Հրաչյա Աճառյան

հայ լեզվաբան, բառարանագիր
(Վերահղված է Աճառյան Հրաչյաից)

Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8 (20), 1876[1][2] կամ 1876[3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4][1][2] - ապրիլի 16, 1953(1953-04-16)[4][2] կամ 1953[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][2]), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[6]։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։Գիտեր մոտ 5000 լեզվից ավել։

Հրաչյա Աճառյան
Ծնվել էմարտի 8 (20), 1876[1][2] կամ 1876[3]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4][1][2]
Մահացել էապրիլի 16, 1953(1953-04-16)[4][2] կամ 1953[3]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Արամյան դպրոց[1], Սանասարյան վարժարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտլեզվաբանություն, բանասիրություն և ստուգաբանություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2], Société de Linguistique de Paris?[1][2] և Institute of Archaeology of the Czech Academy of Sciences?[1][2]
Ալմա մատերԿեդրոնական վարժարան[1], Փարիզի արվեստների ֆակուլտետ[1] և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն[5]
Հայտնի աշակերտներՎաչե Օհանյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Hrachia Acharian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերենի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ[7]։

Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար։ Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան։

Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

  Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ` հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն, բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ։
- Էդուարդ Բագրատի Աղայան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
 

Աշխատություններ

խմբագրել
 
Հրաչյա Աճառյանի կիսանդրին Երևանում
 
Հրաչյա Աճառյանի կիսանդրին Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցում
 
Հրաչյա Աճառյանի հուշակոթողը Մաշտոցի պողոտա 45 հասցեում

Գրականություն

խմբագրել
  • Էդուարդ Բագրատի Աղայան։ Հրաչյա Հակոբի Աճառյան։ Նյութեր Հայ գիտնականների կենսագրության եվ բիբլիոգրաֆիայի համար։ ՀԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1956, 104 էջ[13]:
  • Խաչիկ Բադիկյան։ Հրաչյա Աճառյան մարդը և գիտնականը։ Զանգակ-97, 2005, 420 էջ[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ачарян Рачия Акопович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրաչյա Աճառյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  9. Աճառյան, Հրաչյա Հակոբի (1940). Հայոց լեզվի պատմություն։ Մաս 1. Պետ.համալս.հրատ.
  10. Աճառյան, Հրաչյա Հակոբի (1940). Պատմութիւն հայոց նոր գրականութեան. Ա. հ.
  11. Աճառյան, Հրաչյա Հակոբի (1967). Կյանքիս հուշերից. Միտք.
  12. Աճառյան, Հրաչյա Հակոբի (1971). Հայերեն արմատական բառարան։ Ա-Դ. Ա. հատոր. Երևանի համալսարանի հրատարակչություն.
  13. Աղայան, Էդուարդ Բագրատի (1956). Հրաչյա Հակոբի Աճառյան. ՀՍՍՌ ԳԱ հրատկչ.
  14. Badikyan, Khachʻik Gabrieli (2005). Հրաչյա Աճառյան մարդը եւ գիտնականը. Զանգակ-97.

Աղբյուրներ

խմբագրել
  • Հ. Պետրոսյան, Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 263-273։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրաչյա Աճառյան հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աճառյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աճառյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Աճառյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 267