Ահմադ բեն Ալի (արաբ․՝ احمد بن علي‎‎, փետրվարի 7, 1992(1992-02-07)[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), լիբիացի և անգլիացի ֆուտբոլիստ, իտալական «Կրոտոնե» ակումբի և Լիբիայի հավաքականի կիսապաշտպան։

Ահմադ բեն Ալի
Քաղաքացիությունը  Լիբիա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1992(1992-02-07)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կրոտոնե
Համար 10
Պատանեկան կարիերա
?—2010 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2012 Անգլիա Մանչեսթեր Սիթի 0 (0)
2011  Անգլիա Ռոչդեյլ 2 (0)
2012—2015 Իտալիա Բրեշիա 80 (13)
2015—2016 Իտալիա Պալերմո 0 (0)
2015—2016  Իտալիա Պեսկարա 39 (5)
2016—2018 Իտալիա Պեսկարա 48 (10)
2018  Իտալիա Կրոտոնե 10 (1)
2018— Իտալիա Կրոտոնե 63 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11.10.2019

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի փետրվարի 7-ին Մանչեսթերում (Անգլիա)։ Նրա մայրը անգլիացի է, իսկ հայրը՝ լիբիացի։ Ունի նաև գերմանական և շոտլանդական արմատներ[3]։

Ակումբային կարիերա խմբագրել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Հիմնական թիմի կազմում ոչ մի խաղ չի խաղացել։

2011/2012 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել անգլիական «Ռոչդեյլում»։ Անցկացրել է 2 հանդիպում Առաջին լիգայում (Անգլիայի 3-րդ դիվիզիոն)[4]։

«Բրեշիա» խմբագրել

2012 թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Բրեշիա»։ 2012/2013 մրցաշրջանում 10 հանդիպում է անցկացրել Սերիա B-ում (Իտալիայի 2-րդ դիվիզիոն)։ 2013/2014 մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ Սերիա B-ում։ 2014/2015 մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ Սերիա B-ում[5]։

«Պեսկարա» խմբագրել

2015 թվականի ամռանը տեղափոխվել է «Պալերմո» և անմիջապես վարձավճարով ուղարկվել է «Պեսկարա»։ 2015/2016 մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման և խփել է 5 գոլ Սերիա B-ում[6]։ Թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը[7]։ Փլեյ-օֆֆում հաղթել են «Նովարային» ու «Տրապանիին» ու դուրս եկել Սերիա A[8]։ 2016 թվականի ամռանը «Պեսկարան» գնել է բեն Ալիի իրավունքները։ 2016/2017 մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման և խփել 6 գոլ։ 2017/2018 մրցաշրջանի առաջին կեսին Սերիա B-ում անցկացրել է 15 հանդիպում և խփել 4 գոլ[9]։

«Կրոտոնե» խմբագրել

2018 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Կրոտոնե» մինչև մրցաշրջանի ավարտը։ Մասնակցել է 10 հանդիպման և խփել է մեկ գոլ։ 2018 թվականի ամռանը ակումբը գնել է ֆուտբոլիստին։ 2018/19 մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման և խփել է 5 գոլ[10]։

Ազգային հավաքական խմբագրել

Լիբիայի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականի մայիսի 23-ին Ռուանդայի թիմի դեմ ընկերական խաղում։ Ազգային հավաքականի կազմում առաջին գոլը խփել է 2017 թվականի հունիսի 9-ին՝ գրավելով Սեյշելյան կղզիների հավաքականի դարպասը Աֆրիկյան ազգերի գավաթի 2019 թվականի ընտրական փուլի խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ելույթներ Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ռոչդեյլ (վարձավճար) Առաջին լիգա 2011/2012 2 0 1 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 2 0 1 0 0 0 0 0 3 0
  Բրեշիա Սերիա B 2012/2013[11] 10 0 1 0 0 0 0 0 11 0
2013/2014 34 4 2 0 0 0 0 0 36 4
2014/2015 36 9 3 0 0 0 0 0 39 9
Ընդհանուր 80 13 6 0 0 0 0 0 86 13
  Պեսկարա Սերիա B/Սերիա A 2015/2016[12] 39 5 0 0 0 0 0 0 39 5
2016/2017 33 6 1 0 0 0 0 0 34 6
2017/2018 15 4 1 1 0 0 0 0 16 5
Ընդհանուր 87 15 2 1 0 0 0 0 89 16
  Կրոտոնե Սերիա A/Սերիա B 2017/2018[13] 10 1 0 0 0 0 0 0 10 1
2018/2019 23 5 2 0 0 0 0 0 25 5
Ընդհանուր 33 6 2 0 0 0 0 0 35 6
Ամբողջ կարիերա 202 34 11 1 0 0 0 0 213 35

2019 թվականի հունիսի 24-ի դրությամբ

Միջազգային խմբագրել

Ընդամենը՝ 11 հանդիպում / 3 գոլ, 2 հաղթանակ, 4 ոչ ոքի, 5 պարտություն:

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Պեսկարա
  • Սերիա A-ի փլեյ-օֆֆի հաղթող (1) - 2015/2016

Անձնական կյանք խմբագրել

Ահմադ բեն Ալին մուսուլման է[3]։

Ամուսնացած է։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Յասմինը (2013 թվական)[14] և որդին՝ Այմանը (2014 թվական)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 «Serie A, Pescara si coccola Benali: dal City all'esordio (con gol) contro il Napoli».
  4. «Сезон 2011/2012».
  5. «Сезон 2014/2015».
  6. «Сезон 2015/2016».
  7. «Серия B. Сезон 2015/2016. Турнирная таблица».
  8. «Serie B Play-off 15/16».
  9. «Сезон 2017/2018. Пескара».
  10. «Сезон 2018/19».
  11. Սերիա B՝ 9 խաղ, փլեյ-օֆֆ՝ 1 խաղ։
  12. Պատկանել է «Պալերմոյին», վարձավճարով խաղացել է «Պեսկարայի» կազմում։ Սերիա B՝ 35 խաղ, 4 գոլ, փլեյ-օֆֆ՝ 4 խաղ, 1 գոլ։
  13. 2017/18 մրցաշրջանում ակումբում խաղացել է վարձավճարով։
  14. «E' nata Yasmin Benali». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. «E' nato Ayman Benali».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ բեն Ալի» հոդվածին։