Ամանդա Ռիգետի

ամերիկացի դերասանուհի

Ամանդա Ռիգետի (անգլ.՝ Amanda Righetti-Alan, ապրիլի 4, 1983(1983-04-04), Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և կինոպրոդյուսեր։ «Հարց» (2008) ֆիլմում խաղացած անծանոթուհու դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում New York International Independent Film and Video Festival (2009) մրցանակի դափնեկիր։

Ամանդա Ռիգետի
Ծնվել էապրիլի 4, 1983(1983-04-04) (41 տարեկան)
ԾննդավայրՍենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Jordan Alan?
Երեխա(ներ)Knox Addison Alan?
amandarighetti.com

Կենսագրություն խմբագրել

Ամանդա Ռիգետին ծնվել է Յուտայի Սենտ-Ջորջ քաղաքում, մեծացել` Լաս Վեգասում[1][2]։ Նա ընտանիքի 8 երեխաներից ամենափոքրն է[2]։

Կարիերա խմբագրել

Նա տեղափոխվել է Լոս Անջելես դերասանուհի դառնալու համար[2]։ Սկզբում Ռիգետին զբաղվել է հեռուստատեսային գովազդների և կարճամետրաժների պրոդյուսերությամբ, ինքն էլ նկարահանվել է գովազդում և խաղացել էպիզոդիկ դերեր հեռուստասերիալներում[2]։

2003 թվականին դեր է ստացել «Տանից լավ տեղ չկա» հեռուստասերիալի փորձնական դրվագում, որը այդպես էլ էկրան չբարձրացավ, բայց Ռիգետիին հնարավորություն ստացավ հայտնվել Fox հեռուստաընկերության պրոդյուսերների տեսադաշտում։ Ռիգետին երկրորդական դեր է ստացել «Միայնակ սրտեր» հանրահայտ երիտասարդական հեռուստասերիալում[2], որում նա նկարահանվել է 2003-2005 թվականներին։ Գլխավոր դերեր է խաղացել «Հյուսիսային ափ» հեռուստասերիալում[3] և «Վերամիավորում» դրամատիկ ֆիլմում։ Երկու հեռուստասերիալների ցուցադրումն էլ դադարեցվել է առաջին եթերաշրջանից հետո[2]։

2007 թվականին Ռիգետին խաղացել է կանացի գլխավոր դեր «Վերադարձ գիշերային ուրվականների տուն» սարսափ ֆիլմում, որը չի ցուցադրվել կինոթատրոններում, այլ միանգամից թողարկվել է DVD տարբերակով։ Սարսափ ֆիլմերի դերասանուհու կարիերան Ռիգետին շարունակել է 2009 թվականի «Ուրբաթ, 13» ֆիլմով, որը 1980 թվականի ֆիլմի վերամշակումն է[3]։ Ֆիլմը, որում Ամանդան խաղացել է գլխավոր դեր, հաջողված էր, սակայն ստացել է բացասական արձագանք քննադատների կողմից։

2008-2014 թվականներին Ամանդա Ռիգետին CBS հեռուստաալիքի «Մենտալիստը» դետեկտիվ հեռուստասերիալի առաջատար դերասանուհիներից մեկն էր[3] և խաղում էր Գրեյս Վան Պելդի՝ Հետախուզությունների կալիֆորնիական բյուրոյի գործակալի դերը[2]։ Հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումները համընկել են նրա հղիության հետ, սակայն դա չի ազդել նրա հերոսուհու կերպարի վրա։ Հղիությունը թաքցնելու համար դերասանուհուն նկարահանել են միայն որոշակի դիրքերից։ Հետախուզություններիում կերպարի մասնակցությունը կրճատել են, իսկ ծննդաբերության ժամանակ հեռուստասերիալում նրան ուղարկել են համակարգչային դասընթացների[4][5]։

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականի ապրիլի 29-ից ամուսնացած է ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջորդան Ալանի հետ[6]։ Զույգն ունի որդի՝ Նոքս Էդիսոն Ալանը[7][8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003–2005 Միայնակ սրտեր The O.C. Հեյլի Նիքոլ
2004–2005 Հյուսիսային ափ North Shore Թեսա Լյուիս
2005–2006 Վերամիավորում Reunion Ջենա Մորետի
2007 Վերադարձ գիշերային ուրվականների տուն Return to House on Haunted Hill Արիել Վոլֆ
2008 Մեծ անսպասելիություն Role Models Իզաբել
2008–2015 Մենտալիստը The Mentalist Գրեյս Վան Պելդ
2009 Ուրբաթ, 13 Friday the 13th Ուիթնի Միլլեր
2011 Կապիտան Ամերիկա․ Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger գործակալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About». Amanda Righetti Official Website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Amanda Righetti: Grace Van Pelt». CBS.com: The Mentalist Cast. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Perry, Byron Players: Amanda Righetti(անգլ.) // Variety : magazine. — 2008. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2011.
  4. Ausiello, Michael; Roots, Kimberly The Mentalist's Amanda Righetti Expecting First Child – Is Van Pelt Preggers Too?(անգլ.) // TV Line : journal. — 2012.
  5. Porter, Rick (2013 թ․ օգոստոսի 7). «'The Mentalist' Season 6: Amanda Righetti and Owain Yeoman set to leave». Zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Riedel, Stefanie A Wedding at a Private Estate on Oahu (und) // Pacific Weddings. Архивировано из первоисточника 18 հունվարի 2013.
  7. «Amanda Righetti Welcomes Son Knox Addison». People. 2013 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2003 թ․ հունվարի 18-ին.
  8. Amanda Righetti Expecting First Child(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2012. Архивировано из первоисточника 4 հունվարի 2013.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Ռիգետի» հոդվածին։