Աղա Մոհամմադ խան Ղաջար
Աղա Մոհամմադ (Աղա-Մահմեդ) խան Ղաջար (մարտի 14, 1742[2][3][4], Գորգան, Իրան - հունիսի 17, 1797[5][3][6], Շուշի, Ղարաբաղի խանություն), Իրանի շահ 1796 թվականից, Ղաջարական հարստության և Ղաջարական Պարսկաստանի (1796-1925) հիմնադիրը։
Աղա Մոհամմադ խան Ղաջար | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, Shah, զորավար, միապետ, պետության գլուխ և գերիշխան |
---|---|
Դավանանք | իսլամ[1] և տասներկուականներ[1] |
Ծննդյան օր | մարտի 14, 1742[2][3][4] |
Ծննդավայր | Գորգան, Իրան |
Վախճանի օր | հունիսի 17, 1797[5][3][6] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Շուշի, Ղարաբաղի խանություն |
Թաղված | Նաջաֆ և Մաշհադ |
Դինաստիա | Ղաջարիների դինաստիա |
Քաղաքացիություն | Guarded Domains of Iran |
Հայր | Մոհամմադ Հասան խան |
Մայր | Jeeran Khanum? |
Ամուսին | Asiye Khanum Ezzeddin Qajar? և Maryam Khanom? |
Ինքնագիր | ![]() |
1780-ական թվականներին գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794 թվականին ավարտվեց իր հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Հարավային Կովկասում վերահաստատելու նպատակով 1795 թվականին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շիրվան։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։
Անհաջողություն կրելով Շուշիի բերդի մոտ՝ Աղա-Մահմեդն արշավել է Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ-Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797 թվականին երկրորդ անգամ անցավ Արաքս գետը, մտավ Սյունիք, գրավեց Շուշիի բերդը։ Աղա Մոհամմադ խան Ղաջարի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ 1797 թվականին հունիսի 17-ին սպանվեց Շուշիում։ Թաղված է Մաշհադում։
Աղա Մոհամմադ խանը ներքինացվել էր երիտասարդ տարիքում, ուստի չուներ երեխաներ։ Նրան հաջորդել է իր զարմիկը՝ Ֆաթհ Ալի շահը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://books.google.iq/books?id=H20Xt157iYUC&redir_esc=y
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Enciclopedia Sapere (իտալ.) — De Agostini Editore, 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 https://pantheon.world/profile/person/Agha_Mohammad_Khan_Qajar
- ↑ 6,0 6,1 6,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղա Մոհամմադ խան Ղաջար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 242)։ |