Ահմեդ Քայա(հոկտեմբերի 28, 1957(1957-10-28), Մալաթիա, Թուրքիա - նոյեմբերի 16, 2000(2000-11-16), Փարիզ), թուրք պոետ, երգիչ և հասարակական գործիչ, որը հայտնի է դարձել 1980-ից 1990 թվականներին[1]։

Ահմեդ Քայա
Ahmet Kaya.jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1957(1957-10-28)
Մալաթիա, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Մահացել էնոյեմբերի 16, 2000(2000-11-16) (43 տարեկան)
Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ
Ժանրերբողոքի երգ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և երաժիշտ
Գործիքներսազ և վոկալ
ԼեյբլRaks Müzik?
Պարգևներ
Կայքahmetkaya.com
Commons-logo.svg Ahmet Kaya Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ահմեդ Քայան ընտանիքի հինգերորդ երեխան էր։ Նրա հայրը քուրդ էր, որը Ադիյամանից գաղթել էր Մալաթիա, իսկ մայրը Էրզրումի թրքուհի էր։ Հայրը պետական կարի ֆաբրիկայի աշխատող էր։ Ահմեդը տարրական դպրոցը ավարտել է Մալաթիայում։ Մի վավերագրական ֆիլմում նա ասում է, որ երաժշտությանը ծանոթացել է այն բանից հետո երբ նրա հայրը իր ծնննդյան օրը սազ է նվիրել։ Դպրոցից ազատ ժամանակ աշխատում էր խանութում, որտեղ վաճառում էին սկավառակներ և ձայներիզներ։ Ֆինանսական վատ վիճակի պատճառով նրա ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Ստամբուլ, և Ահմեդը ստիպված է եղել թողնել դպրոցը։ Ստամբուլում Քայան որոշ ժամանակ աշխատել է որպես տաքսիստ։

1985 թվականին լույս է տեսել նրա թուրքերեն՝ «Ağlama Bebeğim» ալբոմը։ 1990-ական թվականներին Քայան եղել է Թուրքիայի ամենահայտնի երգիչներից մեկը։ Ընդ որում նա չի թաքցրել իր քաղաքական հայացքները, ակտիվորեն պաշտպանելով «քրդական հարցի» ընդդիմության տեսակետը։ Գերմանիայում իր համերգներից մեկի ժամանակ նա ելույթ է ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշի տակ և աջակցել է դրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ Երաժշտական ​​մրցանակաբաշխության արարողության ժամանակ, Քայան հայտարարեց քրդերենով ալբոմ թողարկելու մտադրության մասին, այն դեպքում երբ, Թուրքիայում քրդերեն երգեր կատարելն արգելված էր։

1999 թվականին սկանդալների և դատական հետապնդման պատճառով (նրան Թուրքիայում անջատողականության համար դատապարտել էին երեք տարի և 9 ամիս ազատազրկման), Քայան մեկնեց Փարիզ։ Եվրոպայում նա համերգներ տվեց, նոր երգեր գրեց, հայտնվեց հեռուստատեսությունում։ 2000 թվականի նոյեմբերի 16-ին Ահմեդ Քայան մահացավ սրտի կաթվածից՝ 44 տարեկան հասակում։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Официальный сайт Ахмета Кая»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-26-ին։ Վերցված է 2019-11-06