Ակաուան էկոլոգիական կայան

Ակաուան էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica Acauã, պետական շահագործմամբ էկոլոգիական կայան Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Այն խստորեն պահպանվող տարածք է և փակ է հանրության համար, բացառությամբ հետազոտական և բնապահպանական կրթության[1]։

Picto infobox plant.png
Ակաուան էկոլոգիական կայան
Estação Ecológica Acauã
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էՍեռադո
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՎարչատարածքՄինաս Ժերաիս
Հիմնվել է1974
Մակերես6455 հեկտար
Կառավարումպետություն
Ակաուան էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ակաուան էկոլոգիական կայան

ՏեղագրությունԽմբագրել

Արգելոցը գտնվում է Սերրադո բիոմում և զբաղեցնում է 5,196 հա Լեմի դու Պրադու ու Տուրմալինա մունիցիպալիտետներում։ Ստեղծվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ փոփոխության ենթարկվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին և 1994 թվականի դեկտեմբերի 30-ին[2]։ Տեղակայված է Մինաս Ժերայս նահանգի Ժեկիտինիոնիայի հովտում[3]։

Շրջակա միջավայրԽմբագրել

Բուսականությունը խիտ սերրադո է, որը անցում է կատարել դեպի Ատլանտյան անտառի։ Բուսական աշխարհը բաղկացած է միջինից մեծ բույսերից։ Կենդանական աշխարհը ներառում է արմադիլ, բաշավոր գայլ, սովորական ագուտի, պակա, մշկախոզ, ուժեղ կնգղավոր կապիկ, լայնադունչ կոկորդիլոս։ Հայտնաբերվել է թռչունների ավելի քան 190 տեսակ։

2013 թվականի ապրիլին Մինաս Ժերայսի հանրային նախարարությունը և արդարադատության վարչությունը մեղադրեցին, որ պետական անտառտնտեսության ինստիտուտը չի կատարում բնապահպանական օրենսդրությունը։ Կային լուրջ խնդիրներ, ինչպիսիք են կառավարման ծրագրի, ֆիզիկական կառուցվածքների և անձնակազմի բացակայությունը, ինչպես նաև հողատիրության հետ կապված խնդիրներ Մատա դու Ակաուան ու Մատա դու Աուսենտես էկոլոգիական կայանների և Բիրիբիրի, Ալտո Կարիրի, Ռիու Պրետու ու Սեռա Նեգրա պետական պարկերի հետ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել