Աղվեսագի
բույսերի ցեղ
(Վերահղված է Աղվեսապոչից)
Աղվեսագի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Poeae |
Ենթատրիբա | Alopecurinae |
Ցեղ | Աղվեսագի (Alopecurus) L., 1753 |
Աղվեսագի (լատին․՝ Alopecurus), աղվեսաձետ, աղվեսապոչ, աղվեսախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունի բարձրությունը 10-50 սմ է։ Ծաղկաբույլը էլիպսաձև, կամ գլանաձև հասկանման հուրան է։ Հասկիկները երկսեռ են՝ մեկական ծաղկով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկու կողմից սեղմված հատիկ է։ Կերաբույս է։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ աղվեսագի դաշտային (A. myosuroides), աղվեսագի համաչափ (A. aequalis), աղվեսագի հայկական (A. armenus), աղվեսագի Օշեի (A. aucheri) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է առավելապես խոնավ հողերում, ալպյան, ենթալպյան մարգագետիններում, տափաստաններում, անտառեզրերին, աղբոտում հացահատիկի ցանքերը և պտղատու այգիները։ Հաճախ առաջացնում է ճիմ։
Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել
- Աղվեսապոչ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 43-44։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսագի» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսագի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսագի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 265)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |