Լենսեր Աբգարի Աղալովյան (փետրվարի 3, 1940(1940-02-03)[1], Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, քաղաքական գործիչ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2]։

Լենսեր Աղալովյան
Ծնվել էփետրվարի 3, 1940(1940-02-03)[1] (84 տարեկան)
Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի փետրվարի 3-ին Քոլատակ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1969 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում
  • 1987 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
  • 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ 2000
  • 1995 թվականից՝ ՌԴ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 2003 թվականից՝ «Միջազգային կիրառական մեխանիկա» (անգլերեն) ամսագրի խմբագրական հանձնաժողովի անդամ
  • 2000 թվականից՝ Եվրամիության գիտական փորձագետ

Հասարակական-քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1992-1996 թվականներին՝ «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր-նախագահ
  • 1996 և 1998 թվականներին առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու, բայց երկու դեպքում էլ ինքնաբացարկ է հայտնել
  • 2007 թվականին մասնակցել է ԱԺ ընտրություններին «Դաշինք» կուսակցության ընտրացուցակով, սակայն կուսակցությունն անցումային շեմը չի հաղթահարել
  • 2012 թվականին մասնակցել է ԱԺ ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակով, սակայն կուսակցությունն անցումային շեմը չի հաղթահարել

Աշխատություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Неклассические краевые задачи анизотропных слоистых балок, пластин и оболочек.- Ереван: Гитутюн, 2005.- 468 с.[3] ;
  • Asymptotic theory of Anisotropic plates and shells.-New Jersey London : World Scientific, 2015.- 360 p. ;
  • Асимптотическая теория анизотропных пластин и оболочек. - Москва : Наука Физматлит, 1997. - 414 с. ;
  • Модифицированный метод конечных элементов в механике деформируемых твердых тел/ Предисл. Л.А. Агаловян. - Ереван : Изд-во ЕГУАС, 2013.- 392 с. ;
  • Проблемы механики деформируемого твердого тела.-Ереван : Изд-во НАН РА, 1997.-207 с. ;
  • Տեսական մեխանիկա։ Ստատիկա/ Խմբ.՝ Լ.Ա. Աղալովյան.- Երևան ։ ՀՊԱՀ, 2006.- 425 էջ[3]։

Մամուլ խմբագրել

Հոդվածների մատենագիտություն[4]

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11632
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  3. 3,0 3,1 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լենսեր Աղալովյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
  5. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին