Ակնալիճ կամավորական ջոկատ

Ակնալիճ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1989 թվականի օգոստոսին ջոկատը տեղակայվել է Հադրութի շրջանի Հախլլու գյուղում, 1992-1993 թվականներին՝ Ճամբարակի շրջանում։ 1994 թվականի գարնանը ջոկատի հիմքի վրա ստեղծվել է գումարտակ։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների մարտերին։ Հրամանատարներ՝ Ֆ. Մուրադյան, Հ. Գալստյան և Մ. Աբրահամյան։ Ջոկատից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Աբրահամյանը, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Ա. Աբրահամյանը, Գ. Գառնիկյանը (հետմահու) և Ս. Թաթոյանը (հետմահու)։ Զոհվել է 6 ազատամարտիկ։ Ակնալիճ գյուղի մշակույթի տան բակում տեղադրված է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։

Ակնալիճ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱկնալիճ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։