Ակոս (լատին․՝ Fossa, հոգնակի՝ լատին․՝ fossae), մոլորակային անվանակարգի մեջ օգտագործվող սեռային եզրույթ, որը տրվում է երկնային մարմինների (բացառությամբ Երկրի) մակերևույթի նեղ երկար ոչ խորը իջվածքներին[1][2][3]։ Եզրույթը, ինչպես և մոլորակային անվանակարգի բոլոր եզրույթները, նկարագրական է, և ոչինչ չի ասում օբյեկտի ծագման մասին[2][4]։

Կերբերոսի ակոսները Հրատի վրա
Պանթեոն ակոսների մի մասը Փայլածուի վրա

Լատիներենում fossa֊ն նշանակում է «խրամ» կամ «խրամատ»։ Հաստատված է կամ ենթադրվում է, որ ակոսներն առաջացել են խզվածքների հետևանքով։ Հրատի բազմաթիվ ակոսները հավանաբար գրաբեններ են. նույնը ենթադրվում է Փայլածուի Պանթեոն ակոսների[5] համար։

Տարածվածություն խմբագրել

2020 թվականի մայիսի դրությամբ Fossa կամ Fossae եզրույթը պարունակող անվանումներ տրվել են 137 օբյեկտներին։ Այսպես անվանված օբյեկտներ կան Արուսյակի, Հրատի, Փայլածուի վրա, (4) Վեստա, (21) Լուտեցիա, Ռյուգու աստղակերպների, Լուսնթագի արբանյակներ Գանիմեդի և Եվրոպայի, Երևակի արբանյակներ Դիոնայի, Ռեայի և Էնցելադի, Նեպտունի արբանյակ Տրիտոնի[6], Պլուտոնի և գաճաճ մոլորակ Սերեսի վրա։ Լուսնի վրա գտնվող երկու օբյեկտ, որոնք ստացել էին Fossa Casals և Fossa Cauchy անվանումները, հետագայում վերանվանվել են[7]։

Տարբեր երկնային մարմինների համար ակոսները տարբեր կերպ են անվանվում[8]՝

  • Փայլածուի ակոսները՝ հայտնի ճարտարապետական օբյեկտների անուններով.
  • Արուսյակի՝ պատերազմի դիցուհիների պատվին.
  • Հրատի՝ մոտակա ալբեդոյի տարրերի անվանումներով.
  • Պլուտոնի՝ ընդերկրյա աշխարհի հետազոտողների և հերոսների անուններով.
  • Եվրոպայի՝ Եվրոպայի մասին առասպելի հետ կապ մարդկանց անուններով կամ կելտական քարե շարքերի անուններով.
  • Գանիմեդի՝ Բարեբեր մահիկի հին ժողովուրդների աստվածների և տիրակալների անուններով.
  • Էնցելադի՝ «Հազար ու մի գիշերում» հիշատակված վայրերի անուններով.
  • Դիոնայի՝ Վերգիլիոսի Էնեականում հիշատակված վայրերի անուններով.
  • Ռեայի՝ արարման մասին զանազան (առաջին հերթին ասիական) առասպելներում հիշատակված վայրերի անուններով.
  • Տրիտոնի՝ ջրի հետ կապված զանազան անվանումներով (բացառությամբ հունական և հռոմեական).
  • Վեստայի՝ վեստալուհիների հետ կապված վայրերի և տոների անուններով.
  • Լուտեցիայի՝ Հռոմեական կայսրության և Եվրոպայի հարևան տարածքների գետերի այն ժամանակների անվանումներով, երբ Փարիզը կոչվում էր Լուտեցիա.
  • Սերեսի՝ աշխարհի գյուղատնտեսական փառատոնների անուններով.
  • Ռյուգուի՝ երեխաների համար պատմվածքներում և հեքիաթներում հանդիպող անուններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրատի ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1981, Հրատի ալբեդոյի տարրերի անվանումների համակարգ, էջ 26–27։
  2. 2,0 2,1 Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը, 1986, Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգի ստեղծումը, էջ 25–26։
  3. Ռոդիոնովա Ժ. Ֆ. «Լուսնի քարտեզ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013-02-04։-ին.
  4. «Descriptor Terms (Feature Types)». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  5. Klimczak C., Schultz R. A., Nahm A. L. Evaluation of the origin hypotheses of Pantheon Fossae, central Caloris basin, Mercury(անգլ.) // Icarus. — В. 1. — Т. 209. — Էջ  262–270. — doi:10.1016/j.icarus.2010.04.014 — Bibcode2010Icar..209..262K Արխիվացված է 26 Դեկտեմբերի 2015 սկզբնաղբյուրից:
  6. «Gazetteer of Planetary Nomenclature» (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN) — (որոնման տողում մուտքագրել սեռային եզրույթը). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  7. «Nomenclature Search Results (Fossa, fossae on the Moon)». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  8. «Categories for Naming Features on Planets and Satellites». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել