Աղասի Ասատրյան (զինվորական)

Աղասի Սարմենի Ասատրյան (1996, Մասիս, Արարատի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016(2016-04-02)), զինվորական, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից[1]։

Աղասի Սարմենի Ասատրյան
փետրվարի 23, 1996- ապրիլի 2, 2016
ԾննդավայրՀայաստան Մասիս
Մահվան վայրԱրցախ Թալիշ
Կոչումշարքային
Պարգևներ«Մարտական խաչ 1-ին աստիճան» մեդալ (Հայաստան), «Արիության համար» մեդալ (Արցախ)

Կենսագրություն խմբագրել

2012 թվականին ստացել է 9 ամյա կրթություն և ընդունվել Մասիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջ։ Զբաղվել է քիքբոքսինգ մարտարվեստով[2], գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ արժանանալով մեդալների և պատվոգրերի։ Քոլոջն ավարտելուց հետո, 2014 թվականին պարտադիր զինվորական ծառայության է անցել, ծառայել է ԼՂՀ` Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասերից մեկում, որպես հետախույզ-դիպուկահար[1]՝ այնուհետև տեղափոխվել է Թալիշի պաշտպանական շրջան, ծառայել է որպես ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում[3]։

Զոհվել է 2016 թվականի ապրիլին՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ։

ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով։

Աղասիի անունով է կոչվում Մասիս քաղաքի փողոցներից մեկը և իր դպրոցի դասասենյակներից մեկը՝ որտեղ սովորել է նա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Աղասի Ասատրյան. դիպուկահար, ով կռվեց մինչև վերջին փամփուշտն ու մինչև արյան վերջին կաթիլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Շարքային Աղասի Ասատրյան. նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  3. LLC, Helix Consulting. «Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել