Ակիրա Յոսիձավա (ճապ.՝ 吉澤 章, մարտի 14, 1911(1911-03-14)[1], Kaminokawa, Kawachi district, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա - մարտի 14, 2005(2005-03-14)[2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), օրիգամիի վարպետ, ժամանակակից աշխարհում այս մշակույթի զարգացման հարցում մեծ ներդրում է ունեցել։

Ակիրա Յոսիձավա
ճապ.՝ Akira Yoshizawa
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1911(1911-03-14)[1]
ԾննդավայրKaminokawa, Kawachi district, Տոտիգի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահացել էմարտի 14, 2005(2005-03-14)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունարվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
5-րդ աստիճանի «Ծագող արևի» շքանշան
 Akira Yoshizawa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ակիրա Յոսիձավան ծնվել է Ճապոնիայի Կամինոկավա քաղաքում՝ Տոտիգի պրեֆեկտուրա, աղքատ գյուղացիական ընտանիքում։ 13 տարեկանում նա թողել է ցերեկային դպրոցն ու ընդունվել աշխատանքի, սակայն ուսումը շարունակել է երեկոյան դպրոցում։ 22 տարեկանում Յոսիձավան աշխատանքի է անցել մեքենաշինական գործարանում։ Նա աշխատում էր գծագրիչ և սովորեցնում նորեկներին երկրաչափական գծագրում՝ բացատրելու համար ծալելով օրիգամիի պատկերներ։ Գործարանի տերերը տպավորված էին նրա վարպետությամբ և թույլ տվեցին նրան աշխատանքային ժամերին զբաղվել օրիգամիով[3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յոսիձավան ընդունվեց սանիտարական կորպուս և աշխատանքի անցավ Հոնկոնգի ռազմական հոսպիտալում։ Նա չհրաժարվեց օրիգամիի հանդեպ ունեցած իր կրքից և վիրավորների մահճակալները զարդարեց պայծառ թղթե պատկերներով։ Պատերազմից հետո նրա կյանքում սկսվեց ծանր ժամանակաշրջան։ Նրա կինը, որի հետ ամուսնացել էր պատերազմից առաջ, մահացավ, և նա մի քանի տարի ապրեց իր հայրենի Տոտիգի պրեֆեկտուրայում, որտեղ կես դրույքով աշխատում էր տարբեր պատահական աշխաննատեղերում[4]: Միայն 1951 թվականին Յոսիձավան հնարավորություն ստացավ հայտարարելու իր արվեստի մասին։ «Ասահի Գրաֆ» ամսագիրը որոշեց իր հոդվածներից մեկը պատկերել Չինական օրացույցի կենդանիները թղթե պատկերների տեսքով։ Ամսագրի խմբագիր՝ Տադասու Իիզավան, դիմել է է Յոսիձավային, ով այդ գործը կատարել է այնքան հմտորեն, որ «Ասահի Գրաֆի» 1952 թվականի հունվար ամսվա համարը մեծ հաջողություն ունեցավ, իսկ կերպարների ստեղծողը արագորեն հայտնի դարձավ ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտասահմանում[4]:

1954 թվականին նրա առաջին գիրքը՝ «Օրիգամիի նոր արվեստը», լույս է տեսել Ճապոնիայում, և նույն թվականին նա հիմնել է Օրիգամիի Միջազգային Կենտրոնը Տոկիոում։ Յոսիձավան մշակեց օրիգամիի այբուբեն և ստեղծել է ավելի քան 50 000 օրիգամիի մոդելներ։ Նա գրել է 18 գիրք օրիգամիի վերաբերյալ և հորինել թաց ծալքավորում տեխնոլոգիան, որի միջոցով կարելի է ստվարաթղթից կլորացված ձևով ծալել գեղեցիկ օրիգամի[5]:

1983 թվականին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն պարգևատրեց նրան «Ծագող արև» շքանշանով՝ Ճապոնիայի բարձրագույն պարգևներից մեկը։

Յոսիձավան մահացել է 2005 թվականի մարտի 14-ին Տոկիայի Օգիկուբո հիվանդանոցում՝ թոքաբորբի բարդացումից, այն օրը, երբ նա դարձավ 94 տարեկան[6]։

Տեխնիկա խմբագրել

Յոսիձավան բազմաթիվ տեխնիկաների ստեղծողն է, այդ թվում թաց ծալքավորում տեխնիկան։ Այս տեխնիկայում թուղթը ծալվելուց առաջ թրջվում է, ինչը հնարավորություն է տալիս ավելի կլորացված և քանդակագործական տեսք ստանալ։ Սա, ըստ շատերի, պարադիգմաների տեղաշարժ է, որը թույլ է տվել օրիգամիին դառնալ արվեստի ձև՝ ի տարբերություն ժողովրդական տարօրինակ արհեստների։

Մատենագրություն խմբագրել

  • ATARASHII ORIGAMI GEIJUTSU, Origami Geijutsu-Sha, 1954[7]
  • Origami Reader I, Ryokuchi-Sha, 1957[7]
  • Dokuhon, Vol. 1 (Origami Tokuhon), 1973 , ISBN 4-8216-0408-6
  • SOSAKU ORIGAMI (Creative Origami), Nippon Hoso Kyokai, 1984, ISBN 4-14-031028-6
  • Dokuhon, Vol. 2 (Origami Tokuhon), 1986[7]
  • ORIGAMI DOKUHON II (Origami Reader II), Kamakura Shobo, 1986, ISBN 4-308-00400-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Akira Yoshizawa (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. Հանրագիտարան, 2000, էջ 13
  4. 4,0 4,1 Հանրագիտարան, 2000, էջ 14
  5. Հանրագիտարան, 2000, էջ 130
  6. «Ակիրա Յոսիձավա, 94, Օրիգամիի ժամանակակից վարպետ», 2 ապրիլ 2005, MARGALIT FOX, The New York Times
  7. 7,0 7,1 7,2 A list of books by Akira Yoshizawa. Յոսիձավայի գրքեիր ցուցակ՝ պատրաստված օրիգամիի բրիտանական միության կողմից (անգլ.՝ British Origami Society, BOS).

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Akira Yoshizawa — Origami artist of stunning originality who became an ambassador for Japanese culture and his art» (անգլերեն). The Times — Ակիրա Յոսիձավայի կյանքի նկարագրում. 30 марта 2005. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  • David Lister. — Յոսիձավայի բրիտանացի աշակերտներից մեկի կարծիքը«A Tribute To Akira Yoshizawa 1911—2005» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  • Հարցազրույց Վ.Բեզկրովնիխի Ակիրա Յոսիձավայի հետ, հրապարակված № 13 և 14 «Օրիգամի. թղթից ծալելու արվեստը» ամսագրում 1998 թվականին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիրա Յոսիձավա» հոդվածին։