Ամանորը Պորտուգալիայում

Ամանոր (պորտ.՝ Ano-Novo), Պորտուգալիայի պաշտոնական տոներից մեկը, որ նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 31-ի գիշերվանից մինչև հունվարի 1։ Ամանորյա հրավառությունը (անգլ.՝ Véspera de Ano-Novo) կրում է նաև պորտ.՝ Réveillon de la Saint-Sylvestre անունը (ֆր.՝ réveiller բառից), ինչը նշանակում է «Սուրբ Սիլվեստրի հարությունը»։

Ամանորը Պորտուգալիայում
MediumOrchid

Ամանորյա հրավառություն Պորտուգալիայում
Ամսաթիվդեկտեմբերի 31
Տոնվում էՊորտուգալիա Պորտուգալիա

Տոնումը խմբագրել

Ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, Պորտուգալիայում ևս ամենահայտնի տոնը հանդիսանում է Սուրբ ծնունդը, որ նշվում է դեկտեմբերի 25-ին։ Ընտանեկան շրջանում հիմնական շնորհավորանքները և տոնակատարությունները լինում են հենց Սուրբ ծննդյան օրը, դրա համար էլ ամանորը սովորաբար փոքր են նշում և ընկերական շրջանում։

Պորտուգալացիները հազվադեպ են Նոր տարին տանը նշում` նախընտրությունը տալով հասարակական վայրերում աղմուկով զբոսանքներին։ Ընթրիքը հաճախ լինում է ընկերական շրջապատում, այնուհետև խումբը գնում է փողոցային համերգների և հրավառությունների։ Կեսգիշերից հետո շատերը հաճախում են տարբեր բարեր և դիսկոտեկներ։

Ավանդույթներ խմբագրել

  • Ինչպես հարևան Իսպանիայում, ամանորի գիշերը զանգերի 12 ղողանջներից հետո ընդունված է ուտել 12 խաղողներ, որոնցից յուրաքանչյուրի հետ մեկ երազանք է պահվում[1]։
  • Նոր տարին ընդունված է սկսել չար ոգիներին աղմուկով քշելով. դա կատարվում է կաթսաների կափարիչների և խոհանոցային այլ պարագաների օգնությամբ[1]։ Ժամանակակից Պորտուգալիայում այդ ավանդույթը գրեթե ամբողջությամբ փոխարինվել է ավանդական ամանորյա հրավառությունը։
  • Որոշ պորտուգալացիներ Նոր տարուն գնում են օվկիանոս` լողալու և այդպիսով «լվանում» անցած տարվա խնդիրները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Réveillon: Tradições e superstições de Ano Novo!» (պորտուգալերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.