Ակումբային հիմնարկներ (անգլ.՝ clob կամ club, գերմ.՝ club), կուլտուր-լուսավորական հիմնարկներ սոցիալիստական երկրներում։ Ծառայում են բնակչության գաղափարական-քաղաքական դաստիարակությանը և ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացմանը։

Ակումբ Լոնդոնում

Տեսակներ խմբագրել

Ակումբային հիմնարկներն են կուլտուրայի պալատներն ու տները, ձեռնարկությունների, գիտական և ստեղծագործական միավորումների, սպորտային և այլ կազմակերպությունների ակումբները, խրճիթ-ընթերցարանները են։ Ակումբային հիմնարկներում կազմակերպում են կինոֆիլմերի ցուցադրում, երեկույթներ, համերգներ, մրցույթներ, դասսւխոսություններ՝ քաղաքացիական, բնագիտական, տեխնիկական, գրական և այլ թեմաներով։

Ղեկավարող վարչություններ խմբագրել

Ակումբային հիմնարկներ ղեկավարող վարչությունը կամ խորհուրդն ընտրվում է տվյալ ակումբային հիմնարկներում վաստակ ունեցողներից։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում կա 1121 ակումբ և կուլտուրայի տուն, որից 915-ը՝ գյուղերում, 206-ը՝ քաղաքներում։ Նրանց կից գործում է 4403 խմբակ (1971

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակումբային հիմնարկներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 235