Ահմոս-Հենուտամեհու (անգլ.՝ Ahmose-Henuttamehu, «Լուսնի զավակ, Ստորին Եգիպտոսի տիրուհի»), հին եգիպտական արքայադուստր և թագուհի, որն ապրել է տասնյոթերորդ արքայատոհմի գահակալության վերջում և տասնութերորդ արքայատոհմի գահակալության սկզբում։

Ահմոս-Հենուտամեհու
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1574
Մահացել էենթդ․ մ.թ.ա. 15-րդ դար
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԱհմոս I
Ծնողներհայր՝ Սեկենենրա Սաա II, մայր՝ Ահմոս-Ինհապի
 Ahmose-Henuttamehu Վիքիպահեստում
Ահմոս-Հենուտամեհուը հիերոգլիֆներում
N12
ms
HW24 t
tA
M15

Ահմոս-Հենուտամեհու
Լուսնի զավակ, Ստորին Եգիպտոսի տիրուհի

Ընտանիք խմբագրել

Ահմոս-Հենուտամեհուն փարավոն Սեկեկենրա Տաա II-ի ու վերջինիս կին-քրոջ՝ Ահմոս-Ինհապիի դուստրն էր։ Հավանաբար ամուսնացել է իր խորթ եղբոր՝ փարավոն Ահմոս I-ի հետ, քանի որ նրա տիտղոսների մեջ հանդիպում են «Արքայի կին» (hmt-nisw), «Մեծ արքայի կին» (hmt-niswt-wrt), «Արքայադուստր» (s3t-niswt) և «Արքայի քույր» (snt-niswt) անվանումները[1][2]։ Ահմոս-Հենուտամեհուն եղել է նաև մեծ թագուհի ու «Ամոն աստծո կին» Ահմոս-Նեֆերտարիի խորթ քույրը։

Կյանք և հուղարկավորություն խմբագրել

 
Ահմոս-Հենուտամեհուն պատկերված է մեկ այլ տիկնոջ հետ, որը հավանաբար նրա մայր Ահմոս-Ինհապին է և գտնվում է նրա հետևում։
 
Արքայազն Սապաիրը, անհայտ տիկիը, թագուհի Ահմոսը, թագուհի Տուրեսը և թագուհի Հենուտամեհուն Թեբեում գտնվող Խաբեխնետի դամբարանում։

Ահմոս-Հենուտամեհուի կյանքի մասին շատ բան հայտնի չէ։ Ինչպես ասել է Լեպսիուսն իր «Denkmahler» աշխատության մեջ, թագուհու մասին հիշատակված է մի սալաքարի վրա։

Նրա մումիան հայտնաբերվել է 1881 թվականին իր սեփական դագաղում DB320 արքայական դամբարանի մեջ և այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում։ 1882 թվականի դեկտեմբերին այն ուսումնասիրել է եգիպտագետ Գաստոն Մասպերոն։ Հենուտամեհուն ծեր կին է եղել, երբ մահացել է՝ թափված ատամներով։ Հին եգիպտական Մեռյալների գրքից մեջբերումներ են գրվել նրա մումիայի փաթաթանների վրա։ Հավանաբար հուղարկավորվել է իր մոր հետ․ նրա մումիան այլ մումիաների հետ DB320 դամբարան է տեղափոխվել փարավոն Շեշոնկ I-ի կառավարման 11-րդ տարում[3]։

Ահմոս-Հենուտամեհուն ընդգրկված է տասնիններորդ արքայատոհմի կողմից երկրպագված թագավորական նախնիների ցուցակում։ Նա պատկերված է Թեբեում գտնվող Խաբեխնետի դամբարանում․ վերին շարքում արքայազն Ահմոս-Սապաիրը պատկերված է ձախ կողմում, իսկ Ահմոս-Հենուտամեհուն ձախից չորրորդ կինն է՝ «Աստծո կին» ու «երկու երկրների տիրուհի» Ահմոսից ու «արքայի կին» Տուրեսից հետո[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grajetzki, Ancient Egyptian Queens: A Hieroglyphic Dictionary, Golden House Publications (2005)
  2. Կաղապար:Dodson, p.128
  3. «View 17'th Dynasty Royal Mummies from DB320». members.tripod.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  4. Kitchen, K.A., Ramesside Inscriptions, Translated & Annotated, Translations, Volume III, Blackwell Publishers, 1996

Արտաքին հղումներ խմբագրել

  • Mummy(չաշխատող հղում)