Ամանորն Իտալիայում (իտալ.՝ Capodanno, թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նաև հայտնի է որպես Սուրբ Սիլվեստերի ընթրիք), տոն, որը նշվում է իտալացիների կողմից՝ համապատասխան գրիգորյան օրացույցի, մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։

Ամանորն Իտալիայում
Capodanno

սկսածդեկտեմբերի 31
մինչևհունվարի 1
Ավանդույթներհին իրերի փողոց նետում

Տոնի նկարագրում խմբագրել

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Capodanno или Новый год по-итальянски». www.studyitalian.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.