Ահմադ Արաբի փաշա (մարտի 31, 1841(1841-03-31)[1][2][3], Zagazig, Շարկիա, Եգիպտոս - սեպտեմբերի 21, 1911(1911-09-21) կամ 1911[4], Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի ազգային-ագատագրական շարժման 1879-1882) գործիչ։ Մասնակցել է օտարերկրյա վերահսկողության և Եգիպտոսի բանակում թուրք, ազդեցության դեմ ուղղված եգիպտական սպաների 1879 թվականի ելույթին։ 1881 թվականի սեպտեմբերին գլխավորել է Կահիրեի կայազորի ապստամբությունը, որի շնորհիվ ստեղծվել է ազգային կառավարություն։ 1882 թվականի փետրվարին նշանակվել է ռազմական մինիստր, հուլիսից սեպտեմբեր ղեկավարել եգիպտական ժողովրդի պայքարը անգլիական ինտերվենտների դեմ։ Պարտվելով՝ աքսորվել է Ցեյլոն կղզին։ Եգիպտոս է վերադարձել 1901 թվականին, բայց այլևս չի զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։

Ահմադ Արաբի փաշա
արաբ․՝ أحمد عرابي‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1841(1841-03-31)[1][2][3]
ԾննդավայրZagazig, Շարկիա, Եգիպտոս
Մահացել էսեպտեմբերի 21, 1911(1911-09-21) (70 տարեկան) կամ 1911[4]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս[5]
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՊաշտպանության նախարար և Պաշտպանության նախարար
 Ahmed Orabi Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Արաբի փաշա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 676