Ամանորը Մոնղոլիայում (մոնղ.՝ Цагаан сар; բուրյ.՝ Сагаан hара; Сагаалган; կալմ. Цаhан сар; տուվ. Шагаа; հարավային ալթայերեն՝ Чага-Байрам; սիբթաթ.՝ Цаған ай; տիբեթերեն՝ ཟླ་བ་དག་པ།), Ցագան Սառ տոնը հին մոնղոլական ժողովուրդների ազգային և կրոնական ավանդույթներից է։ Այն հանդիսանում է մարդու և բնության նորացման, մտքերի անկեղծության և մաքրության, հույսի և բարի սպասումների խորհրդանիշ։ Տոնի անվանումը մոնղոլական ծագում ունի։ Մոնղոլական ցագաան-սպիտակ և սառ-ամիս։«Սպիտակ ամիս»ը սկզբնական շրջանում համարվում էր կաթնային մթերքների տոն ու նշվում էր աշնանը Այդ ժամանակ ավարտվում էր կաթնային մթերքների մշակումը, որոնք էլ օգտագործվում էին տոնին։

Ամանորը Մոնղոլիայում
Цагаан сар

Տեսակտոն
Ենթադասասիական Նոր տարի
Տոնվում է Մոնղոլիա

Տոնը XIII դարում խմբագրել

Չինգիզ խանի թոռը՝ Խան Յուանական Խան դինաստիայի մեծ խան Խուբիլայը չինական աստղագիտության ազդեցությամբ Նոր Տարվա նշումը տեղափոխեց աշնանից ձմռան վերջ։ Այսպիսով «Սպիտակ ամիսը» տասներկուամյա ցիկլի համաձայն տեղափոխվեց տարվա սկիզբ։ Պալատական Մարկո Պոլոն «Սպիտակ ամսվա» ականատեսն ու Խուբիլայի ժամանակակիցը այսպես է նկարագրել այն։ Տարին նրանց մոտ սկսվում էր փետրվարից, մեծ խանն ու նրա բոլոր ենթակաները այսպես էին նշում տոնը. սովորություն համաձայն՝ բոլորը հագնվում էին սպիտակ(և՛ կանայք, և՛ տղամարդիկ), ով ինչպես կարող էր։ Սպիտակ շորը նրանց մոտ երջանիկ էր համարվում, դրա համար էլ նրանք սպիտակ էին հագնվում, որ ողջ տարին լինի երջանկություն և բարեկեցություն։ Նվերներ էին տալիս խանին, որ ողջ տարին մեծ խանի հարստությունը շատ լինի, և նա լինի ուրախ ու զվարթ։ Ասեմ ավելին, իշխաններն ու ասպետները, ընդհանրապես ողջ ժողովուրդը իրար սպիտակ առարկաներ են նվիրում, փաթաթվում են, ուրախանում, զվարճանում, որպեսզի երջանիկ և լավ ապրեն ամբողջ տարին։

Այդ օրը մեծ խանին նվիրում են ավելի քան հարյուր հազար թանկարժեք ձիեր։ Հենց այդ օրը սպիտակի ներքո դուրս են բերում հինգ հազար փղեր՝ թռչուններով և կենդանիներով նկարազարդված վերմակներով, ամեն փղի մեջքին երկու գեղեցիկ և թանկարժեք արկղիկ, իսկ նրանցում մեծ խանի սպասքն ու թանկարժեք զենք ու զրահ այդ սպիտակ հավաքածուի համար։ Բերում են նաև բազմաքանակ ուղտեր, նրանք նույնպես վերմակների տակ են և բեռնավորված նվերի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Ե'վ փղերը, և՛ ուղտերը գնում են մեծ խանի առջևից, և այդպիսի գեղեցկություն ոչ մի տեղ չի տեսնված։ Մեծ ղեկավարի՝ նվերները ուսումնասիրելուց հետո սեղաններ են դրվում, և բոլորը նստում են դրանց շուրջը։ Ճաշից հետո գալիս է աճպարարն ու ցվարճացնում պալատականներին։ Այս ամենի ավարտից հետո բոլորը գնում են տուն։ Մոնղոլների Չինաստանից դուրս քշվելուց հետո XIV դարում, Ցագան Սառի ձմռան վերջին տոնելու ավանդույթը տեղափոխվեց Մոնղոլիա։ Այսպիսով տոնի անունը(«սպիտակ») կորցրեց իր նախնական (կաթնային) նշանակությունը և ձեռք բերեց ավելի ընդհանուր իմաստ։ «Սպիտակ ամիս» անվան մեջ արտացոլում գտավ գունային խորհրդանիշը, ընդհանուր մոնղոլական ազգերի համար, որի համաձայն՝ սպիտակ գույնը սրբության ու մաքրության խորհրդանիշը ասոցացվում է երջանկության ու բարեկեցության հետ։ Ավանդական ողջույնը կարևոր էր, որով իրար հանդիպած մարդիկ իրար էին դիմում։ Այդ ողջույնի իմաստը այնքան մեծ էր և կատարման տևողությունը այնքան երկար, որ, օրինակ, մարդիկ իրար կարող էին չողջունել՝ պատճառաբանելով դա նրանով, որ Սպիտակ ամսում նրանք արդեն ողջագուրվել են։ Կալմիկներին հանդիպելիս հարցնում էիմ.

  «Բարեհաջող դուրս եկե՞լ են ձմեռելուց։  

Այս խոսքերը ուղեկցվում էին հատուկ ժեստերով` կախված սեռից ու տարիքից։ Մոնղոլները, բուրյաննները և տուվիները Սպիտակ ամսվա ժամանակ անում էին հետևյալ ժեստը. փոքրը մեծին, կինը` տղամարդուն(եթե տարեկիցներ են) մեկնում են երկու ձեռքը՝ ափերը դեպի վեր, հասակավորը դնում է նրանց վրա՝ ափերը դեպի ներքև, փոքրը պահում է հասակավորին։ Այս ժեստում և' հարգանք կար, և' անհրաժեշտության դեպքում օգնության և նեցուկ լինելու խոստում։ Կալմիկները ողջունման համանման այլ ձևեր ունեին։ Փոքրը մեծին էր մեկնում երկու ձեռքը, հասակավորը նրան էր տալիս միայն աջը։ Փոքրը երկու կողմից այն բռնում էր իր ձեռքերով։ Երկուսն էլ թեթևակի խոնարհում են գլուխները։ Տարեցը կարող էր տալ երկու ձեռքն էլ։ Այդ դեպքում երկուսն էլ նույն ժեստն էին անում՝ բռնելով իրար աջ ձեռքը։ Այս ժեստով ողջունում էին իրար հասակակիցները։ Օտարի տանը շնորհավորանքը արվում էր այսպես։ Բարևողները կանգնում էին աջ ծնկի վրա, ձեռքի ափը տանում էր ճակատին և ասում էր ավանդական ողջույնի խոսքը.

  «Բարեհաջող դուրս եկանք ձմռանից»։  

Ընծայաբերում խմբագրել

Տոնի վաղ առավոտյան կատարվում է ջրցանման արարողակարգ։ Տան շեմն անցնելով՝ տանտերը ջուր էր ցանում նոր եփված թեյի առաջին բաժակի շուրջ, որպես ընծայում նախնիներին և Սպիտակ ալևորին։ Արևի և լոտոսի տեսքով բոռցոկներն գործածվում էին խորհրդանշական ընծայման համար։ Արևի տեսքով բոռցոկները մեծ բլիթներ են, որոնք էթնիկական խմբերից մեկում կոչվում են «խավտխա», իսկ մյուսում՝ «ցելվգ»։ Այս հավաքածուին էին միացվում նաև մյուս բոռցոկները։

Նվերներ խմբագրել

Մոնղոլական ավանդական ծիսական նվերը ալյուրից պատրաստված ազգային ճաշատեսակն է՝ բոռցոկը։ Բոռցոկները պատրաստվում էին խտացված խմորից և տապակվում եռացող յուղի մեջ։ Նրանցից կազմվում էին հավաքածուներ, ինչպես աստվածներին ընծայելու, այնպես էլ տոնական այցելությունների ժամանակ հարազատներին նվիրելու համար։ Բոռցոկի առաջին չափաբաժինը ընծայվում էր Բուդդային։ Հավաքածուներում ընդգրկված բոռցոկների ձևերն ունեին խորհրդանշական իմաստ. օրինակ՝ կենդանիների պատկերներով բոռցոկները անասունի աճի մաղթանք էին պարունակում իրենց մեջ, սանձի տեսքով պատկերները՝ հաջողության։ Եզան տեսքով թխված բոռցոկն արտահայտում էր այդ տիպի անասունների մեծ ծնաճի մաղթանք և ինչ-որ չափով արտացոլում էր կենդանիների զոհաբերության հնագույն ծեսը, սակայն կենդանին փոխարինվում էր իր իսկ արտացոլմամբ։

Ծեսեր խմբագրել

 

Ամանորի հետ կապված բուդդայական ծիսակատարության մեջ գլխավորը անցյալ տարում կուտակված բոլոր մեղքերից ու վատ բաներից ազատվելն է։ Ծեսի կենտրոնում մինչ օրս մնում է միօրյա ապաշխարության ծոմը, որն ուղեկցվում է «վեճի» այրման արարողակարգով, որը կուտակված չարը տեղանքի հոգիներին զոհաբերելն է։ Նոր ամսվա առաջին երկու շաբաթվա ծիսակատարությունները կապված են առաջին հերթին նոր տարվա մեծարման, ապա Բուդդայի «տասնհինգ մեծ հրաշքների» և նրա՝ այլադավան ուսուցիչների դեմ տարած հաղթանակի հետ։