Աղստև (կայարան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղստև (այլ կիրառումներ)
Աղստև երկաթուղային կայարան (ադրբ.՝ Ağstafa Dəmiryol Stansiyası), Աղստև քաղաքում գտնվող Ադրբեջանական երկաթուղու կայարան, որը գտնվում է Թբիլիսի - Բաքու գծի վրա։
Աղստև կայարան | |
---|---|
Ե. ու. բաժանմունք | Ադրբեջանական երկաթուղի |
Բացվել է | 1883 |
Ելք դեպի | Աղստև |
Կայարանի կոդ | 55720 |
Հղումը Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Աղստև կայարանը հիմնադրվել է համանուն բնակավայրի մոտակայքում 1883 թվականին՝ Բաքու - Թբիլիսի (549 կմ) առաջին երկաթգծի կառուցման կապակցությամբ։ Նույն թվականին կառուցվել է կայարանատունը։ Երկաթուղային հանգույց դառնալուն պես բնակավայրը սկսեց արագ աճել և 7,6 հազար բնակչով ստացավ քաղաքի կարգավիճակ։ Այժմ քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում երկաթուղային դեպոն, որի շուրջ և աճել է քաղաքը[1]։