Աղասի Քանքանյան

հայ քիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քանքանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղասի Գարեգինի Քանքանյան (սեպտեմբերի 17, 1904(1904-09-17), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 15, 1999(1999-01-15), Երևան, Հայաստան), հայ խորհրդային քիմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), քիմիական գիտությունների թեկնածու (1939), դոցենտ (1941

Աղասի Քանքանյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1904(1904-09-17)
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 15, 1999(1999-01-15) (94 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1928)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու (1939) և դոցենտ (1941)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1915 թվականին նրանց ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը, հասել Երևան։ Սովորել է գաղթականների երեկոյան, ապա՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1924 թվականին։

1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը՝ Աղասի Քանքանյանը աշխատանքի է անցել վերլուծական քիմիայի ամբիոնում նախ որպես լաբորանտ, ապա՝ ասիստենտ։

1935-1935 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1939 թվականին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո վերադարձել է Երևան և շարունակել աշխատել վերլուծական քիմիայի ամբիոնում մինչև 1985 թվականը։ 13 տարի համատեղությամբ դասավանդել է գյուղատնտեսական ինստիտուտում, շուրջ տասը տարի աշխատել ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ներմետաղական միացությունների ստացմանն ու հետազոտմանը։ Ուսումնասիրել է ՀԽՍՀ բնական սորբենտները և կիրառել դրանք որպես նրբաշերտ քրոմատագրաֆիական կրողներ՝ անօրգանական իոնները բաժանելու և որոշելու համար։ Մշակել է նստեցուցիչ-կոմպլեքսանտի բարենպաստ կոնցենտրացիայի որոշման քրոմատագրաֆիական եղանակ։

Հեղինակ է շուրջ 150 գիտական հոդվածների, «Անալիտիկ քիմիայի խնդիրներ և վարժություններ» (1974), «Որակական քիմիայի անալիզի գործնական աշխատանքներ» (1977), «Որակական քիմիայի անալիզի տեսական հիմունքներ» (1979) ձեռնարկների և համահեղինակ՝ «Վերլուծական քիմիայի ծրագրավորված խնդիրների ժողովածու» (1984), «Քիմիական անալիզի հիմունքներ» (1985) գրքերի։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։

Երկեր խմբագրել

  • Անալիտիկ քիմիայի հարցեր և վարժություններ, Երևան, 1974։
  • Վերլուծական քիմիայի ծրագրավորված ծնդիրների ժողովածու, Երևան, 1984 (համահեղինակ)։
  • Քիմիական անալիզի հիմունքներ, Երևան, 1985 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 586-587։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։