Ամանդին Սյուզան Մոնիք Լեյնո (ֆր.՝ Amandine Suzanne Monique Leynaud, մայիսի 2, 1986(1986-05-02), Օբենա), ֆրանսիացի հանդբոլիստուհի, հունգարական «Դյոր Էտո» ակումբի և Ֆրանսիայի կանանց հավաքականի դարպասապահ[2][3]։ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2017 թվականի աշխարհի չեմպիոն և 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է ավելի քան 200 հանդիպում։

Ամանդին Լեյնո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Amandine Leynaud
Մականուն(ներ)՝Doudou
Մասնագիտացում՝հանդբոլիստ և ֆուտբոլիստուհի
Երկիր՝ Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 2, 1986(1986-05-02) (37 տարեկան)
Ծննդավայր՝Օբենա
Ակումբ՝CS Oltchim Râmnicu Vâlcea?
178 սանտիմետր

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ամանդին Լեյնոն իր կարիերան սկսելլ է 18 տարեկանում «Մեց» թիմում՝ ֆրանսիական կանանց ամենաշատ մրցանակներ ստացած ակումբում։ Վեց անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, յոթ լիգայի գավաթ և մեկ Ֆրանսիայի գավաթ։ 2012 թվականի մարտին Ամանդինը հայտարարել է Ռումինիկու-Վիլչիի «Օլթխիմ» թիմ տեղափոխվելու մասին[4], այնուամենայնիվ, նա չի հասցրել ոչ մի հանդիպում անցկացնել, քանի որ ստացել է կապանների լուրջ պատռվածք, որի պատճառով վեց ամիս չի խաղացել[5][6][7]։

2013 թվականի փետրվարին Ամանդինն իր կամքով հեռացել է Ռումինիայի ակումբից և տեղափոխվել Սկոպյեի «Վարդար» թիմ[8]։ 2014 թվականի փետրվարի 17-ին Ամանդինը Էլիսոն Պինոյի և Սիրաբա Դեմբելեի հետ երկարաձգել է պայմանագիրը հայրենակիցներ մինչև 2016 թվականի ավարտը[9]։

Ազգային հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականում Ամանդինն անցկացրել է ավելի քան 220 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Առաջին խաղը անցկացրել է 2005 թվականի նոյեմբերի 14-ին Գերմանիայի դեմ։ Ազգային հավաքականում նա փոխարինել է Վալերի Նիկոլասին, որն ավարտել էր կարիերան Պեկինի Օլիմպիական խաղերից հետո։ 2017 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է արծաթե մեդալակիր աշխարհի առաջնությունում (2009, 2011), 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2020 թվականին Տոկիոյում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբ խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն – 2005, 2006, 2007, 2008, 2009, 2011
  • Լիգայի գավաթակիր – 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
  • Ֆրանսիայի գավաթակիր – 2010

Ազգային հավաքականում խմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն – 2020
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր – 2016
  • Աշխարհի չեմպիոն – 2017
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր – 2009, 2011
  • Եվրոպայի չեմպիոն – 2018
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր – 2016

Պարգևներ և կոչումներ խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 30-ին դարձել է «Ծառայությունների համար» շքանշանի ասպետ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
  2. «Amandine Leynaud». Euro Handball. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  3. «2014 European Championship Roster» (PDF). European Handball Federation. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Amandine Leynaud: «Je pars à Valcea»» (ֆրանսերեն). Le Républicain lorrain. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 19 février 2013-ին.
  5. «Grave blessure pour Amandine Leynaud» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  6. «INCA O VICECAMPIOANA MONDIALA TRANSFERATA LA OLTCHIM» (ռումիներեն). Oltchim website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  7. «Leynaud şi-a reziliat contractul cu Oltchim» (ռումիներեն). Gazeta Sporturilor. 2013 թ․ փետրվարի 21.
  8. «Leynaud s'engage au Vardar Skopje» (ֆրանսերեն). Handnews.fr. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  9. «Gordana Naceva: ZRK Vardar SCBT is the wishful handball destination» (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  10. Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ամանդին Լեյնո» (ֆրանսերեն). Ֆրանսիայի հանդբոլի կանանց հավաքականի կայք. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդին Լեյնո» հոդվածին։