Ամանորյա նվեր կամ Ամանորյա ընծա, նվեր, որը նվիրում են Ամանորին։ Սուրբ ծննդյան նվերները հաճախ փոխանակվում են հենց Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին, կամ Սուրբ ծննդյան շրջանի վերջին օրը՝ տասներկուերորդ գիշերը (հունվարի 5)[1]։ Սուրբ ծննդյան տոների ժամանակ նվերներ մատուցելը, ըստ մոգերի երկրպագության, խորհրդանշում է Երեք մոգերի կողմից մանուկ Հիսուսին նվերներ մատուցելը[2]։

Ամանորյա նվերներ տոնածառի տակ:

ՊատմությունԽմբագրել

 
Իմաստուն մարդիկ նվերներ են մատուցում Հիսուսին, Յուլյոս Շոնոր վոն Կարոլսֆելդ, 1860թ․

Ընդհանրապես նվերներ մատուցելը հին ավանդույթ է, որը սկսել է կապվել քրիստոնյաների Սուրբ ծննդի հետ։

Հին Հռոմում նվերներ էին մատուցում դեկտեմբերին` ձմեռային արևադարձի ժամանակ, որը նշվում էր Սատուրնալիայի տոնի հետ[3]։

Հռոմեական երկրներում քրիստոնեությունը գնալով ավելի լայն տարածում էր գտնում, և նվերներ սկսել են մատուցել Նոր տարվա օրը[4]։ Մ.թ. 336 թվականի դեկտեմբերի 25-ը հաստատվել է որպես Հիսուսի ծննդյան օր, և նվերներ մատուցելու ավանդույթը կապված էր աստվածաշնչյան երեք մոգերի կողմից մանուկ Հիսուսին նվերներ տալու պատմության հետ[5][6], ըստ մեկ այլ պատմության՝ չորրորդ դարի քրիստոնյա եպիսկոպոս և նվիրատու Սուրբ Նիկողայոսի հետ այն դանդաղորեն դարձել է Սուրբ ծննդյան տոների մի մասը այնպիսի երկրներում, ինչպիսին է Միացյալ Թագավորությունը․ քրիստոնեական այլ երկրներում նվերներ մատուցելու պրակտիկան տեղի է ունենում Գալուստի սկզբում՝ Սուրբ Նիկոլասի օրը[4][3]։

 
Սուրբ ծննդյան գովազդ՝ ամանորյա նվերներով, 1900թ․

Այնուամենայնիվ, որոշ վաղ քրիստոնյա կառավարիչներ մեկնաբանում էին այս պատմությունը որպես ցուցումներ այն բանի, որ իրենց ծառաները պետք է նվերներ մատուցեին իրենց վերադասներին և այդ ժամանակահատվածում պնդում էին հարկեր վճարել։ Սա փոխվել է հազարամյակի ընթացքում՝ բարի արքա Վենցլավի պատմության ժողովրդականությունից հետո, որը հիմնված էր մեկ այլ պատմական անձի կյանքի վրա, որը պնդում էր, որ նվերներ է տալիս՝ Սենտ Վենցլավը[4]։ Վերադասներին ամանորյա նվերներ մատուցելը ավելի քիչ է տարածված, իսկ բողոքական ռեֆորմացիայի ժամանակաշրջանում երեխաներին նվերներ մատուցելու սովորույթներն ավելի տարածված էր Եվրոպայում[4]։ Սովորույթյը տարածվել է ԱՄՆ-ում 19-րդ դարում։ Այն փոխարինել է սուրբծննդյան այնպիսի սովորույթներին, որոնք կապված էին մուրացկանության հետ, քանի որ «երիտասարդ տղամարդկանց խմբեր, հաճախ գռեհկորեն տնից տուն էին անցնում ու ազնվականներից ողորմություն պահանջում»։ Հարակից մեկ այլ տեսակետ կար՝ ծնողների ցանկությունը երեխաներին տանը պահել՝ հեռու քաղաքային փողոցների ապականիչ ազդեցությունից[7][8]։

Համեմատաբար վերջերս կատարված մեկ այլ փոփոխություն վերաբերում էր ամանորյա նվերներ մատուցելու ժամանակին։ Շատ դարեր շարունակ նվերներ մատուցելը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկոլայի օրը կամ Նոր տարվա գիշերը՝ հունվարի սկզբին։ Այս սովորույթի ժողովրդականությունը մեծացել է 1823 թվականին գրված «The Night Before Christmas» բանաստեղծության ու 1843 թվականին գրված «A Christmas Carol» նովելլայի ջերմ ընդունելությունից հետո։ 19-րդ դարի վերջին Ճրագալույցը փոխարինել է դեկտեմբերի սկզբին կամ հունվարին նշվող տոներին` որպես արևմտյան մշակույթում նվերներ մատուցելու ամենատարածված ամսաթիվ[4]։

Քանի որ ամանորի շրջանը տևում է տասներկու օր, ըստ շատ քրիստոնեական եկեղեցու տոների՝ որոշ մշակույթներում ամանորի տասներկու օրերից յուրաքանչյուրի համար նվեր է տրվում, մինչդեռ մյուսներում նվերներ տրվում են միայն Սուրբ ծննդյան օրը կամ Տասներկուերորդ գիշերը․ համապատասխանաբար ամանորի շրջանի առաջին և վերջին օրերը[1]։

Տնտեսական ազդեցությունԽմբագրել

 
Կարմիր խաչի աշխատողները ամանորյա նվերներ են փաթեթավորում մարտական ուժերի համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, 1942 թվականի հոկտեմբեր
 
Ամանորյա զարդարանքներ, որոնք հաճախ ունենում են ամանորյա նվերներ և առկա են լինում առևտրի բազմաթիվ կենտրոններում

Ավանդույթը տարածվել է նաև մանրածախ առևտրականների շրջանում, որոնց համար շաբաթներն ու, ի վերջո, Սուրբ ծննդյան տոներին նախորդող ամբողջ ամիսը շատ եկամտաբեր շրջան էր դառնում[4]։ 20-րդ դարի մանրածախ առևտրականները սկսել են շուկայավարման ջանքեր ուղղել երեխաների վրա` հույս ունենալով, որ նրանք կստիպեն ծնողներին ավելի շատ ապրանքներ գնել[7]։

Մինչև 1970-ական թվականները սուրբծննդյան տոներին նախորդող վեց շաբաթները կազմում էին խաղալիքների արդյունաբերության վաճառքների 80%-ը[9]։ RetailMeNot հետազոտությունը պարզել է, որ Մեծ Բրիտանիայում ակնկալում են նվերների դիմաց միջին հաշվով 473,83 ֆունտ ստերլինգ ծախսել, ինչը շատ ավելի մեծ է եվրոպականից։ Յուրաքանչյուր երեխայի համար միջինը ծախսվել է 300 ֆունտ ստեռլինգ։ Մանրածախ վաճառողները կանխատեսում են, որ այս սուրբ ծննդյան տոների ժամանակ 1,1 մլրդ ֆունտ կծախսվի խաղալիքների վրա, իսկ միջինում՝ 105 ֆունտ ստեռլինգ, ավելի փոքր երեխաների համար[10]։ Այնուամենայնիվ, կան ծնողներ որոնք կարծում են, որ երեխաների համար նորմալ է շատ նվերներ ստանալը, նշենք, որ մենք նաև նպատակ ենք հետապնդել այլ երեխաների ներգրավվել գնումներ կատարելու մեջ նվիրատվությունների համար։ Բացի այդ, եթե ծնողները մտադիր չեն նվերներ մատուցել, դա այն պատճառով է, որ նրանք չեն ցանկանում, որ երեխաներն ապրեն միայն սպառման այս հասարակությունում։ Նրանք կփնտրեն այլ բաներ, որոնք ավելի շատ ուրախություն են պատճառում ընտանիքին[11]։

2000-ական թվականների սկզբին գնահատվում էր, որ միայն ԱՄՆ-ում գնորդները ամեն օր ծախսում են ավելի քան 4 միլիարդ դոլար Սուրբ ծննդյան գնումների ընթացքում, իսկ միջին հաշվով անհատը ծախսում է ավելի քան 1000 դոլար նվերների վրա[4]։

Մտահոգություններ կան, որ Սուրբ ծննդյան տոներին նվերներ մատուցելը չափազանց առևտրային է։ 2016-ին Եվրոպայի 14 երկրներում 13,576 մարդկանց շրջանում անցկացված առցանց հարցման մասնակիցների յոթանասուն տոկոսը նշել է, որ չափազանց մեծ ուշադրություն է դարձվում ծախսերին ծննդյան տոնի ժամանակ, 42%-ը նշել է, որ իրենք ստիպված են լինում ավելի շատ գումար ծախսել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ, իսկ 10%-ը նշել է, որ գումար է պարտքով վերցնում, որպեսզի կարողանա նվերներ գնել[12]։

Տնտեսագետ Ջոել Վալդֆոգելը նշել է, որ նվիրառուի կողմից նվերն արժևորելու և նվիրատուի կողմից վճարված իրական արժեքի անհամապատասխանության պատճառով նվերները կորցնում են իրենց արժեքի մեկ տասներորդից մինչև մեկ երրորդը, նա դա անվանում է «Սուրբ ծննդյան մահացած քաշի կորուստ[13]։ Սա հանգեցնում է նրան, որ նվերները հաճախ վերադարձվում են, վաճառվում կամ նորից նվիրվում։ 2016 թվականիի եվրոպական առցանց հարցումներում մասնակիցների 15%-ը դժգոհ էր իրենց նվերներից, իսկ 10%-ը չէր հիշում, թե ինչ է ստացել։ Մասնակիցների քսանհինգ տոկոսը նշել է, որ իր նվերը կրկին նվիրել է մեկ ուրիշի, 14% -ը վաճառել է դրանք, 10% -ը փորձել է վերադարձնել դրանք խանութ, իսկ 5% -ը նվերը վերադարձրել է նվիրատուին[12]։ Ավելի հավանական էր, որ մեծահասակներն իրենց անցանկալի նվերները ուղարկեն բարեգործություն, մինչդեռ 25-ից 34 տարեկանները այն «պարզապես նետում են»[12]։ Կան նվերներ, որոնք ամենայն հավանականությամբ գնահատվում են, և դուր են գալիս մարդկանց, այնպիսիք են օծանելիքն ու կոսմետիկան, զարդերը և հագուստը[14]։

ՓաթեթավորումԽմբագրել

Նևադայի համալսարանի հետազոտողների կարծիքով նախընտրելի են վատ փաթեթավորված նվերները, քանի որ «կոկիկ փաթեթավորված նվերները մեծացնում են ստացողի սպասելիքները»։

Հետագա ընթերցանությունԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Երգեր՝

  • Christmas Wrapping

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Kubesh Katie, McNeil Niki, Bellotto Kimm։ The 12 Days of Christmas։ In the Hands of a Child։ էջ 16։ «The Twelve Days of Christmas, also called Twelvetide, are also associated with festivities that begin on the evening of Christmas Day and last through the morning of Epiphany. This period is also called Christmastide ... one early American tradition was to make a wreath on Christmas Eve and hang it on the front door on Christmas night. The wreath stayed on the front door through Epiphany. Some families also baked a special cake for the Epiphany. Other Old Time Traditions from around the world include: Giving gifts on Christmas night only. Giving gifts on the Twelfth Night only. Giving gifts on each night. On the Twelfth Night, a Twelfth Night Cake or King Cake is served with a bean or pea baked in it. The person who finds the bean or pea in his or her portion is a King of Queen for the day.» 
  2. Bash Anthony, Bash Melanie (22 November 2012)։ Inside the Christmas Story։ A&C Black։ էջեր 132։ ISBN 9781441121585։ «Popular tradition has it that there were three Magi because they presented three gifts to Jesus out of their treasure chests. The presentation of the gifts to Jesus out of their treasure chests. The presentation of the gifts is supposed to be the origin of the practice of giving Christmas presents.» 
  3. 3,0 3,1 Berking Helmuth (March 30, 1999)։ Sociology of Giving։ SAGE Publications։ էջ 14։ ISBN 978-0-85702-613-2 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Collins, Ace (April 20, 2010)։ Stories Behind the Great Traditions of Christmas։ Zondervan։ էջեր 96–100։ ISBN 9780310873884։ Վերցված է April 10, 2012 
  5. Trexler Richard (May 23, 1997)։ The Journey of the Magi: Meanings in History of a Christian Story։ Princeton University Press։ էջ 17։ ISBN 0691011265։ Վերցված է April 10, 2012։ «This exchange network of ceremonial welcome was mirrored in a second reciprocity allowing early Christians to imagine their own magi: the phenomenon of giving gifts.» 
  6. Collins, Ace (April 20, 2010)։ Stories Behind the Great Traditions of Christmas։ Zondervan։ էջ 17։ ISBN 9780310873884։ Վերցված է April 10, 2012։ «Most people today trace the practice of giving gifts on Christmas Day to the three gifts that the Magi gave to Jesus.» 
  7. 7,0 7,1 Ringel Paul։ «Why Do Children Get Presents on Christmas Anyway?»։ The Atlantic։ Վերցված է December 4, 2017 
  8. «Christmas: How did gift-giving and caroling get started?»։ Christian Science Monitor։ December 21, 2013։ ISSN 0882-7729։ Վերցված է December 4, 2017 
  9. Clarke Peter (August 2006)։ «Christmas gift giving involvement»։ Journal of Consumer Marketing 23 (5): 283–291։ ISSN 0736-3761։ doi:10.1108/07363760610681673 
  10. Silverman Rosa (2016-12-05)։ «How much should you spend on Christmas presents this year?»։ The Telegraph։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-03-03 
  11. «Momtroversy: How many Christmas presents should you give your kids?»։ ABC News։ 2018-12-21։ Վերցված է 2019-03-03 
  12. 12,0 12,1 12,2 ING.com (December 1, 2016)։ «The truth about unwanted Christmas gifts»։ ING.com։ Վերցված է December 1, 2017 
  13. «The economic case against Christmas presents»։ Vox։ Վերցված է 2017-12-05 
  14. «Poorly-Wrapped Gifts Get a Better Response»։ Stuff.co.nz։ Վերցված է December 11, 2019