Ահմոս (անգլ.՝ Ahmose, «Լուսնի զավակ»), հին եգիպտական տասնյոթերորդ արքայատոհմի արքայադուստր, որը եղել է փարավոն Սեկենենրե Տաա II-ի («Համարձակ») և վերջինիս կին-քրոջ՝ Սիտջեհուտիի միակ հայտնի դուստրը։ Փարավոն Ահմոս I-ի ու թագուհի Ահմոս-Նեֆերտարիի խորթ քույրն էր։ Տիտղոսներից էին՝ «Թագավորի դուստր», «Թագավորի քույր»[1]։

Ահմոս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 16-րդ դար
Մահացել էմ.թ.ա. 16-րդ դար
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունազնվական
Ծնողներհայր՝ Սեկենենրա Սաա II, մայր՝ Սիտջեհուտի
 Ahmose (princess) Վիքիպահեստում

Ենթադրվում է, որ Ահմոսն իր առավել հայտնի խորթ եղբորից ու քրոջից ավելի երկար է ապրել։ Հավանաբար վախճանվել է Թութմոս I-ի (Տասնութերորդ արքայատոհմ) գահակալության տարիներին[2]՝ մոտավորապես քառասուն տարեկանում, սրտային հիվանդությունից[3]։

Դամբարան QV47 խմբագրել

Հուղարկավորվել է Կայսրուհիների Հովտի QV47 դամբարանում[1]։ Նրա դամբարանը համարվում է այդ հովտում կառուցված առաջին դամբարաններից մեկը։ Այն համեմատաբար հասարակ է և բաղկացած է մեկ սրահից ու թաղման խցից։ Գտնվում է հարակից հովտում, որը կոչվում է Ահմոս արքայազնի հովիտ։ Մումիան հայտնաբերվել է Էռնեստո Սկիապարելլիի կողմից՝ 1903 - 1905 թվականների ընթացքում վերջինիս կատարած պեղումների ժամանակ[2]։ Մումիան այժմ գտնվում է Իտալիայի Եգիպտական թանգարանում[1]։ Մումիայից բացի Սկիապարելլին հայտնաբերել է նաև թաղման պարագաներ, այդ թվում՝ նրա դագաղից մի կտոր, կաշվե սանդալներ և քաթանի կտորներ, որոնց վրա գրված են Մեռյալների գրքի մոտ 20 գլուխներ․ այս ամենը նույնպես գտնվում է Թուրինում[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004) 0-500-05128-3, p. 128
  2. 2,0 2,1 2,2 Demas, Martha, and Neville Agnew, eds. 2012. Valley of the Queens Assessment Report: Volume 1. Los Angeles, CA: Getty Conservation Institute. Getty Conservation Institute, link to article
  3. «Egyptian Princess Mummy Had Oldest Known Heart Disease». National Geographic News (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  4. Porter, Bertha and Moss, Rosalind, Topographical Bibliography of Ancient Egyptian Hieroglyphic Texts, Statues, Reliefs and Paintings Volume I: The Theban Necropolis, Part 2. Royal Tombs and Smaller Cemeteries, Griffith Institute. 1964