Ամադու Հայդարա (ֆր.՝ Amadou Haidara, հունվարի 31, 1998(1998-01-31)[1][2], Բամակո, Մալի), մալիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեդ Բուլ Զալցբուրգի և Մալիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ամադու Հայդարա
Amadou Haidara
Հայդարան Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1998(1998-01-31)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 176 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ
Համար 4
Պատանեկան կարիերա
-2016 Մալի Ռեալ Բամակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 37 (4)
2016-2017   Ավստրիա Լիֆերինգ 25 (2)
Ազգային հավաքական
2015 Մալի Մալի Մ17 7 (2)
2017 Մալի Մալի Մ20 3 (0)
2017-ներկա Մալի Մալի 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեդ Բուլ Զալցբուրգ խմբագրել

Հայդարան մալիական Ռեալ Բամակոյի ակադեմիայի սան է։ 2016 թվականի հուլիսին նա միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգին։ 2016-17 մրցաշրջանը Հայդարան վարձավճարով անցկացրեց Ռեդ Բուլի ֆարմ ակումբ Լիֆերինգում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ԼԱՍԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ Իր առաջին հանդիպումը Ռեդ Բուլ Զալցբուրգի առաջին թիմի կազմում Հայդարան անցկացրեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Ավստրիայի գավաթի Կապֆենբերգի դեմ խաղում[5]։ Նա փոխարինման մտավ այս հանդիպման լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դառնալով 111-րդ րոպեին և հաղթանակ պարգևելով իր թիմին։ Իր դեբյուտը Ավստրիայի Բունդեսլիգայում նշեց ապրիլի 9-ին՝ Շտուրմ Գրացի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Ավստրիայի առաջնությունում խփեց մայիսի 25-ին՝ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[7]։

2017-18 մրցաշրջանում Հայդարան սկսեց շատ խաղաժամանակ ստանալ Ռեդ Բուլ Զալցբուրգի առաջին թիմի կազմում։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի հուլիսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հիբերնիանսի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[9]։ 2018 թվականի ապրիլի 12-ին Հայդարան գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Լացիոյի դեմ երկրորդ խաղում[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[11] և երկու խաղերի արդյունքում դուրս գալ կիսաեզրափակիչ[12][13]։ Կիսաեզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ երկրորդ խաղում նա դարձյալ դարձավ գոլի հեղինակ[14][15], սակայն Մարսելը դուրս եկավ եզրափակիչ լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ[16][17]։ 2018 թվականի մայիսի 13-ին Հայդարան 3 գոլային փոխանցում տվեց Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[18]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ[19]։ Բացի այդ, Հայդարան Ռեդ Բուլի հետ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[20]` ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[21][22]։

2018 թվականի հունիսի 4-ին Հայդարան երկարաձգեց իր պայմանագիրը Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ մինչև 2022 թվականը[23][24]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հայդարան ներկայացրել է Մալին տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ17 հավաքականիի կազմում նա մասնակցեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[25]՝ անցկացնելով 7 հանդիպում, դառնալով 2 գոլի հեղինակ[26][27] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ[28], որտեղ Մալին 2-0 հաշվով պարտվեց Նիգերիային[29][30]։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Հայդարան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[31], սակայն Մալին դուրս մնաց խմբային փուլից[32]։

Մալիի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Հայդարան նշեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Իվ Բիսումային Կոտ դ'Իվուարի դեմ խաղում[33][34]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիֆերինգ 2016–17 2. Լիգա 25 2 25 2
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2016–17 Ավստրիայի Բունդեսլիգա 5 1 2 1 0 0 0 0 7 2
2017–18 31 3 6 1 18 4 0 0 55 8
2018–19 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 37 4 9 2 18 4 0 0 64 10
Կարիերայի ընդհանուր 62 2 9 2 18 4 0 0 89 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[36]

Մալի
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 1 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. «Mali - A. Haidara - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  4. «FC Liefering - LASK Linz, Aug 5, 2016 - 2. Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Red Bull Salzburg - SV Kapfenberg, Apr 5, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Apr 9, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Austria Vienna - Red Bull Salzburg, May 25, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Red Bull Salzburg - Hibernians FC, Jul 19, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Vitória Guimarães SC - Red Bull Salzburg, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  10. «Red Bull Salzburg - SS Lazio, Apr 12, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  11. «FC Red Bull Salzburg 4-1 Lazio (agg 6-5)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Austrians score three in four minutes to complete comeback». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  13. Team, The42. «Another night of European drama as Red Bull Salzburg produce stirring comeback». The42 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Red Bull Salzburg 2-1 Marseille (2-3 on agg): Jorge Rolando nets dramatic winner». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  16. «FC Red Bull Salzburg 2-1 Marseille». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  17. Association, Press (2018 թ․ մայիսի 3). «Rolando fires Marseille to Europa League final and breaks Salzburg hearts». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Rapid Vienna - Red Bull Salzburg, May 13, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  19. «Amadou Haidara | Football Stats | RB Salzburg | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  20. 20,0 20,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  21. 21,0 21,1 «Bundesliga.at - Das Team der Saison 2017/18». www.bundesliga.at. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  22. «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  23. «FC Red Bull Salzburg - Contract extension with Amadou Haidara». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  24. Coombs, Dan. «Tottenham Hotspur miss out on Amadou Haidara». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  25. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Mali - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  26. «Mali U17 - Honduras U17, Oct 24, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  27. «Mali U17 - North Korea U17, Oct 29, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  28. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Mali-Belgium - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  29. «Mali U17 - Nigeria U17, Nov 8, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  30. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Mali 0:2 (0:0) Nigeria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  31. «Mali Team Details». cafonline.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  32. Football, CAF - Confederation of African. «CAF - Competitions - Total U-20 Africa Cup of Nations, Zambia 2017 - Standings». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  33. «Mali - Ivory Coast, Oct 6, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  34. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Mali-Côte d'Ivoire - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  35. «Japan - Mali, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  36. 36,0 36,1 «Amadou Haïdara». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  37. «Leipzig UCL place in doubt as Salzburg win». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  38. «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել