Ահլամ Մուսթաղանամի (ապրիլի 13, 1959(1959-04-13)[1] կամ ապրիլի 13, 1953(1953-04-13)[2], Թունիս), ալժիրցի գրող և բանաստեղծ, որին անվանում էին «ամենահայտնի արաբ վիպասան»[5]։ Նա ծնվել է Թունիսում, քաղաքական և հեղափոխական գործիչ Մուհամեդ Շրիֆի ընտանիքում։ Ալժիրի առաջին կին հեղինակն է, որի աշխատանքները թարգմանվել են անգլերեն լեզվով։

Ահլամ Մուսթաղանամի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1959(1959-04-13)[1] (65 տարեկան) կամ ապրիլի 13, 1953(1953-04-13)[2] (71 տարեկան)
ԾննդավայրԹունիս
Քաղաքացիություն Ալժիր[3]
ԿրթությունՓարիզի համալսարան և Ալժիրի համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և վիպասան
Ծնողներհայր՝ Mohamed El Cherif Mustaghanmi?
Պարգևներ և
մրցանակներ
 Ahlam Mosteghanemi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երբ ծնվեց Ահլամ Մուսթաղանամին, հայրը մեկ տաով ազատազրկված էր հեղափոխական գործունեության համար։ 1954 թվականի Ալժիրի պատերազմի ընթացքում, Թունիսում գտնվող Մուսթաղանամիների ընտանիքի կալվածքը դարձավ կենտրոնական շտաբ Ալժիրի անկախության համար մարտնչող զինվորների համար, ովքեր իրենց անվանում էին Ալժիրի ժողովրդական կուսակցություն, որի կազմում էին նաև գրողի հայրն ու եղբայրը։ 1962 թվականին Ալժիրի անկախությանն ձեռքբերումից հետո ընտանիքը վերադարձավ հայրենիք, որտեղ Ահլամը գնաց արաբերենով դասավանդվող դպրոցի առաջին դասարան։ Գրավյալ իշխանության օրոք ուսուցումն իրականցվում էր միայն ֆրանսերեն լեզվով, արաբերենն արգելված էր։

1960- ականների վերջին և յոթանասունականների սկզբին Ահլամ Մուսթաղանամին դարձավ Ալժիրի առաջին արաբախոս հեղինակներից մեկը, ով իր պոեզիան ներկայացրեց ազգային ռադիոյով, որպեսզի նյութապես աջակցի իր ընտանիքին ու հիվանդ հորը։ 1973 թվականին Ալժիրի համալսարանում երիտասարդ գրողը ստացել է արաբական գրականության բակալավրի աստիճան, որտեղ միևնույն ժամանակ հրապարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝« Օրերի հանգրվանում» (على مرفأ الأيام):

1982 թվականին նա պաշտպանեց սոցիոլոգիայի ոլորտում թեկնածուական թեզը Փարիզի Սորբոնի համալսարանում, որտեղ գրողը տեղափոխվեց յոթանասունականների վերջին։ Ահլամ Մուսթաղանամին Փարիզում հանդիպեց լիբանանցի լրագրողի հետ։ Ամուսնացավ նրա հետ, որից հետո երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Բեյրութ, որտեղ 1993 թվականին լույս տեսավ գրողի առաջին վեպը՝ «Մարմնի հիշողություն»-ը (ذكرات الجسد): Մինչ օրս այս աշխատանքը ունեցել է ավելի քան 30 հրապարակումներ և վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ ամբողջ արաբական աշխարհում։ Վեպը անգլերեն է թարգմանվել 2000 թվականին Կահիրեի Ամերիկյան համալսարանում, 1998 թվականին ստացել է «Նագիբ Մահֆուզ-ի գրականության մեդալ։

Այժմ Ահլամ Մուսթաղանամին ամուսնու և երեք երեխաների հետ ապրում է Բեյրութում (Լիբանան

Գրական ժառանգություն խմբագրել

«Օրերի հանգրվանում», 1973, (على مرفأ الأيام).

«Մարմնի հիշողություն», 1993, (ذاكرة الجسد).

«Զգացմունքների քաոս», 1997, (فوضى الحواس)

«Մահճակալի միջով անցնողը», 2003, (عابر سرير).

«Սևը սազում է քեզ», 2012, (الاسود يليق بك).

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահլամ Մուսթաղանամի» հոդվածին։