Բացել գլխավոր ցանկը

Ամանորը Միացյալ Թագավորությունում

Մեծ Բրիտանիայում Ամանորի (անգլ.՝ New Year) տոնակատարությունը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ ըստ Գրիգորյան օրացույցի: Նոր տարին համարվում է առավել քիչ կարևոր տոն, քան Սուրբ ծնունդը, այդ իսկ պատճառով տոնվում է առանց նվերների։ Չնայած դրան՝ Շոտլանդիայում ամեն ինչ հակառակն է։

Ամանորը Միացյալ Թագավորությունում
New Year
Covent Garden Christmas tree 2011.JPG
Ամանորյա տոնածառը Քովենթ Գարդենում
Տոնվում էՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1

Նոր տարին, ի տարբերություն Սուրբ ծնունդի, տոնվում է ոչ միայն տանը և ընտանիքի անդամների հետ։

Տոնական սեղանԽմբագրել

Ամանորին բրիտանացիների սիրելի խորտիկներից են. խնձորով թխուկը[1], վարսակի՝ շրջանի տեսք ունեցող բլիթները՝ կենտրոնում բացվածքով, պուդինգը, քեբեն պանիրը, իսկ տաք ուտեստներից՝ տապակած սագը, բիֆշտեքսները[2]: Շոտլանդիայում նաև թխում են փխրուն տորթ՝ նուշով, ընկույզով, մարցեպանե արձանիկներով և շաքարից պատրաստված ազգային խորհրդանիշներով[2]: Տնային տնտեսուհիները պատրաստում են նաև հնդկահավ՝ շագանակներով և կարտոֆիլով, տապակած բրյուսելյան կաղամբ և մսային թխուկներ[3]: Ամանորի բրիտանական ավանդական ըմպելիքը պունշն է[4]:

Ամանորյա զարդարանքներԽմբագրել

Սովորաբար բոլոր ամանորյա զարդարանքները մնում են տանը Սուրբ ծնունդից. դրանցից են եղևնու, բաղեղի և մզամուրճի տերևները որոնք կախում են դռան, ջահի և լուսամփոփների վրա։ Իհարկե, կենտրոնում գտնվում է տոնածառը:

ՆվերներԽմբագրել

Մեծ Բրիտանիայում ընդունված չէ մեծ և թանկարժեք նվերներ անել Ամանորին, քանի որ տոնը համարվում է միայն Սուրբ ծնունդի շարունակությունը։ Չնայած դրան՝ հարազատ մարդիկ փոխանակվում են օգտակար մանրուքներով և հուշանվերներով, ինչպես, օրինակ, կախաշղթաները, մոմերը կամ թեյի գեղեցիկ գդալները։ Նվերները բաժանում են վիճակահանության միջոցով[3]: Նաև նվիրում են փոքրիկ բացիկներ և տոնածառի խաղալիքներ։

ՄիջոցառումներԽմբագրել

Դեկտեմբերի վերջին Լոնդոնի փողոցներով անցնում են տոնախմբությունները՝ Լոնդոնի ամանորյա շքերթը, որին մասնակցում է ավելի քան տասը հազար մարդ, ներառյալ՝ երաժիշտները և աճպարարները, դիմակավորված մարդիկ. Չինական շքերթը՝ պարերով, երգերով և տոնախմբության անբաժանելի մաս հանդիսացող հրավառությամբ, այլ փողոցային փառատոններ՝ Սանտա Կլաուսի և հեքիաթների հերոսների՝ Մարտի նապաստակի, Պանչի և այլոց մասնակցությամբ[3]:

Սովորույթներ և նշաններԽմբագրել

Բրիտանիայում Ամանորի հետ կապված են մի շարք հնագույն ավանդույթներ և սովորույթներ.

  • Ընդունված է, երբ գալիս է կեսգիշերը, նրանք բացում են տան հետին դուռը և ճանապարհում Հին տարին, իսկ զանգերի վերջին ղողանջի հետ Նոր տարին բերում են տուն արդեն դիմացի դռնով։
  • Եթե 12-րդ ղողանջից հետո տուն մուգ մազերով երիտասարդ մարդ է մտնում (առաջին հյուր), ապա եկող տարին հաջողակ կլինի։ Առաջին հյուրը պետք է հաց, ածուխ և մի պտղունց աղ բերի։ Դրանից հետո նա այրում է ածուխը բուխարիում, բոլորը միմյանց շնորհավորում են, իսկ հյուրին, որը հաջողություն է բերում, անպայման հյուրասիրում են[3]:
  • Սիրահարվածները Բիգ Բենի զանգերի ներքո համբուրվում են. համարվում է, որ դա կապահովի նրանց ամուր հարաբերությունները եկող տարում։ Համաձայն սովորույթի՝ համբույրը նրա հետ, ով կանգնած է սենյակի կենտրոնում, հաջողություն և երջանկություն է բերում ողջ նոր տարվա համար[3]:
  • Էդինբուրգում՝ Թագավորական մղոն փողոցում, ընդունված է այրել կուպրով տակառ՝ այդպիսով «ազատվելով» ամեն հնից, ներառյալ՝ հին տարուց[4]:

ԳրականությունԽմբագրել

  • Резник Е. В. Глава 4. Рождество в разных странах // Рождество. История, традиции, рецепты. — М.: «Мой мир ГмбХ & Ко.КГ», 2005. — 128 с. — 5000 экз. — ISBN 3-86605-146-8

ԾանոթագրություններԽմբագրել