Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աքքայի պաշարում (այլ կիրառումներ)

Աքքայի պաշարումԱքքայի գրավումը եգիպտացի մամլուքների կողմից։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1291 թվականին և դարձել է Խաչակրաց արշավանքների կարևոր իրադարձություններից մեկը, քանզի խաչակիրները կորցրին իրենց վերջին հենակետերից մեկը։

Աքքայի պաշարում
Թվական1291
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրԱքքա, Պաղեստին
ԱրդյունքՄամլուքների հաղթանակ
Հակառակորդներ

Երուսաղեմի թագավորություն




Մամլուքներ
Հրամանատարներ
Тамплиеры Գիյոմ դը Բոժե Խալիլ ալ-Աշրաֆ
Մանսուր Կալաուն
Կողմերի ուժեր
1100 հեծյալ
17 000 հետևակային
60,000 հեծյալ
160,000 հետևակային
92 պաշարողական մեքենա
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Ռազմական գործողությունների սկիզբը խմբագրել

1289 թվականի ապրիլի 27-ին Մամլուքների սուլթանության զորքերը սուլթան Կալաուի հրամանատարությամբ մեկ ամիս տևած պաշարումից հետո գրավեցին Տրիպոլին։ Հռոմի Պապ Նիկողայոս IV-ը Տրիպոլին կորցնելու մասին տեղեկանալուց հետո Աքքա ուղարկեց 1,600 վարձկան։ Հռոմի Պապը չէր վարձատրել վարձկաններին, իսկ վերջիններս տեղ հասան և մնացին առանց ապրուստի միջոցի, սկսեցին թալանել շրջակա մուսուլմանական բնակավայրերը։

1290 թվականի օգոստոսին նրանք մուսուլմանների թաղամասերում կազմակերպեցին ջարդեր։ Անխնա սպանում էին բոլոր նրանց ովքեր մորուք էին կրում։ Այսպես է ներկայացնում այս իրադարձությունները Ժերար Մոնրեալցին՝

«Երբ այդ մարդիկ Աքքայում էին, արքայի և սուլթանի միջև կնքված զինադադարը պահպանվում էր երկու կողմերի միջև։ Աղքատ և հասարակ սարակինոսները, ինչպես նախկինում մտան քաղաք իրենց բարիքները վաճառելու։ Սատանայի կամոք պատահեց այնպես, որ նոր ժամանած խաչակիրները` ովքեր ժամանել էին իրենց և քաղաքի համար բարի գործեր անելու, սկսեցին սպանել բոլոր վաճառականներին, նույն կերպ սպանեցին բոլոր մորուք կրող սիրիացիներին, այս արարքները դարձան սարակինոսների կողմից Աքքայի գրավման հիմնական պատճառը…»

Տեղացի ասպետները ձեռփակալեցին կողոպտիչներին, սակայն իրադարձությունների մասին տեղեկացրին Կալաուին։ Վերջինս համարեց, որ զինադադարը խախտվել է, և Աքքա ուղարկեց նամակ մեղավորներին պատժելու պահանջով։ Ավագանին նախկին տյուրոսցի արքեպիսկոպոս Բերնարի ճմշան ներքո հրաժարվեց պատժել մեղավորներին, մատնանշելով այն փաստը, որ մեղադրվող խաչակիրները գտնվում են Հռոմի Պապի անմիջական ենթակայության տակ։ Տաճարականների առաջնորդ Գիյոմ դը Բոժեն առաջարկեց խաբել սուլթանին և մեղավորների փոխարեն մահապատժի ենթարկել քաղաքի կալանավայրերում գտնվող ավազակներին, սակայն այս առաջարկը չընդունվեց ավագանու կողմից։ Կալաուն ի պատասխան իր պահանջները չբավարարելուն հրավիրեց իմամների ժողով և չեղյալ համարեց զինադադարը։ Գիյոմ դը Բոժեն Կալաուի մոտ ուղարկեց դեսպանների հաշտության խնդրանքով, իսկ Կալաուն պահանջեց մեկ ցեխին (դրամ) յուրաքանչյուր զոհի դիմաց։ Ավագանին դարձյալ մերժեց սարակինոսների առաջարկը։

Տրիպոլին գրավելուց հետո Կալաունն հաշտության պայմանագիր է կնքում Կիպրոսի թագավորության արքա Հենրիխ II-ի հետ երկու տարի երկու ամիս երկու օր և երկու ժամ ժամկետով, բացի դրանից Կալաուն առևտրական պայմանագրեր է կնքում Ջենովայի և Արագոնի թագավորության։ Այսպիսով մամլուքները վերջիններիս հետ անմիջական կապեր հաստատելուց հետո այլևս Երուսաղեմի թագավորության հետ դաշնակցելու կարիք չունեին (նախկինում Երուսաղեմի թագավորությունը կապող օղակի դեր էր խաղում Եվրոպական երկրների հետ առևտուր անելու համար)։

1290 թվականի հոկտեմբերին Սիրիան և Եգիպտոսը միավորվեցին, սկսվեց զորահավաք և պաշարողական մեքենաների կառուցում։ Սուլթան Կալաուն երդվեց Ղուրանի վրա, որ զենքը ձեռքից բաց չի թողնի մինչև չի վռնդվի վերջին ֆրանկը։ 70-ամյա ծերունու շուրթերից այս երդումը առանձնահատուկ արժեքավոր էր հնչում։ Սակայն նոյեմբերի 4-ին Կահիրեյից դուրս գալուց սուլթանը հիվանդացավ, իսկ 6 օր անց վախճանվեց։ Նրա մահը միայն մի քանի ամսով հետաձգեց ռազմական գործողությունները։ Նրա որդին՝ Հալիլ ալ-Աշրաֆը հորը խոսք տվեց, որ կգրավի Աքքան։ 1291 թվականին Հալիլը ներխուժեց Պաղեստին, իսկ սիրիական ջոկատները նրան միացան մայիսին։

Սուլթանի ժամանակագիրը պատմում է, որ ոմն Աբու-լ-Ֆիդան, ով այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր, և պատերազմին մասնակցում էր իր հոր հետ ղեկավարում էր «Զորավար» անվամբ կատապուլտը, որը քաղաքի մատույցներ բերեցին մասնատված վիճակում։

«…Սայլերը այնքան ծանր էին, որ տեղափոխությունը մեզնից խլեց ավելի քան 2 ամիս, այն պարագայում, երբ սովորաբար տեղափոխությունը տևում է առավելագույնը ութ օր։ Տեղ հասնելուն պես գրեթե բոլոր ցլերը սատկեցին հյուծվածությունից և ցրտից։

Մարտը սկսվեց տեղ հասնելուն պես,- շարունակում է ժամանակագիրը.

- Մենք Համացիներս տեղակայված էինք աջ թևում` ծովի ափին։ Ծովից մեր վրա կրակ էին բացում ֆրանկերի փայտերով ու կովի կաշվով լավ պաշտպանված նավերը հատուկ տեգակիրների և նետաձիգների համար նախատեսված հարմարություններով։ Այսպիսով մենք ստիպված էին մարտնչել երկու ֆրոնտով առաջինը մեր առջև գտնվողների դեմ, իսկ երկրորդը քրիստոնյաների նավատորմի դեմ։ Մենք լուրջ վնասներ կրեցինք, երբ խաչակիրների նավերից մեկի վրա տեղակայված կատապուլտը մեր վրա սկսեց շպրտել մեծ քարեր, սակայն մի անգամ գիշերը փոթորկի ժամանակ այդ կատապուլտը ոչնչացավ, մեկ այլ գիշեր ֆրանկերի մի ջոկատ անսպասելիորեն դուրս եկավ քաղաքից և հասավ մեր ճամբար։ Սակայն մթության մեջ նրանցից ոմանք խճճվեցին վրանների պարանների մեջ, մեկը նույնիսկ ընկավ, իսկ հայտնաբերվելուն պես սպանվեց։ Մեր ռազմիկները հասցրին ուշքի գալ, հարձակվել ֆրանկների վրա և նրանց դուրս բերել ճամբարից։ Հաջորդ առավոտ իմ զարմիկ՝ ալ-Մալիք-ալ-Մեւզաֆֆարը՝ Համայի կառավարիչը կարգադրեց սպանվածների գլուխները կապել նրանց ձիերից և ձիերը նվիրեց սուլթանին»։

Դա «Զորավարի» ոչնչացման դեմ ուղղված տաճարականների գրոհն էր Գիլյոմ դը Բոժեի հրամանատարությամբ։

ուժերի դասավորությունը խմբագրել

«Սուլթանների սուլթան, արքաների արքա, առաջնորդների առաջնորդ... հզորագույն, ահեղ, ապստամբներին ճնշած, ֆրանկերին և թաթարներին և հայերին հաղթած, անհավատներից ամրոցներ խլած... ձեզ՝ մագիստրոսին, Տաճարի միաբանության ազնիվ մագիստրոսին, իրականին և իմաստունին, ողջույն և մեր բարի կամքը։ Քանզի ձեզ՝ իսկական տղամարդուն, մենք ուղարկում ենք մեր կամքի մասին ուղերձ, մենք գնում ենք ձեր ջոկատների վրա, որպեսզի լրացնենք ձեր հասցրած վնասը, ինչից հետևում է, որ մենք չենք ցանկանում, որ Աքքայի իշխանությունները մեզ ուղարեն որևէ նամակ, որևէ ընծա, հակառակ դեպքում մենք դրանք չենք ընդունի...»

- Սա հատված է Տաճարականների միաբան՝ Գիյոմ դը Բոժեին ուղղված Հալիլ սուլթանի ուղերձից[1]։

Քաղաքի ավագանին ամեն դեպքում չմտածեց ավելի լավ գաղափար քան սուլթանի մոտ դեսպաններ ուղարկելը[2]։ Բնականաբար, վերջինս ինչպես խոսք էր տվել հրաժարվեց առաջարկվող ընծաներից, իսկ դեսպաններին զնդան նետեց... Քաղաքի պատերից պաշարվածները տեսնում էին անվերջ հարթավայր, վրաններով ծածկված։

«Իսկ սուլթանի վրանը՝ «դեհլիզը» կանգնած էր բարձր բլրի վրա, այնտեղ, որտեղ կար գեղեցիկ աշտարակ ու պարտեզ և Տաճարի միաբանության խաղողի վազերը, «դեհլիզը» ամբողջովին կարմիր էր՝ Աքքա քաղաքին նայող բաց դռնով...»

Սուլթանի բանակը տարբեր գնահատականներով ներառում էր 85-ից մինչև 600 հազար մարտիկ։ Քրիստոֆեր Մարշալլը իր «Մերձավոր Արևելքի ռազմական գործը 1191-1291 թթ.» աշխատությունում հղում կատարելով տարբեր ժամանակագիրների ներկայացնում է այս թվերը՝

  • 70 000 հեծյալ և 15 000 հետևակային («Կիպրոսցիների գործերը»).
  • 40 000 հեծյալ և 200 000 հետևակային («Աքքայի կործանման ողբը»).
  • 200 000 հեծյալ և «մեծաքանակ» հետևակայիններ («Սուրբ Պետրիի ժամանակագրությունը»).
  • Ընդհանուր 600 000. (Լյուդոլֆ Սադհեյմցի )[3]

Սակայն ամենայն հավանականությամբ մեկ դար անց իրենց աշխատությունները հեղինակած՝ պատմիչները ներկայացնում են ժամանակաշրջանին չհամապատասխանող թվեր։ Անկասկած մամլուքները գերակշռում էին քաղաքի պաշտպաններին, սակայն ավելի վտանգավոր և մեծաքանակ չէին, քան մոնղոլները[4]։

Բանակի կազմը որոշելը ել ավելի բարդ է, քան քանակը որոշելը։ Անտարակույս մամլուքները՝ սուլթանի հատընտիր գվարդիան, իրենից ներկայացնում էր ժամանակի ամենամարտունակ բանակներից մեկը։ Մարտիկների մեծ մասը մանուկ հասակում գնվել էր ստրուկների շուկայում և հատուկ վարժեցվել էր ռազմական գործին։ Կատարյալ սպանության մեքենաներ, որոնց մեջ առկա ֆանատիզմը համապատասխանում էր արևելքի խառնվածքին։ Այս կանոնավոր բանակում ծառայում էին 9-12 հազար մարտիկներ (ըստ որոշ աղբյուրների մինչև 24 հազ.), միջուկը կազմում էր հեծելազորը 24 բեյերի հրամանատարությամբ։ Դժվար է ասել, քանի տոկոսն է մամլուքների ընդհանուր քանակից կազմում հեծյալների քանակը, իսկ քանիսը հետևակայիններինը, բայց համարվում է, որ մեծամասնություն էին կազմում հեծյալները, իսկ հետևակայինները իրենցից լուրջ ռազմական ուժ չէին ներկայացնում և հիմնականում զբաղվում էին ինժեներական գործերով։

«Աքքայի կործանման ողբը» աշխատությունում ներկայացվում է՝ սատանայական 666 թիվը։ Հենց այդքան պաշարողական մեքենա էր հաշվել հոգևորական Ռիկալդո դը Մոնտե Կռոչեն։ Ամենայն հավանականությամբ այս թիվը նույնպես չափազանցված է։

 
Աքքայի քարտեզը (1291)

Ամենայն հավանականությամբ այդ թիվը հասնում էր 92-ի, ներառյալ 4 հսկայական պաշարողական մեքենա։ Մեկ պաշարողական մեքենան միջինում սպասարկում էին չորս զինվորներ, իսկ հսկայականներին մինչև քսան։

Տնտեսական տեսանկյունից նույնիսկ սուլթանի բանակի 100 հազ. հոգուց բաղկացած լինելու փաստը խիստ չափազանցված է։ Շրջակա հողերը աղքատ էին և չէին կարող կերակրել նման բանակին, իսկ սննդամթերքի առաքումը Սիրիայից կամ Եգիպտոսից կթանկացներ արշավանքը մի քանի անգամ։ Բանակը բաղկացած էր երեք մասերից՝ Համայի զորքերը, Դամասկոսի զորքերը և Եգիպտական բանակը.[5][6] ։ Բանակը Աքքա գնաց երու ճանապարհով՝ Կահիրեյից և Դամասկոսից։ Ըստ վկաներից մեկի Սիրիայից Աքքա գնացող շարասյան երկարությունը հասնում էր 20 կմ-ի։

Անշուշտ 1291 թ. գարնանը Աքքան իրենից ներկայացնում էր տարածաշրջանի ամենաժամանակակից և հզոր ամրոցը։ Արտաքին պարիսպները պաշտպանում էին քաղաքը բոլոր կողմերից ընդվորում ցամաքային պարիսպները երկշարք էին, իսկ ծովայինները միաշարք։ Քաղաքի բոլոր թաղամասները ևս լավ պաշտպանված էին։ Քաղաքը ներսից մեծ պարիսպով բաժանվում էր երկու մասի բուն Աքքան և Մոնմազառ արվարձանը։ Աքքան իրենից ներկայացնում էր միառժամանակ, և ռազմական բազա, և նավահանգիստ, իսկ քաղաքում արդեն հավաքվել էին նվաճված քաղաքներից գաղթած փախստականները։ Քաղաքում առկա էին տասնյոթ ռազմական միություններ, որոնք փաստացի իրենցից ներկայացնում էին ամրոցներ քաղաքի պատերի մեջ[7]։

Ըստ տարբեր աղբյուրների քաղաքը պաշտպանում էին՝

  • 700—800 հեծյալ և 14 000 հետևակային («Կիպրոսցիների գործերը»)
  • 900 հեծյալ և 18 000 հետևակային («Աքքայի կործանման ողբը»)
  • 1200 ասպետ և ընդհանուր 30 000 մարտիկ (James Auria, «Annales»)[3]

Ցավոք սրտի չեն պահպանվել տեղեկություններ

Տաճարականների և Հիվանդախնամների ասպետների ընդհանուր թիվը XIII դարի երկրորդ կեսում ըստ պատմիչների չէր գերազանցում 500-ը, իսկ միաբանությունների զինապարտ անդամների թիվը չէր գերազանցում 5000-ը։

Տևտոնների ընդհանուր թիվը Մերձբալթիկայում ջախջախվելուց հետո չէր գերազանցում 2000-ը, ընդորում մի մասը գտնվում էր Եվրոպայում։

Սուրբ Թովմաս Աքքացու միաբանության անդամներ - 9 ասպռտ և Մագիստրոսը

Լազայանների և Աստծո Սբ. Գերեզմանի և Սուրբ Ոգու միաբանության անդամներին հիշատակում են որպես՝ քաղաքի պաշտպաններ, սակայն նրանց քանակը անհայտ է (համարվում է չնչին)։

Քաղաքի պաշտպանության նպատակով քաղաքի պատերը բաժանվել էին 4 սեկտորների։ Տաճարականները և Հիվանդախնամները վերահսկում էին ափից մինչև սբ. Անտոնիոսի դարպասներ ձգվող հատված նրանց հետ էին «մանր միաբանությունների» ասպետները, հետո տեղակայված էին Տևտոնները և Լազարյանները, հետո ֆրանսիացիները և սբ. Թովմասի միաբանության անդամները Ժակ դը Գրալլիի հրամանատարությամբ, ապա Ամորի դը Լուզինյանի հրամանատարությամբ Կիպրոսի թագավորության զորքերը, աջ թևը պաշտպանում էին վենեցիացիները և «Պապի վարձկանները»։

Եթե ելնել այն փաստից, որ պարիսպների համար պատասխանատվությունը բաշխված է ենթակա ուժերի հետ հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ Տաճարականների և Հիվանդախնամների սեկտորը կազմում է 40%-ը, իսկ մնացածին (միաբանություններին, ֆրանսիացիներին, կիպրոսցիներին, վենեցիացիներին, պիզացիներին)՝ 60%-ը։ Այս հաշվարկից հետևում է, որ պաշտպանների իրական քանակին ամենամոտ թվերը ներկայացված է «Կիպրոսցիների գործերը» աշխատությունում։ Այսպիսով պաշարման սկզբում ավագանու կողմից ընտրված Գիլյոմ դը Բոժեն իր տրամադրության տակ ուներ 15000 մարտիկ և 650-700 հեծյալ ասպետ։

Հետազոտողները վաղուց արդեն պարզել են սառը զենքի ժամանակաշրջանի համընդհանուր «նորմը»՝ 1,2 մարդ մկ մետր պատի համար և միջինում 50 մարդ աշտարակների համար։ Աքքայի երկշարք պատերի ձգվածությունը կազմում էր 2 կմ, իսկ աշտարակների քանակը հասնում էր 23-ի։ Պարզ մաթեմատիկական հաշվարկից ելնելով կարելի է ասել, որ աշտարակների համար բավական է և 1500 խաչակիր, իսկ պարիսպների համար բավական է 14500 խաչակիր։ Այսպիսով կարելի է ասել, որ դը Բոժեի տրամադրության տակ գտնվող ուժերը բավարար էին պաշարմանը դիմակայելու համար։

Ռազմական գործողությունների նկարագրումից պարզ է դառնում, որ պաշտպանների շարքերում առկա էին շատ տեգակիրներ, սակայն քաղաքում առկա կատապուլտերի քանակի մասին տեղեկություններ չկան։ Քաղաքը ուներ ազատ ծովային կապ դեռ չգրավված քրիստոնեական քաղաքների և Կիպրոսի հետ, քաղաքում չէր զգացվում սննդամթերքի և խմելու ջրի խնդիր, առկա էին բավարար քանակությամբ ուժեր արդյունավետ պաշտպանության համար, ինչն ել թույլ տվեց պաշտպանել քաղաքը քանակով մի քանի անգամ գերազանցող թշնամուց, այնուամենայնիվ մուսուլմանները կոտրեցին քաղաքի պաշտպանությունը ընդամենը քառասուն չորս օրվա ընթացքում։

Ապրիլի 5 - մայիս 17 պաշարումը խմբագրել

Ապրիլի 5-ին Կահիրեից Աքքա է ժամանում սուլթան Հալիլ ալ-Աշրաֆը, իսկ զորքերը զբաղեցնում են իրենց դիրքերը։ Ապրիլի 6-ին պաշտոնապես սկսվում է պաշարումը։ Երկու օր անց բերվում են պաշարողական մեքենաները, իսկ ապրիլի 11-ին մուսուլմանները սկսում են քաղաքի գնդակոծումը։

«Մեքենաներից մեկը` Հավեբենը տեղակայված էր Տաճարականների դիրքերի դիմաց, մյուսը` Մանսուրը (Զորավարը) պիզացիների դիմաց, հաջորդ մեծ մեքենան, որի անունը ես չգիդեմ գնդակոծում էր Հիվանդախնամների դիրքերը, իսկ չորրորդի նետած քարերը խոցում էին Անիծյալ աշտարակը...»

Ապրիլի 11-ից մինչև մայիսի 7-ը պաշարողական մեքենաները անընդհատ գնդակոծում էին պատերը, իսկ մարտիկները փորձում էին հող լցնել խրամների մեջ, սակայն նրանց ջանքերը ապարդյուն էին, քանզի նետաձիգների արձակած նետերը խոցում էին նրանց։ Ասպետների այրուձին արդյունավետ չէր քաղաքի ներսում։ Այդ իսկ պատճառով, Տաճարականները պաշարման առաջին շաբաթվա ընթացքում նախաձեռնեցին լայնածավալ հարձակում և գերեվարեցին 5000 մարտիկի մուսուլմանների բանակից ժամանակագիր Լանկրոստի բերած այս տվյալները ամենայն հավանականությամբ չափազանցված են, սակայն կարելի է եզրակացնել, որ պաշարողների բանակի հիմնական մասը կազմում էին չվարժեցված աշխարհազորայինները։

Գիյոմ դը Բոժեն առաջարկեց ջրային ճանապարհով քաղաքից դուրս բերել զորքերը, և քաղաքի տակ՝ բաց դաշտավայրում մարտնչել, բայց Միջերկրական ծովին բնորոշ գարնանային փոթորիկները թույլ չտվեցին իրականացնել դը Բոժեի առաջարկը։ Ապրիլի 13-ին և 14-ին խաչակիրները նախաձեռնեցին ծովային գրոհ մամլուքների աջ թևի վրա, սակայն նավերը ալեկոծության պատճառով վնասվեցին, իսկ խաչակիրների հրամանատարները որոշեցին այլևս ռիսկի չդիմել։

Ապրիլի 15-լույս 16-ի գիշերը տաճարականները որոշեցին գրոհել Համայի բանակի ճամբարը։ Ինչպես հավաստիացնում է ժամանակագիր Աբու-լ-Ֆիդան ամենինչ լավ սկսվեց, սակայն մթության մեջ ասպետների ձիերը խճճվեցին, իսկ Համացիները նկատեցին ասպետներին, վերջիններս տալով մեծ կորուստներ դուրս շպրտվեցին։

Հաջորդ գրոհը նախաձեռնեցին հիվանդախնամները ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հարավային թևի ուղղությամբ, սակայն այս գրոհը ինչպես նախորդող գրոհները անհաջողության մատնվեցին, քանզի մամլուքները գիշերային կայազոր էին տեղակայել իրենց ճամբարում։ Այս գրոհից հետո որոշում կայացվեց դադարեցնել հակագրոհները։

Անհաջող գրոհներից հետո քաղաքում սկսվեց տարհանում։

Ապրիլի վերջին սուլթանի ինժեներները ավարտեցին պաշարողական մեքենաների պատրաստումը, իսկ մայիսի 4-ին սկսվեց զանգվածային գնդակոծում, որը չդադարեց տասը օր շարունակ։ Մայիսի 4-ին Աքքան ժամանեց Հենրիխ արքան 40 նավերեվ։ Նա իր հետ բերեց 100 հեծյալ և 3000 հետևակային։

Մայիսի 7-ին Հենրիխը ալ-Աշրաֆի մոտ է ուղարկում դեսպանություն, սակայն վերջինս պահանջեց հանձնել քաղաքը։ Ալ-Աշրաֆը սկսում է արքայական պալատին հարակից պատերի գրոհը։ Բանակցությունների երրորդ օրը քաղաքի իրավիճակում տեղի է ունենում լուրջ շրջադարձ։ Գնդակոծություների արդյունքում ընկան Անգլիական և դը Բլուա աշտարակները, սբ. Անտոնիոսի դարպասները և սբ. Նիկողայոսի պատերը, գրեթե ողջ ֆրանկո-կիպրոսական սեկտորը։ Մայիսի 15-ին քանդվեցին Արքայական աշտարակի արտաքին պարիսպները։

Անհաջողություններից հետո Հենրիխը իր եղբոր հետ հավաքում է իր զորքերը և լքում քաղաքը։ Հենրիխի զորքերի փսխուստը փաստացի քաղաքի կենտրոնական պարիսպը թողնում է անպաշտպան։ Մայիսի 16-ին մամլուքները նոր գրոհ են ձեռնարկում կիպրոսցիները, վենեցիացիները, պիզացիները, և տեղաբնիկները նույնպես լքում են քաղաքը։ Տաճարականները և Հիվանդախնամները լքված կենտրոնական հատվածում երեք անգամ կասեցնում են մամլուքների գրոհները։ Մամլուքները ահռելի կորուստներ կրելով քանդում են պատերը և աշտարակները և բացում են 60 արմունկի հասնող լայնությամբ բացվածք։ Աշտարակները և պատերը քանդելուց հետո սուլթանը նշանակում է նոր գրոհ մայիսի 18-ին։

Մայիսի 18-20 գրոհը խմբագրել

Գրոհը սկսվեց արևածագին։ Արքայական գունդը տեղափոխվեց ձախ թև, իսկ Տաճարականները և Հիվանդախնամները՝ կենտրոն, նրանք փորձում էին հետ գրավել կորցրած հատվածը, սակայն ապարդյուն։ Գիյոմ դը Բոժեն փորձեց համախմբելով պաշտպաններին հակագրոհ ձեռնարկել, բայց մահացու վիրավորվեց։

«Մագիստրոսը լավ պաշտպանված չէր, իսկ, երբ բարձրացրեց ձեռքը մուսուլմաններից մեկը նետով խոցեց մագիստրոսի անութը։ Վիրավոր վիճակում նա շարունակեց մարտնչել, նրա ասպետները տեսնելով թուլացաց մագիստրոսին հորդորեցին դիմանալ հանուն քաղաքի, նրանք նկատեցին, որ դը Բոժեն վիրավոր է, նա ընկավ ձիուց և ասպետները նրան տեղափոխեցին պալատ, որտեղ ել նա կնքեց իր մահկանացուն »

Ասպետների մի մասը տեղափոխեց դը Բոժեի աճյունը Կիպրոս։ Սակայն այնուամենայնիվ մնացածները շարունակեցին դիմադրությունը քաղաքում խուճապ սկսվեց։ Բնակիչները գնում էին նավահանգիստ փախուստի հույսով, սակայն փոթորիկ սկսվեց։ Երեկոյան ողջ մնացածները ինչպես նաև ալեկոծության պատճառով քաղաքը չլքած բնակիչները հավաքվեցին Տաճարականների ամրոցում և որոշում կայացրին պայքարել մինչև վերջ։ Պայքարը ղեկավարեց տաճարականների մարշալ Պյեր դը Սևրին։

Տաճարականների ամրոցի պաշտպանությունը խմբագրել

Երկու օր ու գիշեր քաղաքի ներսում խառնաշփոթ էր տիրում։ Զավթիչները թալանում էին քաղաքը, իսկ Թամփլի պաշտպանները վերախմբավորվեցին։ Դժվար է ասել, կարողացան արդյոք բոլոր փախստականները հասնել նավահանգիստ, սակայն ակնհայտ է, որ շատ փախստականներ խեղդվեցին ծովում։

Երկու շաբաթ մամլուքները փորձում էին գրավել Թամփլը, սակայն էական արդյունքի չէին կարողանում հասնել։ Այս ընթացքում պաշտպանները օգտվելով ծովային ազատ մուտքից կարողացան տարհանել քաղաքացիներ և միաբանության գանձարանը։

Մայիսի 28-ին սուլթանը տաճարականներին առաջարկեց հանձնել ամրոցը պատվավոր պայմաններով՝ զենքը ձեռքում ազատ դուրս գալ նավահանգիստ։ Այս պայմանները ընդունվեցին խաչակիրների կողմից։ Քաղաքի հանձնման նշան հանդիսացավ աշտարակի գագաթին բարձրացրած իսլամի դրոշը։ Ամիրաներից մեկը ով տեղյակ չէր իրադարձություններից և զբաղված էր կողոպուտով, տեսնոլով դրոշը՝ եզրակացրեց, որ ամրոցը գրավված է հարձակվեց նավահանգստում հավաքված փախստականների վրա։ Պաշտպանները նրան զենքով պատասխանեցին և վերադարձան ամրոց։ Մայիսի 29-ին դը Սևրին երկու ասպետի ուղեկցությամբ գնաց սուլթանի մոտ բանակցության։ Սակայն ալ-Աշրաֆը խաչակիրներին ընդունեց որպես ուխտադրուժների և մահապատժի ենթարկեց։

Ողջ մնացած պաշտպաններըարգելափակվեցին Մագիստրոսի աշտարակում։ Սակրավորները մեկ օրվա ընթացքում փորեցին և քանդեցին աշտարակի հիմքը, մայիսի 30-ին աշտարակը քանդվեց, իսկ ներխուժած մուսուլմանները կոտորեցին ողջ մնացածներին[8]։

Լատինական Արևելքի վերջին օրերը խմբագրել

Մայիսի 19-ին առանց մարտի հանձնվեց Տյուրոսը։ Հունիսի վերջին Սիդոնը, հուլիսի 31-ին Բեյրութը։ Սուրբ երկրում մնացած տաճարականները հաստատվեցին Ռուադ կղզում, կղզին նրանց տիրապետության տակ մնաց տասներկու տարի։ Ալ-Աշրաֆը հրամայեց ոչնչացնռլ բոլոր ափամերձ ամրոցները, որպեսզի ֆռանկները այլևս նրանց չտիրէին։ Վերջին հզոր քրիստոնյա թագավորությունը Մերձավոր Արևելքում՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, կարողացավ գոյատևել մինչև մամլուքների կողմից Սսի գրավումը 1375 թ.։ Հիվանդախանմաների հոգևոր-ասպետական միաբանությունը պահեց Հռոդոս կղզին մինչև 1522 թ.։ Հետագայում Հիվանդախնամների մի ճյուղը գրավեց Մալթան և կառավարեցին այնտեղ մինչև նրանց վերացումը Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.։ Իսկ Կիպրոսը մնաց Լուսինյանների իշխանության տակ մինչև Վենետիկի հանրապետության կողմից նվաճվելը 1570 թ.։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Templar of Tyre, Chronicle Gestes des Chiprois, p.104 part 3
  2. Templar of Tyre, p.98. Asili, p.125
  3. 3,0 3,1 Քրիստոֆեր Մարշալլ. «Մերձավոր Արևելքի ռազմական գործը 1191-1291 թթ.» // Cambrige University press, 1992., էջ. 220, աղյուս. 5
  4. Nicolle David. Bloody Sunset of the Crusader states. Acre 1291// Osprey Publishing Limited, 2005.,էջ. 30
  5. The Crusaders. Asili, p.111
  6. Michaud, ibid, pp. 75–76,
  7. Sir Otto de Grandison. Transactions of the royal historical society.,էջ 136
  8. Ludolphi, Rectoris Ecclesiæ Parochialis in suchem, p.46

Գրականություն խմբագրել

  1. Delaville le Roulx, Joseph, ed. Cartulaire general de l’ordre des Hospitaliers, no. 4157; translated by Edwin James King, The Knights Hospitallers in the Holy Land (London, 1931), pp. 301–2: amended by H. J. Nicholson.
  2. Israel Ministry of Foreign Affairs. Akko: The Maritime Capital of the Crusader Kingdom// The State of Israel, 2004. (по ист. http://www.jewishvirtuallibrary.org)
  3. Marshall Christopher. Warfare in the Lathin east 1192—1291// Cambrige University press, 1992.
  4. McGlynn, Sean. The Myths of Medieval Warfare// History Today v.44, 1994.
  5. Nicolle David. Bloody Sunset of the Crusader states. Acre 1291// Osprey Publishing Limited, 2005.
  6. Nicolle David. Medieval Siege Weapons (2), Bisantium, the Islamic World & India AD 476—1526// Osprey Publishing Limited, 2003.
  7. Nicolle, David. Medieval Warfare Sourcebook. Volume I. Warfare in Western Chrisendom// Arms and Armour Press, 1995.
  8. Paul E. Chevedden, Les Eigenbrod, Vernard Foley and Werner Soedel. The Trebuchet (Recent reconstructions and computer simulations reveal the operating principles of the most powerful weapon of its time)// Scientific American, Inc., 2002.
  9. Sir Otto de Grandison. Transactions of the royal historical society.
  10. Wise Terence. The Knigts of Christ// Osprey Publishing Limited, 1984.
  11. Wolff, R. L, Hazard, H. W., ed. The History of Crusades, vol.2, The later Crusades, 1189—1311// University of Wisconsin Press, 1969.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. http://www.totalwars.ru/index.php/krestovie-pohodi/poslednyaya-bitva-zamorya-.-padenie-akri-v-1291-g.html Արխիվացված 2011-10-11 Wayback Machine
  2. http://www.arlima.net
  3. http://www.akko.org.il
  4. http://www.templiers.info
  5. http://it.encarta.msn.com Արխիվացված 2009-10-13 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքքայի պաշարում (1291)» հոդվածին։