Ամանորյա նախանշաններ

Նոր տարվա հետ շատ բազմազան նախանշաններ, հավատալիքներ և սովորույթներ են կապված։ Հոդվածում ներկայացված են տոնի հետ կապված ամենահայտնի ավանդույթներն ու նախանշանները։

Եվրոպական երկրներԽմբագրել

ԱվստրիաԽմբագրել

  • Ընդունված է հաշվել, որ ամբողջ տարում երջանկությունն ու հաջողությունը ապահովում են երկրի ազգային խորհրդանիշի` Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի «Աշխարհի զանգերի» ձայնը և հպումը ծխնելույզ մաքրողի մրին[1]։
  • Ամանորյա գիշերը լավ է չուտել խեցգետնակերպեր, այլ կերպ ամբողջ տարին «ետ կգնաս»[2]։ Իսկ սառեցրած խոճկորի գլուխը, հակառակը, երջանկություն կպարգևի[3]։

ԲելառուսիաԽմբագրել

  • Եթե ամանորյա զանգերի ազդանշանի տակ քո ցանկությունը գրես թղթի վրա և այրես այն, ապա ցանկությունն անպայման կիրականանա[4]։
  • Եթե տոնից առաջ չմարես պարտքերդ, ապա ամբողջ տարին ստիպված ես պարտքերի տակ լինել[4]։
  • Եթե Նոր տարուն մարդու հետ ինչ-որ դիպված պատահի, ապա այն կկրկնվի տարվա ընթացքում[4]։
  • Հունվարի 1-ին ծանր աշխատանք չի կարելի կատարել, թե չէ ամբողջ տարին կանցնի ոչ հաճելի, հոգնեցնող աշխատանքի մեջ[4]։
  • Եթե տոնի ընթացքում մի քանի անգամ փոխես հագուստդ, ապա ողջ տարին նոր հագուստ կունենաս։

Բելգիա, ՆիդերլանդներԽմբագրել

  • Հունվարի 1-ին ընդունված է թողնել հոգսերը և ուրախանալ, քանի որ «առաջին օրը դա ամբողջ տարին է»[3]։

Մեծ ԲրիտանիաԽմբագրել

  • Նոր տարուն չի կարելի տնից որևէ բան դուրս գցել, թե չէ տանը դժբախտություն կպատահի[5]։
  • Եթե Նոր տարուն թղթապանակը կամ խոհանոցը դատարկ է, ապա ամբողջ տարին կարող ես անցկացնել աղքատության մեջ[5]։
  • Շոտլանդացիները հավատում են, որ խարտյաշ և բաց գույնի մազեր ունեցող հյուրերը կարող են դժբախտություն բերել, իսկ թխահեր տղամարդը հաջողություն է բերում տուն[2]։
  • Եթե Նոր տարվա գիշերը աչքդ չկտրես Բիգ Բենից, ապա այն, ինչ մտածում ես, անպայման կկատարվի[6]։

ԳերմանիաԽմբագրել

  • Ամենազվարճալի ամանորյա ավանդություններից է հետևյալը. որպեսզի տարին հաջող լինի, պետք է «թռնել» դեպի նա` ժամացույցի ղողանջների տակ թռնելով աթոռի վրայից[7]։

ԻտալիաԽմբագրել

  • Ամանորին հագնելով կարմիր ներքնազգեստ` դեպի քեզ ես ձգում հաջողությանը[8]։
  • Որպեսզի քո կյանքում նորի համար տեղ ազատվի, ընդունված է լուսամուտից դեն նետել հին իրերը։ Իհարկե, այս ավանդույթը հիմա հազվադեպ է պատահում[8]։
  • Եթե տարվա առաջին օրը փողոցում հանդիպես կուզիկի, ապա հաջողությունը կուղեկցի քեզ։ Հաջողություն կլինի նաև, եթե կեսգիշերից հետո գարեջուր խմես[8]։
  • Ասում են, որ ամանորյա սեղանին ձկնկիթի առակայությունը հաջողություն է բերում[8]։

ՌուսաստանԽմբագրել

  • «Ում պարտք եմ` բոլորին ներում եմ»։ Տոնից առաջ պետք է տալ բոլոր պարտքերը և հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել ես, որպեսզի Նոր տարին դիմավորես «մաքուր էջով»։ Պետք է նաև տունը կարգի բերել և դեն նետել հին, անպետք իրերը։
  • Տոնական սեղանին ինչքան շատ ուտեստ լինի, այնքան շատ փող կստանաս Նոր տարում։
  • Տոնական գիշերը չի կարելի քնել, այդ դեպքում ողջ տարին կարող ես «քնել»։

ՀայաստանԽմբագրել

  • Ամանորին մարդիկ ներում են միմյանց։
  • Նոր տարին պետք է նոր հացով սկսել։ Ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ տանը շատ հաց լիներ։ Այն առատություն և հաջողություն է բերում։

Սկանդինավյան երկրներԽմբագրել

  • Հյուսիսում նույնպես ընդունված է Ամանորից առաջ ազատվել հին իրերից` կոտրելով վնասված ափսեներն ու բաժակները։ Այդ փշուրները հաջողություն են բերում[9]։

Ասիայի երկրներԽմբագրել

ՎիետնամԽմբագրել

  • Ինչպես բոլոր երկրներում, այստեղ էլ ենթադրվում է, որ Նոր տարին հաջողություն է բերում[10]։
  • Եթե Նոր տարվա առաջին օրը ծիրանենին ծաղկել է, դա խորհրդանշում է տան պաշտպանությունը մութ ուժերից[10]։
  • Որպեսզի Նոր տարին երջանիկ տարի լինի, պետք է ընտանեկան սեղանին դնել խնձոր, կոկոս, պապայա և մանգո[10]։

ՀնդկաստանԽմբագրել

  • Ամենակարևոր ավանդույթներից «կանի» թալիսմանի պատրաստումը։ Եթե առավոտյան ընտանիքի յուրաքանչյուր անդամը նայի նրան, այն հաջողություն կբերի[11]։

ՉինաստանԽմբագրել

  • Նոր տարուն ինչքան շատ է աղմուկն ու լույսը, այնքան լավ։ Ասում են, որ հրավառությունները վախեցնում են չար ոգիներին[12]։
  • Տարվա առաջին օրը ավելի լավ է չօգտվել սուր առարկաներից. կարող ես «կտրել» հաջողությունը[12]։
  • Տան մաքրումը պետք է անել տոնից առաջ. չինացիներն ասում են, որ ամանորյա գիշերը մարդկանց վրա հաջողությունը փոշու տեսքով թողող ինչ-որ աստվածային բան է գալիս[13] :

ՃապոնիաԽմբագրել

  • Նոր հագուստը երջակություն և առողջություն է բերում։
  • Եթե Նոր տարվա առաջին վայրկյանները դիմավորես ժպիտով, ապա ողջ տարին հաջողությունը կուղեկցի քեզ։

ԾանոթագրություններԽմբագրել