Ամալիյա Մարգարյան (փետրվար 10, 1995, Երևան, Հայաստան) հայ փոփ երգչուհի, երգահան։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2015 թվականից, երբ առաջին անգամ մասնակցեց ուկրաինական «Իքս Ֆակտոր» մրցույթի 6-րդ եթերաշրջանին և «Ռուսաստանի «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանին, որը նրան բերեց առաջին ճանաչումը։ Հայ հանդիսատեսին Ամալիյան ավելի հայտնի դարձավ Դեպի Եվրատեսիլ առաջին և երկրորդ եթերաշրջանների մասնակցությամբ։

Ամալիյա Մարգարյան
Բնօրինակ անունԱմալիյա Մարգարյան
Ի ծնե անունԱմալիյա Մարգարյան
Ծնվել էփետրվարի 10, 1995 (26 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
ԺանրերՓոփ երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի, հեղինակ-կատարող
Գործիքներդաշնամուր
Գործունեություն2015–այժմ
Կայքamaliamargaryan.com

ԿենսագրությունԽմբագրել

Ամալիյա Մարգարյանը ծնվել է 1995 թվականի Փետրվարի 10-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։ 2012 թվականին ընդունվել և 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը ստանալով իրավաբանի մասնագիտություն[1]։ Երգել սկսել է դեռևս երեք տարեկանից, երբ սկսել է հաճախել «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբ, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը։ Այստեղ նա երգեց ավելի քան 12 տարի։ Այս ընթացքում ընդունվել և ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի բաժին[2]։ Ուսանողական տարիներին Ամալիյան համոզված էր, որ չի զբաղվելու երաժշտական կարիերայով։ Սակայն երկրորդ կուրսում սկսեց հաճախել ոկալի դասընթացների Մարան Կարապետյանի մոտ, ում հետ էլ աշխատում է մինչ այսօր[3]։

2015: Ուկրաինական «Իքս Ֆակտոր» և «Ռուսաստանի Ձայնը»Խմբագրել

2015 թվականին Ամալիյան որոշեց մասնակցել Ուկրաինական «Իքս Ֆակտոր» նախագծի հայաստանյան լսումներին։ Մի քանի ամիս անց, անսպասելի զանգ ստացավ մրցույթի կազմակերպիչնեից, տեղեկանալով, որ նա ընտրվել է մրցույթի մասնակից[4]։ Ամալիյան հաղթահարեց առաջին մրցութային փուլը՝ կատարելով Կոնչիտա Վուրստի "Rise Like a Phoenix" երգը[5][6]։ Նրա ելույթը մեծ դրական արձագանք ստացավ, ավելին՝ տեսանյութը «Իքս Ֆակտոր» նախագծի պաշտոնական Յութուբյան էջում հայտնվելուց հետո հավաքեց միլիոնավոր դիտումներ և դարձավ այդ եթերաշրջանի ամենադիտված տեսանյութը։ Այդ ելույթը երգչուհւ համար եղավ շրջադարձային, բերելով նրան առաջին հայտնիությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում։ Մի քանի շաբաթ անց, Կիևից վերադառնալուց հետո, Ամալիյան որոշեց մասնակցել «Ռուսաստանի Ձայնը» նախագծին[7][8][9]։ Հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլը, նա անցավ «Կույր Լսումներ» փուլ[10][11]։ «Կույր լսումներ» փուլում Ամալիյան կատարեց Մաքսիմ Ֆադեևի «Танцы на стёклах» երգը[12]։ Ժյուրիի 4 անդամներից պտտվեց Բաստան[13] և հենց նրան էլ Ամալիյան ընտրեց իր մարզիչ։ Այս ելույթը նույնպես մեծ արձագանք ունեցավ հավաքելով ավելի քան 4 միլիոն դիտում[14][15][16]։ «Մենամարտ» փուլում Ամալիյան ելույթ ունեցավ ևս մեկ հայազգի մասնակցի՝ Սերգեյ Ուրումյանի հետ, կատարելով «Всё в твоих руках» երգը։ Երկու մասնակիցներից Բաստան ընտրեց Սերգեյին և Ամալիյան դուրս մնաց հետագա պայքարից[17][18][19][20][21][22]։

2017: Դեպի Եվրատեսիլ և ԵվրատեսիլԽմբագրել

2017 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը հայտարարեց Հայաստանի Եվարտեսիլյան մասնակցի ազգային ընտրության՝ Դեպի Եվրատեսիլ մրցույթի մասին։ Արտիստները կատարում էին տարբեր հեղինակների երգեր և հաղթահարոլով բոլոր փուլերը հնարավորություն էին ստանում ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Ամալիյան որոշեց մասնակցել այս մրույթին։ Հաջողոթյամբ հաղթահարելով առաջին փուլը, նա հայտնվեց երգիչ Հայկոյի թիմում և մնաց նախագծում մինչև նախընտրական փուլ։ Թեպետ Ամալիյան չհաղթեց մրցույթում, այնուամենայնիվ, 2017 թվականին միացավ Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակությանը, որպես այդ տարվա մասնակցի ՝ Արծվիկի բեքվոկալիստ[23][24][25]։

2018-այժմ։ Դեպի եվրատեսիլ և առաջին տեսահոլովակԽմբագրել

2018 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կրկին հայտարարեց Հայաստանի Եվարտեսիլյան մասնակցի ազգային ընտրության՝ Դեպի Եվրատեսիլ մրցույթի մասին։ Այս անգամ մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց հեղինակային երգերը, որը հաղթելու դեպքում պետք է հնչեր եվրատեսիլյան բեմից։ Ամալիյան կրկին որոշեց փորձել իր ուժերը և սա առաջին անգամն էր, երբ նա հանդիսատեսին ներկայացրեց իր համահեղինակած երգը ՝ "Waiting for the sun" (խոսքեր և երաժշտություն Ամալիյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան)[26]։ Երգը սիրվեց հայ և եվրոպացի հանդիսատեսի կողմից[27]։ Երգչուհին դարձավ այդ տարվա ֆավորիտներից մեկը և անցավ մինչև եզրափակիչ փուլ[28]։ Դեպի Եվրատեսիլում հաջող ելույթներից հետո, 2018 թվականին առաջարկ ստացավ մասնակցելու հայտնի ռումինական "Cerbul de Aur" մրցույթին, որը տեղի էր ունենալու Բրաշով քաղաքում։ Ամալիյան մրցույթին կատարեց իր համահեղինակած "Waiting for the sun" երգը, ինչպես նաև ռումինացի հայտնի երգչուհի Պաուլա Սելինգի "Promit" երգը[29]։ Մրցույթում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2018 թվականին Ամալիյան ընդգրկվեց Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մորցույթի հայաստանյան ժյուրիի անդամների կազմում, իսկ 2019 թվականին Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում[30]։ 2019 թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ամալիյան ելույթ ունեցավ մեծն Շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-րդ տարելիցին նվիրված համերգին[31], որին մասնակցում էին աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սլիմանը և այլք[32]։ Համերգի ընթացքում Ամալիյան կատարեց Շառլ Ազնավուրի հեղինակած "Cleopatra" երգը (խոսքեր Մարինե Գյուլումյան)[33]։ Երգն առաջին անգամ էր ներկայացվում [34] և այն շատ սիրվեց հանդիսատեսի կողմից[35][36][37][38][39]։ 2019 թվականի աշնանը Ամալիյան ներկայացրեց իր երկրորդ երգը, այս անգամ տեսահոլովակով։ "Another Chapter" երգի հեղինակներն են Ամալիյա Մարգարյանը և Վահրամ Յանիկյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է[40]:: Տեսահոլովակում թավջութակի հատվածը կատարում է հայտնի հայ երաժիշտ Արտյոմ Մանուկյանը։ Այս պահին Ամալիյան ակտիվ աշխատում է իր երրորդ երգի վրա, որը հանդիսատեսին կներկայացվի տեսահոլովակով։ Ինչպես նաև պլանավորում է թողարկել իր առաջին երաժշտական ալբոմը[41]։

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

Տարի Անվանում Հեղինակ
2018 Waiting for the Sun Ամալիյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան
2019 Another Chapter Ամալիյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան

Սոց. ցանցերի պաշտոնական էջերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://golos-tv.ru/kommands2015/vse-uchastniki-blog-versiya/814-amaliya-margaryan.html
  2. http://www.eurovision.am/hy/depi-evratesil/participants/40
  3. https://www.vokrug.tv/person/show/amaliya_margaryan/
  4. https://www.7or.am/am/news/view/92242/
  5. http://www.arevelk.am/am/content/7/36/
  6. https://blognews.am/arm/press/295357/erevanci-amalya-margaryany-konchita-vyursti-ergi-katarmamb-cncel-e-ukrainakan-x-%D1%84%D0%B0%D0%BA%D1%82%D0%BE%D1%80-nakhagitsy-vodeo.html
  7. https://arm-news.ru/2020/02/24/%D6%84%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%AB%D6%80-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D6%84-%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%A5/
  8. http://asekose.am/am/post/eph-ousanoxouhou-hianali-elouyte-rousakan-golos-naxagcoum
  9. https://style.news.am/arm/news/25250/rusakan-dzayny-nakhagits-amalya-margaryani-hrashali-eluyty.html
  10. https://blognews.am/arm/press/306868/eph-usanoxuhu-hianali-eluyty-rusakan-%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D1%81-nakhagtsum-tesanyut.html
  11. http://asekose.am/en/post/golos-oum-erkou-hayeri-menamarte
  12. https://lurer.com/?p=200497&l=am
  13. https://www.pressmedia.am/?p=19741&l=am
  14. https://www.youtube.com/watch?v=4StKXE2_m8Y
  15. https://armeniasputnik.am/russia/20151003/795367.html
  16. https://bravo.am/news/%D4%B1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1-%D5%84%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6.-%C2%AB%D4%B2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D5%BD-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A7%D6%80%C2%BB
  17. https://www.yerkir.am/news/view/95082.html
  18. https://style.news.am/arm/news/25706/sergey-urumyann-u-amalya-margaryany-cncel-en-rusakan-dzayni-zhyuriin.html
  19. https://shabat.am/am/article/3908/Amalya-Margaryann-u-Sergey-VOurumyany
  20. https://blognews.am/arm/press/312710/?fb_comment_id=1057024527671364_1057892970917853
  21. https://newsmedia.am/?p=2513564&l=am/-um+erku+hayeri+menamarty
  22. https://www.1tv.ru/shows/voice/za-kadrom/amaliya-margaryan-intervyu-posle-slepogo-proslushivaniya
  23. https://style.news.am/arm/news/40559/spasumners-hima-aveli-shat-en%E2%80%A4-artsviki-beq-vokalist-anushiky-erkrord-angam-evratesil-i-bemum-linelu-masin.html
  24. https://style.news.am/arm/news/40340/depi-evratesil-i-masnakicnery-ajakcel-en-artsvikin-fly-with-me-ergi-katarmamb.html
  25. https://www.tert.am/life/am/news/2017/04/15/artsvik/35469
  26. https://style.news.am/arm/news/47399/depi-evratesil-haytni-e-ezrapakich-ancats-erkrord-hngyaky.html
  27. https://hraparak.am/post/5a8fcbb4480c9236d46bf21d
  28. https://style.news.am/arm/news/47469/sevak-khanaxyany-knerkayacni-hayastany-evratesil-2018-um.html
  29. http://cerbuldeaur.ro/2018/performer/amaliya-margaryan-2/
  30. https://tv9.am/news/news/7381
  31. https://www.panorama.am/am/news/2019/05/27/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3-%D4%B1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80/2119941
  32. http://debate.am/home/details?cp=13512
  33. https://blognews.am/arm/news/613370/kayacav-metsn-shansonye-sharl-aznavuri-95-amyakin-nvirvats-erevanyan-hamergy.html
  34. https://civilnews.ru/3227(չաշխատող հղում)
  35. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2020-09-02 
  36. https://times.am/?p=261736&l=am
  37. https://style.news.am/arm/news/60162/sharl-aznavuri-95-amyakin-nvirvats-hamergy-fransiaci-artistneri-masnakcutyamb-fotoreportazh.html
  38. https://style.news.am/arm/news/60146/sharl-aznavuri-95-amyakin-nvirvats-hamergin-arajin-angam-khnchi-metsn-shansonyei-ev-ergahan-marine-gyulumyani-hexinakats-ergy.html
  39. https://blog.168.am/blog/219036.html
  40. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-02-ին։ Վերցված է 2020-09-02 
  41. https://www.amaliamargaryan.com/biography