի հաջող է եղել «Ռեալի» համար, որ մարզիչ Միգել Մունիոնի և խաղացող մարզիչ Ամարո Ամանսիոյի գլխավորությամբ հասել է եզրափակիչ, որտեղ 1966 թվականի մայիսի 11-ին խաղացել է «Պարտիզանի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացել է «Պարտիզանի» խաղացող Վասովիչը, սակայն խաղի 70-րդ րոպեին Ամանսին դարձել է գոլի հեղինակ, իսկ խաղի ավարտից հինգ րոպե առաջ Սերենան 30 մետրից գրավել է հակառակորդի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ռեալին»։ Այդ Չեմպիոնների գավաթը դարձել է միակն Ամանսիոյի կարիերայում։

Իսպանիայի ազգային հավաքականում Ամանսիոն նորամուտը կատարել է 1962 թվականին Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի կազմում մարզադաշտ է դուրս եկել 42 անգամ՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նա եղել է հավաքականի առաջատարը, որը նվաճել է Եվրոպայի գավաթը 1964 թվականին՝ եզրափակչում հաղթելով Խորհրդային Միության հավաքականին 2:1 հաշվով։

Ավարտելով խաղացողի կարիերան՝ Ամանսիոն սկսել է մարզել «Ռեալի» երիտասարդական կազմը, սակայն մեկ տարի անց հեռացել է ակումբից։ 1982 թվականին «Թագավորական ակումբի» նորընտիր նախագահ Լուիս դե Կառլոսը Ամանսիոյին առաջարկել է մարզել «Ռեալի» դուստր ակումբը՝ «Ռեալ Կաստիլիան», և Ամարոն համաձայնել է։ Արդեն երկրորդ մրցաշրջանում նա դարձել է Սեգունդայի հաղթող։ Նրա մոտ սկսել են խաղալ հետագայում հայտնի դարձած ֆուտբոլիստներ Բուտրագենիոն, Միչելը, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միգել Պարդեսան և այլք։ 1985/86 մրցաշրջանում Ամարոյին առաջարկել են գլխավորել հիմնական թիմը, սակայն ակումբը հանդես է եկել անհաջող, և Ամանսիոն հեռացվել է պաշտոնից։ «Ռեալից» հեռանալուց հետո Ամանսիոն աշխատել է «Կելմե» մարզական ընկերությունում, որտեղ եղել է բիզնեսի մադրիդյան ուղղության ապրանքի պատասպանատու։ 2000 թվականին Ամանսիոյի ձայնը որոշիչ է եղել ակումբի նախագահի պաշտոնում Ֆլորենտինո Պերեսի ընտրվելու հարցում, որը որպես երախտագիտության նշան Ամարոյին նշանակել է «Ռեալի» հարյուրամյակի տոնակատարության կազմակերպման պատասխանատու։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ[6] Այլ[7] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեպորտիվո Լա
Կորունյա
1958/59 11 3 6 4 - - 0 0 17 7
1959/60 26 10 4 5 - - 0 0 30 15
1960/61 29 16 4 4 - - 0 0 33 20
1961/62 26 25 2 2 - - 0 0 28 27
Ընդհանուր 92 54 16 15 0 0 0 0 108 69
Ռեալ Մադրիդ 1962/63 28 14 2 0 8 1 0 0 38 15
1963/64 24 6 3 1 8 3 0 0 35 10
1964/65 22 9 0 0 5 6 0 0 27 15
1965/66 25 8 2 0 7 5 0 0 34 13
1966/67 25 7 5 0 4 0 2 0 36 7
1967/68 28 10 8 4 7 4 0 0 43 18
1968/69 29 14 1 0 2 1 0 0 32 15
1969/70 29 16 9 6 3 1 0 0 41 23
1970/71 19 6 2 0 9 0 0 0 30 6
1971/72 28 6 6 0 3 1 0 0 37 7
1972/73 25 8 2 0 7 1 0 0 34 9
1973/74 26 8 3 0 1 0 0 0 30 8
1974/75 17 3 7 1 2 0 0 0 26 4
1975/76 19 4 2 0 7 0 0 0 28 4
Ընդհանուր 344 119 58 13 67 22 2 0 471 154
Ընդհանուր կարիերայում 436 173 74 28 67 22 2 0 579 223

Նվաճումներ խմբագրել

«Մադրիդի Ռեալի» կազմում

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում

Անհատական

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարո Ամանսիո» հոդվածին։