Ամանորը Միացյալ Թագավորությունում

Մեծ Բրիտանիայում Ամանորի (անգլ.՝ New Year) տոնակատարությունը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ ըստ Գրիգորյան օրացույցի։ Նոր տարին համարվում է առավել քիչ կարևոր տոն, քան Սուրբ ծնունդը, այդ իսկ պատճառով տոնվում է առանց նվերների։ Չնայած դրան՝ Շոտլանդիայում ամեն ինչ հակառակն է։

Ամանորը Միացյալ Թագավորությունում
New Year

Ամանորյա տոնածառը Քովենթ Գարդենում
Տոնվում էՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1

Նոր տարին, ի տարբերություն Սուրբ ծնունդի, տոնվում է ոչ միայն տանը և ընտանիքի անդամների հետ։

Տոնական սեղան խմբագրել

Ամանորին բրիտանացիների սիրելի խորտիկներից են. խնձորով թխուկը[1], վարսակի՝ շրջանի տեսք ունեցող բլիթները՝ կենտրոնում բացվածքով, պուդինգը, քեբեն պանիրը, իսկ տաք ուտեստներից՝ տապակած սագը, բիֆշտեքսները[2]։ Շոտլանդիայում նաև թխում են փխրուն տորթ՝ նուշով, ընկույզով, մարցեպանե արձանիկներով և շաքարից պատրաստված ազգային խորհրդանիշներով[2]։ Տնային տնտեսուհիները պատրաստում են նաև հնդկահավ՝ շագանակներով և կարտոֆիլով, տապակած բրյուսելյան կաղամբ և մսային թխուկներ[3]։ Ամանորի բրիտանական ավանդական ըմպելիքը պունշն է[4]։

Ամանորյա զարդարանքներ խմբագրել

Սովորաբար բոլոր ամանորյա զարդարանքները մնում են տանը Սուրբ ծնունդից. դրանցից են եղևնու, բաղեղի և մզամուրճի տերևները որոնք կախում են դռան, ջահի և լուսամփոփների վրա։ Իհարկե, կենտրոնում գտնվում է տոնածառը։

Նվերներ խմբագրել

Մեծ Բրիտանիայում ընդունված չէ մեծ և թանկարժեք նվերներ անել Ամանորին, քանի որ տոնը համարվում է միայն Սուրբ ծնունդի շարունակությունը։ Չնայած դրան՝ հարազատ մարդիկ փոխանակվում են օգտակար մանրուքներով և հուշանվերներով, ինչպես, օրինակ, կախաշղթաները, մոմերը կամ թեյի գեղեցիկ գդալները։ Նվերները բաժանում են վիճակահանության միջոցով[3]։ Նաև նվիրում են փոքրիկ բացիկներ և տոնածառի խաղալիքներ։

Միջոցառումներ խմբագրել

Դեկտեմբերի վերջին Լոնդոնի փողոցներով անցնում են տոնախմբությունները՝ Լոնդոնի ամանորյա շքերթը, որին մասնակցում է ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ՝ երաժիշտները և աճպարարները, դիմակավորված մարդիկ. Չինական շքերթը՝ պարերով, երգերով և տոնախմբության անբաժանելի մաս հանդիսացող հրավառությամբ, այլ փողոցային փառատոններ՝ Սանտա Կլաուսի և հեքիաթների հերոսների՝ Մարտի նապաստակի, Պանչի և այլոց մասնակցությամբ[3]։

Սովորույթներ և նշաններ խմբագրել

Բրիտանիայում Ամանորի հետ կապված են մի շարք հնագույն ավանդույթներ և սովորույթներ.

  • Ընդունված է, երբ գալիս է կեսգիշերը, նրանք բացում են տան հետին դուռը և ճանապարհում Հին տարին, իսկ զանգերի վերջին ղողանջի հետ Նոր տարին բերում են տուն արդեն դիմացի դռնով։
  • Եթե 12-րդ ղողանջից հետո տուն մուգ մազերով երիտասարդ մարդ է մտնում (առաջին հյուր), ապա եկող տարին հաջողակ կլինի։ Առաջին հյուրը պետք է հաց, ածուխ և մի պտղունց աղ բերի։ Դրանից հետո նա այրում է ածուխը բուխարիում, բոլորը միմյանց շնորհավորում են, իսկ հյուրին, որը հաջողություն է բերում, անպայման հյուրասիրում են[3]։
  • Սիրահարվածները Բիգ Բենի զանգերի ներքո համբուրվում են. համարվում է, որ դա կապահովի նրանց ամուր հարաբերությունները եկող տարում։ Համաձայն սովորույթի՝ համբույրը նրա հետ, ով կանգնած է սենյակի կենտրոնում, հաջողություն և երջանկություն է բերում ողջ նոր տարվա համար[3]։
  • Էդինբուրգում՝ Թագավորական մղոն փողոցում, ընդունված է այրել կուպրով տակառ՝ այդպիսով «ազատվելով» ամեն հնից, ներառյալ՝ հին տարուց[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новый год в Великобритании | newyear.enjoy.ru». newyear.enjoy.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 «Рождество и Новый Год в Великобритании. Обряды и обычаи». www.newyear.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Как принято праздновать Новый год в Англии, традиции: как отмечают Новый год в Англии». www.millionpodarkov.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 «Мировые вкусные традиции». www.kulina.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Резник Е. В. Глава 4. Рождество в разных странах // Рождество. История, традиции, рецепты. — М.: «Мой мир ГмбХ & Ко.КГ», 2005. — 128 с. — 5000 экз. — ISBN 3-86605-146-8