Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ

Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ (արաբ․՝ أحمد خالد توفيق‎‎‎, հունիսի 10, 1962(1962-06-10)[1], Տանտա, Եգիպտոս - ապրիլի 2, 2018(2018-04-02)[2][3], Կահիրե, Եգիպտոս[4]) եգիպտացի բժիշկ[5] և գրող, որը գրել է գրպանի ավելի քան 200 գրքեր` փափուկ կազմով, ինչպես եգիպտերեն և արաբերեն, այդպես էլ` դասական արաբերենով։ Նա եղել է առաջին ժամանակակից հեղինակը արաբալեզու աշխարհում, որն աշխատել է սարսափ, ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա ժանրերով, ինչպես նաև` արել է բժշկական թրիլլերների ժանրի ուսումնասիրություններ[6][7]։ Շատերը Տաուֆիկին համարում են իր ժամանակի ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Իր ժառանգությունը մեծ ազդեցություն է թողել հազարավոր արաբալեզու հեղինակների վրա[8]։

Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ
արաբ․՝ أحمد خالد توفيق فرَّاج‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1962(1962-06-10)[1]
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել էապրիլի 2, 2018(2018-04-02)[2][3] (55 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունTanta University?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
ԵրկերMa Waraa Al Tabiaa?, Fantazia?, Safari (novel)?, Rewayat Alameyya Lel Geib?, Utopia? և The Knife?
Մասնագիտությունգրող, վիպասան, բժիշկ և սցենարիստ
 Ahmed Khaled Tawfik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տաուֆիկը ծնվել է 1962 թվականի հունիսի 10-ին, հյուսիսեգիպտական Տանտա քաղաքում[9]։ 1985 թվականին նա ավարտել է Տանտայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ 1997 թվականին ստացել է դոկտորական աստիճան։

Ահմադ Թաուֆիկի խոստովանությամբ, առաջին պատմությունները նա սկսել է գրել 10 տարեկան հասակում և գրել է ավելի քան 500 ստեղծագործություն[8]։ Շատ տարիներ «սեղանին» գրելուց հետո նա ուներ բազմաթիվ ձեռագրեր, մինչև որ ընկերները համոզել են նրան դրանք հանձնել հրատարակիչներին։

Ստեղծագործություններ խմբագրել

1992 թվականին միացել է Modern Arab Association հրատարակչական ընկերությանը և հաջորդ տարի սկսել է իր վեպերի առաջին շարքը[10]։ 1993 թվականի հունվարին նա հրապարակել է իր շարքի առաջին` Ма Waraa Аль Tabiaa ստեղծագործությունը (արաբ․՝ ما وراء الطبيعة‎‎‎), որը թարգմանվում է որպես «Գերբնական» կամ «Աննորմալ»։

Նրա «Ֆանտաստիկա» շարքը առաջինն էր իր տեսակով, որտեղ երիտասարդ մարդիկ ծանոթանում են հայտնի գրական ստեղծագործությունների հետ ինտերակտիվ ներկայացումների արդյունքում։ «Ֆանտաստիկան» ընթերցողներին ներկայացնում էր թեմաների լայն շրջանակ, Արթուր Կոնան Դոյլից և սիկհականությունից մինչև Ֆյոդոր Դոստոեվսկի և Կոզա Նոստրաի մաֆիան։

Նրա մյուս աշխատանքները ներառում են.

  • Չակ Պալանիկի «Մարտակումբ» վեպի արաբական թարգմանությունը[11]։
  • «Ուտոպիան» (2008) պատմում է եգիպտական ժողովրդի մասին, որոնք ապրում էին անտիուտոպիական և ուտոպիական հասարակությունում, որոնք առանձնացված էին պատերով։ Եգիպտոսի (որը ապագայում բաժանվեց երկու կաստայի) մասին պատմող քաղաքական վեպը Եգիպտոսը պատկերում է այնպիսին, ինչպիսին որ այն դառնում էր մեծ սոցիալական անհավասարությամբ և հարուստների ու աղքատների միջև եղած գժտությունը, առանց միջին դասի[12]։ Գրքի էկրանավորման մտադրություններ կային, ըստ այդմ` նպատակ կար ստեղծել ծավալուն ֆիլմ, որի թողարկման ամսաթիվը նախատեսված էր 2017 թվականին, սակայն ծրագիրը այդպես էլ չի իրականացվել[13]։
  • Քաղաքական երանգ ունեին նաև Տաուֆիկի այնպիսի վեպեր, ինչպիսիք են «Էլ Սինգը» (եգիպտական սլենգը «դանակ» բառի համար)[14] և «Ճիշտ այնպես, ինչպես Իկարուսը»[15]։

Նա նաև գրել է պարբերական հոդվածներ ամսագրերի և ցանցային ռեսուրսների համար, ինչպիսիք են, օրինակ, El Destoor-ը и Rewayty-ն[16]։ Տաուֆիկի գրելու ոճը հավանել է ինչպես եգիպտական, այնպես էլ լայն արաբալեզու լսարանը, նա հայտնի էր Եգիպտոսում և ամբողջ Միջին Արևելքում։

Տաուֆիկի վեպերում սովորաբար ներկայացվում են եգիպտական կերպարները, սակայն գործողությունները տեղի էին ունենում ինչպես Եգիպտոսում, այդպես էլ` ամբողջ աշխարհում։ Նրա կերպարներից մի քանիսը կիսակենսագրական են, դրանց ստեղծման համար Տաուֆիկը հենվում է անձնական փորձի վրա, երկրպագուները նրան համարում են իրենց «Կնքահայրը» և հաճախ նրան նույնացնում են Ռեֆատ Իսմայիլի կերպարի հետ[16]։

Կերպարներ խմբագրել

Ռեֆատ Իսմայիլ խմբագրել

Բժիշկ Ռեֆատ Իսմայիլը Ma Waraa Al Tabiaa-ի գլխավոր հերոսն էր։ Նա սարկաստիկ ծերացող մտավորական էր, բժշկության պրոֆեսոր էր և թերահավատ մարդ, որը միշտ անհաջողությունների, վատ նախանշանների և բազմաբնույթ պարանորմալ երևույթների էր հանդիպում։ Արկածային գրականությանը ոչ բնորոշ այդ կերպարը եգիպտական գրպանի վեպեր սիրող երկրպագուների կողմից սիրված էր։

Ալա Աբդել Ազիմ խմբագրել

Ալա Աբդել Ազիմը «Սաֆարի» շարքի գլխավոր հերոսն է։ Այդ երիտասարդ եգիպտացի բժիշկն աշխատում էր երևակայական Սաֆարի անունով բժշակական կենտրոնում, որը մասնաճյուղեր ուներ և գործում էր աֆրիկյան երկրներում։ «Սաֆարիի» միակ նպատակը հիվանդությունների որսն էր։ Կերպարն ամուսնացած էր կանադացի մանկաբույժ Բեռնադետ Ջոնսի հետ։ Նա սրամիտ, նյարդային, ոչ լավագույն, բայց` շուտ սովորող բժիշկ էր։

Աբիր Աբդել Ռեհման խմբագրել

Աբիր Աբդել Ռեհմանը «Ֆանտաստիկայի» շարքի գլխավոր հերոսն է։ Նա միջին տարիքի եգիպտացի հասարակ տնային տնտեսուհի էր, սակայն` շատ կարդացած էր։ Նա ամուսնանում է ծրագրավորող Շերիֆի հետ, որը ստեղծել էր բարձր տեխնոլոգիական DG-2 (Երազների գեներատոր-2) համակարգը, որը կարող էր նյութավորել արդեն գոյություն ունեցող մարդկային գիտելիքները երազների մեջ։ Համակարգի միջոցով Աբիրը հնարավորություն ուներ մասնակցելու իրեն ծանոթ ցանկացած պատմության։

Մահ խմբագրել

Ահմադ Խալիդ Թաուֆիկը մահացել է 2018 թվականի ապրիլի 2-ին, Կահիրեի Էլ-Դեմերդաշ հիվանդանոցում[17][18]։ Այդ օրը վիրահատել են նրա սիրտը, որպեսզի կարգավորեն երկարատեև առիթմիան։ Հաղորդվել է, որ մահվան անմիջական պատճառ է դարձել սրտի կանգը` փորոքների ֆիբրիլացիայի պատճառով, որն առաջ է եկել վիրահատությունից մի քանի ժամ անց արթնանալուց հետո[19]։

Ճանաչում խմբագրել

  • 2018 թվականի ապրիլին եգիպտական Cairokee ռոք խումբը երգ է թողարկել «Նա այլևս երեխա չէ» (ما عاد صغيرا) անվամբ, տեքստի հիմնական բառերը բժիշկ Տաուֆիկի «Արյունաբեր զարկերակներ (شرايين تاجية) բանաստեղծությունից էր, որը գրվել է 1987 թվականին[20]։
  • 2019 թվականի հունիսի 10ին Տաուֆիկի 57 ամյակին էր նվիրված Google-ի թեմատիկ նկարները[21]։
  • 2020 թվականի նոյեմբերի 5-ին 5 Netflix-ը թողարկել է «Աննորմալ երևույթներ» (Paranormal) սերիալը, որը Ահմադ Խալիդ Թաուֆիկի ցիկլի վեց մասերի վերամշակումն էր բժիշկ Ռեֆատե Իսմայիլի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 http://www.dostor.org/print.aspx?2114975
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Al-Dustour Newspaper: The Death of novelist Ahmed Khaled Tawfiq». dostor.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  5. «BQFP signs up Ahmed Khaled Taufiq's dystopian novel 'utopia'». The Tanjara. 2010 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. Byrnes, Sholto (2011 թ․ սեպտեմբերի 17). «Utopia, By Ahmed Khaled Towfik». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Utopia by Ahmed Khaled Tawfik is second best». 2012 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  8. 8,0 8,1 Yaqoob, Tahira (2012 թ․ մարտի 16). «Ahmed Khaled Towfik, Egypt's doctor of escapism». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. Yaqoob, Tahira (2012 թ․ մարտի 16). «Ahmed Khaled Towfik, Egypt's doctor of escapism». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «Ahmed Khaled Tawfik / Abu Dhabi International Book Fair». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  11. «Books by Ahmed Khaled Tawfik». Goodreads. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին.
  12. Deyaa', Nada (2016 թ․ մայիսի 30). «Is Ahmed Khaled Tawfik's Utopia coming true?». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  13. Obenson, Tambay (2015 թ․ մայիսի 13). «Film Adaptation of Bestselling Egyptian Apocalyptic Novel, 'Utopia,' in Development». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  14. Ahmed Khaled Towfik. Al-Singa (The Knife). Bloomsbury Academic; 25 October 2013. 978-99921-95-74-1.
  15. «Just Like Icarus مثل إيكاروس (Arabic) Paperback – 2015». Amazon.
  16. 16,0 16,1 «Dr. Ahmed Khaled Tawfik Author Page». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  17. «وفاة الروائي المصري أحمد خالد توفيق عن 56 عاماً». Al Ain. 2018 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  18. Saad, Mohammed (2018 թ․ ապրիլի 3). «Obituary: Ahmed Khaled Tawfik, the godfather of Egyptian horror fiction». Ahram Online. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  19. «أسرة أحمد خالد توفيق تكشف تفاصيل الساعات الأخيرة». Youm7. 2018 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  20. «Cairokee - Ma A'ad Sagheran (Ft. Sary Hany) / كايروكي - ما عاد صغيراً». YouTube (արաբերեն).
  21. «Ahmed Khaled Tawfik's 57th Birthday». Google (անգլերեն). 2019 թ․ հունիսի 10.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ» հոդվածին։