Ակնա բարբառ, հայերենի կը ճյուղին պատկանող եռաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ (երկրորդ տեղաշարժ) ունեցող բարբառ։

Խոսվել է համանուն քաղաքում և շրջակա գյուղերում։ Հնչյունական համակարգում և քերականական կառուցվածքում գրաբարի համեմատությամբ խիստ փոփոխությունների չի ենթարկվել։ Ա ձայնավորը ռնգայինից առաջ առաջ դառնում է օ (ջօնջ «ճանճ»), ու-ն՝ ü (իւ),ո-ն և օ-ն՝ էօ (իւթ «ութ», չէօրս «չորս», ասօր «այսօր»)։ Բառավերջի հ-ից առաջ ավելացվում է յ կիսաձայնը (մայհ «մահ»)։

Բայերի հոգնակի առաջին դեմքը՝ անք-ով է՝ գիւղէանք «կուտեինք», ապառնիի մասնիկն է դի (դ)՝ դի բ՛էրիմ, դիւդէք «պիտի բերեմ», «պիտի ուտեք»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։

Գրականություն խմբագրել

  • Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911
  • Գաբրիելյան Մ. Ս., Ակնա գավառաբարբառը և արդի հայերեն լեզու, Վնն., 1912
  • Maxudianz M., Le parler arménien d'Akn, P., 1912.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 225