Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշ

թուրք քաղաքական գործիչ

Ահմեդ Կուտալմիշ Թյուրքեշ (թուրքերեն՝ Ahmet Kutalmış Türkeş, հոկտեմբերի 16, 1978(1978-10-16), Ստամբուլ, Թուրքիա), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ, Ալփարսլան Թյուրքեշի կրտսեր որդին։ «Արդարություն և զարգացում» իսլամիստական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր։

Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշ
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Բիլքենթ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1978(1978-10-16) (45 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Միջազգային ֆինանսիստ խմբագրել

Ծնվել է Բաշբուղի՝ առաջնորդ թուրք ուլտրաաջ ազգայնականների՝ Ալփարսլան Թյուրքեշի ընտանիքում։ Ավարտել է Անկարայի Բիլքենթ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ուսումը շարունակել է Ստամբուլի Բիլգի համալսարանում, Ժնևի Վեբստերի համալսարանում, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում։ Միջազգային ֆինանսների ոլորտում ունի գիտական աստիճան։

2005 թվականից աշխատում է որպես ֆինանսական մենեջեր միջազգային շուկաներում։ Հիմնադրել Է Ալփարսլան Թյուրքեշի հիմնադրամը[1]։

Քաղաքական առանձնահատկություններ խմբագրել

2011 թվականի ընտրություններում Ահմեդ Կուտալմիշ Թյուրքեշն Ազգային ժողով է ընտրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի[2] իսլամիստական «Արդարություն և զարգացում կուսակցության» կողմից[3]։ Նման քաղաքական կողմնորոշումը բնորոշ չէ Թյուրքեշների ընտանիքին, որը կենտրոնացած է ուլտրաաջ ազգայնականության վրա՝ Ալփարսլան Թյուրքեշ ավագը Ազգայնական շարժման կուսակցության հիմնադիրն էր։

2013 թվականին Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշի մոտ սուր կոնֆլիկտ է տեղի ունեցել մեկ այլ կուսակից պատգամավոր Շամիլ Թայարի հետ՝ Ալփարսլան Թյուրքեշի հասցեին Թայարի կողմից քննադատության պատճառով[4]։ Այս իրավիճակը, որը ժամանակագրորեն համընկել է Էրդողանի կառավարության դեմ զանգվածային բողոքների հետ, լրացուցիչ բարդություններ է ստեղծել իշխող կուսակցության համար[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ahmet Kutalmış TÜRKEŞ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  2. Ahmet Kutalmış Türkeş'in resmi ortaya çıktı
  3. «AKP ve Ahmet Kutalmış Türkeş». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  4. AK Partili Şamil Tayyar ve Kutalmış Türkeş tuvalette kavga etti
  5. «Kutalmış Türkeş AKP'den İstifa Etti». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.