Ահաբեկչություն Աթաթուրքի անվան օդանավակայանում

Ահաբեկչություն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում (Ստամբուլ, Թուրքիա), ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի խոշորագույն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում։

Ահաբեկչություն Աթաթուրքի անվան օդանավակայանում
Տեսակահաբեկչական ակտ և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն
Երկիր Թուրքիա
ՏեղադրանքԱթաթուրքի անվան միջազգային օդանավակայան
Տարեթիվհունիսի 28, 2016
Զենքինքնաձիգ
Զոհվածներ41 մարդ[1]
Վիրավորներ239 ± 0[1]
Ահաբեկիչների քանակ3
 2016 Istanbul Atatürk Airport attack Վիքիպահեստում

Դեպքերի ընթացքը խմբագրել

2016 թվականի հունիսի 28-ին տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում (Հայաստանի ժամանակով 23:00-ին) Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Օդանավակայանի տարածքում հնչել է 2 պայթյուն, որոնք ուղեկցվել են ինտենսիվ կրակահերթով։ Որոշ աղբյուրներում նշվում է անգամ մի քանի պայթյունի մասին, որոնք հնչել են օդանավակայանի մի քանի հատվածներում[2]։ Պայթյուններից հետո դեպքի վայրից 4 զինյալներ փախուստի են դիմել[3]։ Նաև հայտնվում է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև օդանավակայանի ավտոկայանում[4]։ Ահաբեկիչները կիրառել են Կալաշնիկովի ինքնաձիգ։ Ներկա պահին զոհերի թիվը հասնում է 43-ի, իսկ վիրավորներինը` 147-ի։

Պայթյուն ժամանման սպասասրահում խմբագրել

Երկու իսլամիստ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց սպասասրահի ռենտգեն ապարատի մոտ` անվտանգության հսկիչ կետի մոտակայքում այն պահին, երբ փորձ էր կատարվում չեզոքացնել ահաբեկիչներին[4][5]։

Փոխհրաձգություն ավտոկայանում խմբագրել

Որոշ աղբյուրների համաձայն տեղի է ունեցել փոխհրաձգություն օդանավակայանի ավտոկայանում։

Օդանավակայան բոլոր չվերթները կասեցվել են, ոստիկանությունը սկսել է ուղևոչների տարհանումը[6]։

Արդեն ահաբեկչությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը առաջ քաշեց այն տեսակետը, որ ահաբեկչությունը իրականացվել է ԴԱԻՇ-ի կողմից[6]։ Վարկածը հետագայում հաստատեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Զոհեր խմբագրել

Ահաբեկչության հետևանքով զոհվել է Թուրքիայի 28, Սաուդյան Արաբիայի 5, Իրաքի 2 քաղաքացիներ, ինչպես նաև Թունիսի, Ուզբեկստանի, Չինաստանի, Իրանի, Ուկրաինայի և Հորդանանի մեկական քաղաքացիներ։ Զոհերից 2-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ նախնական տվյալներով զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։

Արձագանք խմբագրել

Օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը քննադատել են Հայաստանի, Ադրբեջանի, Մալայզիայի Արգենտինայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Ռուսաստանի, Շրի Լանկայի, Մեծ Բրիտանիայի, Պակիստանի, Սինգապուրի և այլ երկրների առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Եվրոպայի Խորհուրդը և այլ կազմակերպություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել