Ահմեդիե մզկիթ (թուրքերեն՝ Ahmediye Camii) հայտնի է նաև որպես Քեֆչե Դեդե մզկիթ (թուրքերեն՝ Kefçe Dede Camii), գործող մզկիթ Ստամբուլի Յուսքյուդար շրջանի Ահմեդիե թաղամասում։ Գտնվում է քաղաքի ասիական հատվածում։

Ահմեդիե մզկիթ
Տեսակմզկիթ և կառույց
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ և Սկյուտար
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Քարտեզ
Քարտեզ

Մզկիթը կառուցվել է ճարտարապետ Մեհմեդ Թահիր աղայի կողմից՝ օսմանյան ճարտարապետական ոճով։ Կառուցումը սկսվել է 1721 թվականին և տևել մոտ մեկ տարի։ Մզկիթը երկու անգամ վերանորոգվել է (1861 և 1885 թվականներին) և ամբողջությամբ վերականգնվել 1965 թվականին։

Սկզբնական շրջանում մզկիթը հանդիսացել է որպես մեկ կառույց։ Ավելի ուշ մզկիթի մոտ կառուցվել է գերեզմանատուն և կանգնեցվել լրացուցիչ շինություններ՝ իմարեթ, շատրվան, մեքթեբ, մեդրեսե և գրադարան։ Մինչ 2008 թվականը թաղամասը, որտեղ գտնվում էր մզկիթը, կոչվել է «Քեֆչե Դեդե»։ Այստեղից էլ ի հայտ է եկել մզկիթի երկրորդ անվանումը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդիե մզկիթ» հոդվածին։