Բացել գլխավոր ցանկը

Աղանդավորություն

(Վերահղված է Աղանդից)

Աղանդավորություն, ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ և այլն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան[1]: Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական և այլն) սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։

Բովանդակություն

ՔրիստոնեությունԽմբագրել

Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ և այլն) ինչպես նաև բյուրգերականությունը (կաթարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ

ՀայաստանումԽմբագրել

VI-V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծնղեականների աղանդավորական շարժումները իսկ VII դ. սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX-XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։

ՌուսաստանումԽմբագրել

Ռուսաստանում աղանդավորական ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղափարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին խորհրդային իշխանության դեմ։

Այլ երկրներումԽմբագրել

Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Համբարձում Ա. Գրիգորյան (1982)։ Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան։ Երևան: Լույս։ էջ 7