Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասար (այլ կիրառումներ)

Աղասար, Դուջդաղ, լեռ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում (հյուսիս-արևմտյան մասում), Զանգեզուրի լեռնաշղթայում, Ներքին Ագուլիս գյուղի մոտ[1]։ Լերկ է ու բուսականությամբ զուրկ։ Գտնվում է Գինդար լեռից մոտ 2 կմ հարավ։ Ծովի մակարդակից ունի մոտ 1260 մետր բարձրություն։ Լեռնաշղթան ձգվում է մինչև Նունիս գյուղի լեռնախմբերը։ Այս լեռան փեշին է գտնվում Ագուլիսի Մեծ Աստվածածին վանքի համալիրը[2]։

Աղասար
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՕրդուբադի շրջան
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 157 — 992 էջ։
  2. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։